Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օզոնային շերտի պահպանությունը օրակարգային է

Ստեփան Պապիկյան
06/12/2024
- 6 Դեկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
62
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս տեղի ունեցավ «Օգտագործված կամ անցանկալի կարգավորվող նյութերի տվյալների գույքագրման նախապատրաստում» եւ «Էներգա-արդյունավետության լրացուցիչ միջոցառումներ սառնամատակարարման ոլորտում» փոքրածավալ ծրագրերի  շահագրգիռ կողմերի հանդիպում-քննարկումը:

Հանդիպմանը մասնակցում էին ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) օզոնային ցանցի տարածաշրջանային համակարգող Հ. Քյոփենը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունների, Պետական եկամուտների կոմիտեի, Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչները,  Երեւանի եւ Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջների «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության դասախոսները, ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի անդամները, «Վեգա Ուորլդ» ՍՊԸ ներկայացուցիչը եւ «Օզոնային շերտի պահպանություն» ծրագրի փորձագետները:

Հ. Քյոփենը ներկայացրեց վերը նշված ծրագրերը՝ շեշտելով մեր երկրի կողմից Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների կատարման կարեւորությունը: Հանդիպման խոսնակները անդրադարձան Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականությանը, ոլորտի իրավակարգավորումներին, դրանց վերամշակման կենտրոններին եւ Հայաստանում առկա տեխնոլոգիական պոտենցիալին, երկրի լաբորատոր հզորություններին, տվյալների հավաքագրման մեթոդոլոգիային, օգտագործման ոչ ենթակա սառնագենտների ոչնչացման հնարավոր եղանակներին: Ներկայացվեց նաեւ Հայաստանում իրականացվող քաղաքականությունը՝ ուղղված էներգաարդյունավետությանը:
Տողերիս հեղինակը հակիրճ ներկայացրեց Հայաստանի էներգետիկ մարտահրավերները, հնարավոր լուծման եղանակները:

Մասնակիցներին ներկայացվեցին նաեւ «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ի հետ համագործակցությամբ իրականացվող սպառողների վարքագծի ուսումնասիրության նպատակով իրականացվող հարցման առաջին փուլի արդյունքները:

Շահագրգիռ կողմերի հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2025 թ.ին:

ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեզ ո՞վ եւ ե՞րբ կպաշտպանի… շների հարձակումներից

Հաջորդ գրառումը

Իրանն ու Թուրքիան սիրիական ճգնաժամի հորձանուտում

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանն ու Թուրքիան սիրիական ճգնաժամի հորձանուտում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական