Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՔՊ-ական պատգամավորներից շատերը դեմ են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն, բայց վախենում են ձայն հանել»

07/07/2023
- 07 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ քաղաքացին օրենք է ստեղծում

Հայաստանի որոշ համայնքներ հրաժարվում էին տարածք տրամադրել «ՀայաՔվե»-ին՝ ստորագրահավաք կազմակերպելու համար: Պաշտոնյաներն իրավա-վարչարարական ինչ-որ դրույթների էին հղում անում, ինչին ի պատասխան նախաձեռնության անդամներն ասում են, թե ՀՀ իշխանությունները փորձում են խափանել ստորագրահավաքի գործընթացն ու տապալել նախաձեռնությունը: Իրականում ի՞նչն է խնդիրը: Անդրադառնալով հարցին՝ ԵՊՀ դոցենտ, միջազգայնագետ Մենուա Սողոմանյանն «Ազգի»-ի հետ զրույցում նախ հիշեցնում է՝ ինչի մասին է նախաձեռնության առաջարկած օրենքի նախագիծը:
«Քրեական դատավարության օրենսգրքում» առաջարկում ենք կատարել լրացում առ այն, որ առաջին՝ Հայաստանի Հանրապետությունից հանդես եկող պաշտոնյան, որն իր գործողություններով Արցախը կճանաչի որեւէ այլ պետության կազմում, պատժվի 10-15 տարվա ազատազրկմամբ, երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պաշտոնյան, որ կժխտի Հայոց ցեղասպանության իրողությունը կամ կնսեմացնի դրա վտանգավորությունն ու պատմական նշանակությունը, պատժվի 10-15 տարի ազատազրկմամբ: Պետք է նշել, որ այս գործընթացը կարգավորվում է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով:

Մեր դիմումներին մերժումով պատասխանած Երեւանի վարչական շրջանների ղեկավարները պատճառաբանում էին, թե իրենք իրավասու չեն տրամադրել տարածք, որ այդ իրավասությունը Երեւան համայնքի ղեկավարությանն է պատկանում, իսկ Երեւանի համայնքնապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության դիրքորոշման էությունն այն էր, որ իրենք համայնքի սեփականության տարածք տնօրինման եւ օգտագործման կարող են տրամադրել միայն այն դեպքում, երբ դա առկա է իրենց ամենամյա պլաններում. դե իսկ 2023-ի համար Երեւանի քաղաքապետարանը չի պլանավորել հանրաքվեի գործընթաց: Այս միտքն առաջին հայացքից աբսուրդ է թվում, իրականում էլ աբսուրդ է, սակայն երբ հաշվի ենք առնում, որ գործող իշխանություններն ամեն ինչ անելու են մեր առաջարկած օրինագիծը չընդունվելու համար, ապա պարզ է դառնում, որ նրանց մնում է միայն նման աբսուրդ պատճառաբանություններ բերել: Ինչեւէ, նախաձեռնող խմբի եւ քաղաքացիների եռանդուն բողոքի ու աղմուկ բարձրացնելու արդյունքում Երեւանի քաղաքապետարանն օրեր անց հայտնեց, որ տրամադրում է տարածքներ, եւ արդեն քանի օր է՝ ստորագրահավաքն ընթանում է: Երեւանի վարչական շրջանների շենքերում»,- նշում է նա:

Միջազգայնագետը հասկանում է՝ որեւէ երաշխիք չկա, որ օրենսդրական փաթեթը խորհրդարան հասնելուց հետո ԱԺ մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից չի տապալվի: Բայցեւ վստահ է՝ ՔՊ-ական պատգամավորների մեջ կան մարդիկ, որ դեմ են Արցախի հարցում փաշինյանական վարչախմբի քաղաքականությանը, սակայն վախենում են ձայն հանել. «Իսկ ստորագրահավաքի ընթացքում եւ դրան հաջորդած ժամանակահատվածում, երբ տեղի կունենան լսումներ, քննարկումներ, քաղաքացիական պահանջի գործողություններ, հենց այս մարդիկ կարող են ներսից ազդել. դա իրենց իսկ շահերից է բխում, քանի որ իրենց ղեկավարությունը հավերժ չի իշխելու եւ երբ գա պատասխանատվության պահը, այդ պատասխանատվությունը լինելու է թե՛ կոլեկտիվ, թե՛ անհատական: Երկրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ ստորագրահավաքին մասնակցած քաղաքացիներին փոխանցելու ենք իրենց ստորագրություններին տեր կանգնելու ակնկալիքը. եթե քաղաքացին իր ազատ կամաարտահայտությամբ, իր անձնագրով միանում է օրենսդրական նախաձեռնությանը, դրան մաս կազմում, ապա, կարծում եմ, ըստ հնարավորության, պետք է պատրաստ լինի նաեւ մասնակցելու քաղաքական ճնշման գործողություններին»:

Սողոմոնյանն ասում է, որ նախաձեռնության շրջանակներում խորհրդակցություններ են անցկացրել թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական այն ուժերի հետ, ովքեր Արցախի հարցում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը դեմ են: Եվ այդ ուժերը բոլորն էլ հավանություն են տվել նախագծին. «Իսկ նախագիծն Ազգային Ժողով մտնելու պահին, բնականաբար, ակնկալում ենք, որ ընդդիմությունը կաջակցի դրա ընդունմանը: Եթե, օրինակ, փակ գաղտնի ընթացակարգ սահմանվի քվեարկության համար, կարծում եմ՝ լավ կլինի, քանի որ իշխող խմբակցության պատգամավորների մի մասը եւս գուցե քվեարկի նախագծի օգտին՝ ցանկանալով գաղտնի պահել իր ընտրությունը»:

ԵՊՀ դասախոսը ցավով է արձանագրում, որ այժմ հայտնվել ենք այնքան ամոթալի վիճակում, որ ստիպված նման նախաձեռնությամբ ենք հանդես գալիս ու ՀՀ այսօրվա իշխանություններին ասում՝ իրավունք չունեն ոտնահարելու ՀՀ Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը: «Իրականում «ՀայաՔվե» նախաձեռնության նպատակն ու Նիկոլ Փաշինյանն անհամատեղելի են: Այդուհանդերձ «ՀայաՔվե» նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն անմիջապես չի թիրախավորել: Եթե Փաշինյանը հրաժարական տա ու նրա փոխարեն գա մեկ ուրիշը, որ կշարունակի նույն կործանարար քաղաքականությունը, ապա մեր նպատակը դառնում է կանխելն Արցախը որեւէ այլ պետության կազմում նախատեսող գործողությունը ՀՀ անունից: Եթե նախաձեռնությունը հասնի մի կետի, որ առաջ գա համաժողովրդական շարժում, եւ Փաշինյանն էլ շարունակի պնդել, որ Արցախն Ադրբեջանի կազմում պետք է լինի, ապա պարզ է դառնում, որ համաժողովրդական ճնշման ներքո նա հեռացվելու է: Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ քաղաքացիներն իրենք են օրենք ստեղծում, իսկ այս օրինաստեղծումը կապված է մեր կարեւորագույն գոյաբանական հարցերի հետ՝ Արցախի ինքնորոշման ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման հետ: Ուստի այս նախաձեռնությանը միանալ՝ նշանակում է ձգտել նվազագույնը նրան, որ կանխվի հակաարցախյան կործանարար փաստաթղթի ստորագրումը»,- ամփոփում է մեր զրուցակիցը:   

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրեգորիո Բելաունդե Մաթոսյան. Ֆրանս-պերուացին՝ հայկական ինքնությամբ

Հաջորդ գրառումը

Տագնապահարույց գործարք, որը վրդովեցրել է Երուսաղեմի հայկական համայնքին

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Տագնապահարույց գործարք, որը վրդովեցրել է Երուսաղեմի հայկական համայնքին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական