Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Օկամպոյի առաջադրանքը գործի կվերածվի՞

Հակոբ Ավետիքյան
13/09/2024
- 13 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
59
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բոլորից անտեսվածի, լքվածի, դավաճանվածի, նույնիսկ սեփական իշխանության կողմից խաբվածի տվայտանքների մեջ գտնվող մեր ժողովրդի համար,- նկատի ունեմ մտածող զանգվածին,- Միջազգային քրեական դատարանի գլխավոր կամ առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի արթնության վերջին կոչը, ինչպես, շուրջ մեկ ամիս առաջ հրապարակված առաջինը, ու մանավանդ՝ նրա անձամբ Երեւան ժամանելը, շատերի համար եղավ սփոփանքի առիթ կամ պատճառ: Մի մարդ՝ Օկամպոն, որը չունի նախընտրական, վերընտրական կամ որեւէ այլ խնդիր եւ հավակնություն, ստանձնել է մարդասիրական եւ իրավապաշտպանական դժվարին առաքելություն՝ արթնության մղելու հայերիս, ողջ հայությանը, եւ հուշելու այն քայլերը, որոնք անհապաղ պետք է կատարվեն մեր կողմից, ազգովի՛ն:

Առաջին՝ վերականգնել արցախահայության իրավունքը վերադառնալու իր բնօրրան՝ Արցախ, որտեղ ապրել եւ արարել է նա անհիշելի ժամանակներից ի վեր, ավելի ճիշտ՝ մինչեւ ցեղասպանական սպառնալիքի տակ բռնագաղթի, մինչեւ հայրենազրկման ենթարկվելը:

Երկրորդ՝ ազատ արձակումը Բաքվի բանտերում պահվող հայ պատանդներին, ներառյալ Արցախի պետական ղեկավարությանը, ինչի համար Օկամպոն կրկին կոչ է արել միանալ իր կողմից մեկնարկված արշավին՝ հանրային հուժկու ճնշմամբ նրանց ազատ արձակման պահանջը միջազգային ուշադրության ու համապատասխան գործողության վերածելու առաջադրանքով, որի համար, նրա կարծիքով, պահը հարմար է ավելի քան երբեւէ, նկատի ունենալով նոյեմբեր ամսին Բաքվում կայանալիք COP 29 համաժողովը, որն ըստ ամենայնի միտված է Ադրբեջանը միջազգային ասպարեզում մարդասե՜ր, խաղաղասե՜ր, օրինապա՜շտ ներկայացնելուն:

Երրորդ՝ հենց միեւնույն համաժողովին ընդառաջ պատռել բռնատիրական այդ երկրի դիմակը, ցույց տալ բոլորին Իլհամ Ալիեւի կաշառասուն վարչակարգի իսկական դեմքը, նրա հակաբնութենական էությունը, ընդերքի անխնա շահագործմամբ բնությանը հասցրած վնասների, նավթարդյունաբերության միջոցով վաստակած փողերով իշխանությունը բռի մեջ պահելու, այլախոհներին հալածանքի ենթարկելու, լրագրողներին պատժելու, փոքրամասնություններին ճնշելու, մարդու իրավունքների պաշտպան միջազգային հսկիչ կազմակերպությունների բերանը «կանաչով» (greenwash) լվանալու, ցեղասպանական իր գործողությունները նույն կերպ պարտակելու համար:

Տարողունակ երեք խնդիրներ՝ որոնք ազգային-պետական մեր օրակարգի գլխավոր հարցերից են, որոնց մասին գրում-խոսում ենք շատ, առանց շոշափելի որեւէ արդյունքի: Պատճառը, գլխավորը, իշխանությունների ինքնագոհ, փողի առատությունից զարմացած ու հղփացած, ամենօրյա զավզակությունների անձնատուր, այսպես կոչված խաղաղության շիրմայի տակ ժողովրդին խաբող եւ սեփական իշխանության գոյատեւումը երկարաձգող, Արցախյան խնդիրն իր համար փակած եւ արցախցիներին արհամարհող վարքագիծն է:

Երկրորդը՝ ընդդիմության անզորությունն է, անգործնականությունը, ներքին գզվռտոցը, ընդդիմադիր երեւալու, բայց իսկական ընդդիմությանը անատակ, արտաքին օժանդակության սպասողի գործելակերպը, ավելի ճիշտ՝ անգործությունը:

Երրորդը, եւ ամենակարեւորը, խաբված եւ այլեւս որեւէ մեկին չհավատացող, իշխանության եւ ընդդիմության միջեւ տարուբերվող, կամազուրկ եւ անհավատ դարձած ժողովուրդն է, առանց որի ճնշմանը անկարելի է հասնել դրական որեւէ արդյունքի՝ ինչ վերաբերում է Արցախի եւ արցախահայության իրավունքների վերահաստատմանը, հայրենիքի պաշտպանությանը, ազգային ու պետական արժանապատվության վերականգնմանը:

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի միավորվելու եւ պայքարելու սրտառուչ կոչը, ուղղված համայն հայությանը, կհասնի՞ տեղ, կվերածվի՞ ազգային-պետական մեր իրավունքները հետապնդելու առաջադրանքի ու գործի:
Լավատեսությամբ սպասենք:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրարից անտեղյակ ե՞ք

Հաջորդ գրառումը

Մարմինը զննելով հասկացա, որ նա հիանալի իմացել է, որ իր կյանքի վերջն է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Մարմինը զննելով հասկացա, որ նա հիանալի իմացել է, որ իր կյանքի վերջն է

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական