Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օրակարգում Սեւանա լճի հարցերն են

Ստեփան Պապիկյան
29/11/2024
- 29 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
15
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները նոր տվյալներ են ստացել Սեւանա լճի մետաբոլիկ ակտիվությունը եւ դրա փոփոխման միտումները հասկանալու համար: Դրանք կարող են օգտակար լինել նաեւ լճի կառավարման համար:

Lճի էպիլիմնիոնային շերտում լուծված թթվածնի եւ օդերեւութաբանական ցուցանիշների իրական ժամանակում անընդմեջ չափման արդյունքների հիման վրա վերջին տասնամյակներում, ինչպես նաեւ ժամանակակից մեթոդով առաջին անգամ գնահատվել է ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրությունը, դիտարկվել դրա սպառման հնարավորությունները սննդային շղթայում եւ կանխատեսվել փոփոխման միտումները կլիմայի սպասվող տաքացման համատեքստում:

Ֆիտոպլանկտոնը զբաղեցնում է սննդային շղթայի ստորին օղակը եւ ստեղծում է թարմ օրգանական նյութ անօրգանական կենսածին նյութերից, ածխաթթու գազից եւ արեւային լույսի էներգիայից՝ սննդային աջակցություն ցուցաբերելով ավելի բարձր տրոֆիկ մակարդակներին:

Միավոր տարածքում, միավոր ժամանակամիջոցում ֆիտոպլանկտոնի կողմից արտադրված օրգանական նյութի քանակը սահմանվում է որպես ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրություն: Սեւանա լճի համար այն վերջին անգամ գնահատվել է տասնամյակներ առաջ:
Ըստ գիտնականների բացահայտումների, Սեւանա լճի մետաբոլիկ ակտիվությունն արտահայտվում է ուժեղ սեզոնայնությամբ՝ ցուրտ ամիսներին ցածր առաջնային արտադրություն, իսկ տաք ամիսներին՝ ընդհակառակը: Լճում ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրությունը եւ էկոհամակարգի շնչառությունը մոտ են հավասարակշռված վիճակին:

Արդյունքները վկայում են առաջնային արտադրանքի էքսպոնենցիալ կախվածություն ջերմաստիճանից: Մասնագետները փաստում են, որ Հայաստանի համար կանխատեսված է դարավերջին 6՛C-ով ավելի բարձր ամառային ջերմաստիճան, քան ներկայում է:
Ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհով՝ «ՀՀ խոշոր հիդրոէկոհամակարգերի վրա մարդածին ազդեցության էկոլոգիական վտանգների ուսումնասիրություն» ծրագրի շրջանակում: ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները հետազոտությունն իրականացրել են Գերմանիայի Մագդեբուրգի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնի հետ համագործակցությամբ:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լիզի Վարդանյան. Ասեղնագործությունը որպես սիրո գործողություն

Հաջորդ գրառումը

Կլիմայական համաժողովը Բաքվում անցկացնելը աշխարհի ամոթն էր ու Ալիեւի «կանաչ լվացման» փորձը

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

«Պատմական գործարք» Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ

13/06/2025
Հաջորդ գրառումը

Կլիմայական համաժողովը Բաքվում անցկացնելը աշխարհի ամոթն էր ու Ալիեւի «կանաչ լվացման» փորձը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական