Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օմանի սուլթանի «խորհրդավոր» այցը Թեհրան

02/06/2023
- 02 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օմանի սուլթան Հեյսամ բին Թարիքի՝ մայիսի 28-ի Թեհրան այցելության կապակցությամբ վառ գույներով ներկայացված դիվանագիտական հաճոյաբանություններից հետո, վերջապես Իրանում սկսեցին ավելի  առարկայական գնահատականներով հանդես գալ «պատմական» հռչակված բարեկամ երկրի ղեկավարի այցելության   արդյունքների մասին:  

Մինչ այցի առարկայական գնահատականներին անցնելը, իրանական մամուլն ավելի շատ անդրադառնում  էր Օմանի սուլթանի այցելության ընթացքում աչքի ընկած խորհրդանշական նրբություններին, փորձելով «գաղտնազերծել» դրանցում թաքվնած ուղերձները: Շատերի տեսադաշտից չէր վրիպել, օրինակ, օդանավից իջնելու պահին խաղաղությունն ու համերաշխությունը խորհրդանշող  սուլթանի ճերմակ, իսկ պաշտոնական ընթրիքին՝ նրա գերդաստանի հանդերձանքին բնորոշ սպիտակամանուշակագույն չալմաները: Ոմանք էլ փորձել էին հասկանալ պաշտոնական դիմավորման արարողության ժամանակ սուլթանի ու նրան ուղեկցող պատվիրակության անդամների կապտամոխրագույն պարեգոտի ու  սուլթանի  թիկնազորի արտասովոր քաղաքացիական համազգեստի խորհուրդը:

Խորրդանշական դրվագներին անդրադառնալուց հետո, վերջապես իրանական մամուլից տեղեկանում ենք, որ այցի ընթացքում ստորագրվել է 4 փաստաթուղթ, որոնք վերաբերում են  առեւտրատնտեսական, ներդրումային, ազատ տնտեսական գոտու եւ էներգետիկ ոլորտներում երկկողմ համագործակցությանը:

Անշուշտ, այցը նվիրված չէր  միայն երկկողմ հարաբերությունների առանձին ոլորտների հստակեցմանը: Ստորագրված 4 փաստաթղթերը կարելի է միայն այցի «ցուցափեղկը» համարել:   

Գաղտնիք չէ, որ վերջին տասնամյակներում Օմանի սուլթանությունը տարածաշրջանում ճանաչվել է որպես միջազգային հնչեղության  կնճռոտ հարցերի կարգավորումը  հաջողությամբ ավարտին հասցրած միջնորդ երկիր:
Նախ, պետք է նշել, որ տեխնիկական ու արարողակարգային առումով, Հեյսամ բին Թարիքը ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ 2022 թվականի մայիսի 23-ին  Օման կատարած այցին ի պատասխան էր գտնվում Իրանում, եւ Թեհրանը, ելնելով փոխադարձության սկզբունքից, վաղուց էր սպասում տարածաշրջանում մեծ հեղինակություն վայելող երկրի ղեկավարի պատասախան այցին:  

Նաեւ Օմանի սուլթանի այցը  սովորաբար տեղի է ունենում այնպիսի քաղաքական պայմաններում, երբ հնարավոր է շոշափելի արդյունք արձանագրել:  

Ընդհանրապես, Օմանի սուլթանը հազվադեպ է արտասահմանյան այց կատարում: Նա նույնիսկ հրաժարվում է մասնակցել Արաբական Լիգայի գագաթնաժողովներին ու Պարսից ծոցի համագործակցության խորհրդի բարձր մակարդակով միջոցառումներին:   

Ենթադրվում է, որ Օմանի սուլթանն իր ուրույն դերակատարությունն է ունեցել Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում, եւ հավանաբար, իրանական կողմի գնահատանքին արժանանալու նպատակով էր նաեւ որոշել այցելել Թեհրան՝ այլ արաբական երկրների հետ Իրանի հարաբերությունները կանոնակարգելու առաքելությամբ:   

Օմանի ԱԳ նախարար  Բադր Ալբուսաիդը սուլթան Հեյսամ բին Թարիքի երկօրյա այցը Թեհրան պատմական որակելով բացահայտել է, որ այցի ընթացքում քննարկվելիք օրակարգային հարցերի շրջանակը  ներառում  էր Հորմուզի նեղուցի անվտանգությանը, Պարսից ծոցի երկրների հետ Իրանի հարաբերությունների կարգավորմանը, Եմենի քաղաքացիական պատերազմի հանգուցալուծմանը, Թեհրան-Կահիրե հարաբերությունների վերականգնմանը, Իրանի միջուկային ծրագրի առկախված բանակցությունների վերսկսմանը, Թեհրանի ու Վաշինգտոնի միջեւ  ուղիղ շփումներին վերաբերող հարցերը:

Անդրադառնալով սուլթան Հեյսամ բին Թարիքի այցի ձեռքբերումներին, «OMAN DAILY» պարբերականը նշել է. «Ինչպես սպասվում էր, այս պատմական այցն արդյունավորվել է  տարբեր բնագավառներում, այդ թվում՝ քաղաքական ոլորտում նշանակալի հաջողություններով: Դրանց թվին էր պատկանում Թեհրանի հավանությանն արժանացած Իրանի ու Եգիպտոսի միջեւ երկկողմ հարաբերությունների վերականգնման հարցը: Սա տարածաշրջանի համար խիստ կարեւոր տեղեկատվություն էր, քանի որ Եգիպտոսի դերը, հատկապես արաբական աշխարհում, անթերագնահատելի է: Այցի մյուս կարեւոր ձեռքբերումը, որի մասին կհայտարարվի հաջորդ փուլին, վերաբերում էր Իրանի միջուկային թղթածրարին, որին հասնելու համար մեծ ճկունություն է պահանջվելու Իրանից, ինչպս նաեւ միջազգային հանրությունից, եւ հատկապես՝ ԱՄՆ-ից»:   

Հստակ է, որ վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը, թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին հարցերում  լուրջ  փորձությունների է ենթարկվել, որն էլ  ստիպում է Իրանին ճշգրտումներ մտցնել իր տարածաշրջանային ռազմավարության մեջ: Օմանի սուլթանի այցի ընթացքում քննարկվող հարցերի լայն շրջանակը հենց  դրա վկայությունն էր:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Լռության գինը՝ կանխենք Հայաստանում հետագա ցեղասպանությունը»

Հաջորդ գրառումը

Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Ձևավորվող քաղաքական նոր ուժերին... Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար: Մի՛ կաշկանդվեք...

ԿարդալDetails

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական