Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քոնն ուրիշին չտա՛ս

15/04/2022
- 15 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փողը հոգնակիում էլ է փող, ինչպես միսը, հացը եւ այլն:

Ժողովրդական թեւավոր խոսք:

Իմ սերունդն ապրել եւ հասունացել է Խորհրդային Միությունում: Դաստիարակվել է խորհրդային մանկապարտեզում, դպրոցում, բուհ-ում: Այդ համակարգում ոչ մի բան աչքաթող չէր արվում: Ամեն քայլափոխին զգացվում էր պետության ուշադրությունը, պատասխանատվությունը մատաղ սերնդի նկատմամբ, հոգատարությունն ու նաեւ հսկողությունը: Այսօր զարմանում ես, թե այդ համատարած կոմունիստական գաղափարակերտման պայմաններում ինչպես էր մեծերի (այս դեպքում Հրանտ Մաթեւոսյանի) հանճարեղ գրչով սերմանվում նաեւ.

«Քոնն ուրիշին չտա՛ս:

Ինչքան տվեցիր, տանելու են, ինչքան տարան, խփելու են, ինչքան խփեցին, ուժեղանալու են, ուժեղացան՝ քամահրելու են…

Էս աշխարհը մարդակերի աշխարհ է, զավա՛կս, չափազանց բարի լինել՝ կնշանակի հանձնվել:

Չպիտի հանձնվես, ծաղիկը որ ծաղիկ է, խոտը որ խոտ է, էլի պաշտպանություն ունի, դառնություն ունի, փուշ ունի:

Տանջանքը մարդու համար է, զավա՛կս, սկզբում տանջվում են վերջի համար: Քո մեջ կա տանջանքին դիմակայելու ընդունակություն, ու որքան ուժեղ է «ես»-ը, այնքան ուժեղ է «մենք»-ը»:

Ինձ հասակակից միլիոնավոր մարդիկ կարող են վկայել, որ խորհրդային տարիներին մեր փոքրիկ հանրապետությունը բարգավաճում էր, գիտությունն ու մշակույթը ծաղկում, այն էլ նշանակալի, աննախադեպ չափերով: Դրա համար էլ հնարավոր չի երախտագետ չլինել խորհրդային կարգերին, ինչքան էլ, որ ստալինյան ռեպրեսիաների ու կագեբեյական հետապնդումների մղձավանջները ճնշեն: Հայերիս համար դա ուղղակի բացառիկ ժամանակաշրջան էր, քանի որ միայն նախորդ դարում մենք երեք անգամ փորձեցինք պետություն ստեղծել: Այդ երեքից, իհարկե ոչ միայն մեր ուժերով, այլեւ մեծամասամբ ուրիշների օժանդակությամբ, ավելի շոշափելի արդյունքի հասանք խորհրդային տնտեսության մեջ: Այսինքն, հատկապես այս դժվարին ու անորոշ օրերին հարկավոր է անցյալին նայել ոչ թե զգացումներով, այլ որքան հնարավոր է սթափ, բանական մտածելակերպով եւ, ինչու չէ, նաեւ հաշվարկներով, ինչպես վարվում են աշխարհի շատ ազգեր, եթե ոչ բոլորը: Օրինակ, իսպանացիները հավատարիմ լինելով Ֆրանկոյի ռեժիմին` լինում էին նաեւ դրանց դեմ պայքարողների շարքերում: Ֆրանսիացիները՝ քննադատում էին յակոբինյան տեռորը, որը ոչ պակաս «բոլշեւիկյան» էր, բայց հարգանքի տուրք էին մատուցում ֆրանսիական հանրապետության հիմնադիրներին:

Մենք, չգիտես ինչու, չենք կարող գնահատել մարդկանց վարքն ասենք օրինակ ստալինյան ռեպրեսիաների ժամանակ: Ինչ է, չգիտե՞նք, որ «մատնագրեր» ստորագրել են ոչ միայն վերջին սրիկաներն ու ոչնչությունները, այլ նաեւ արվեստի, գիտության մարդիկ: Իհարկե, պետք չէ փորփրել արխիվները, հրապարակել նրանց անունները եւ թշնամացնել նրանց սերունդներին, որովհետեւ դրանով կթուլացնենք առանց այն էլ տկարացած մեր միասնությունը, կքայքայենք տնտեսությունը, մշակույթը: Ուղղակի ցանկանում եմ ընդգծել, որ քննադատելուց առաջ նախ հարկավոր է հիշել եւ գնահատել, թե տվյալ ժամանակաշրջանում ի՞նչ ձեռքբերումներ ենք ունեցել եւ ի՞նչ կորուստներ: Ընդհանրապես սովորենք, որ որեւէ ժամանակահատված եւ իրողություն գնահատելիս ղեկավարվենք ոչ թե էմոցիաներով, այլ սառը բանականությամբ:

Ազգային ժողովի ապրիլի 12-ի նիստում ընդդիմադիր խմբակցությունները, այդ կերպ արտահայտելով իրենց բողոքն իշխանությունների վարած քաղաքականության դեմ` լքեցին նիստերի դահլիճը: Այնուհետեւ ԶԼՄ-ներում երկուստեք կրակոտ մեղադրանքներ հնչեցին, հին ու  նոր դարման քամուն տրվեց ու դեռ այդ գործընթացը շարունակվում է: Այս առիթով նշեմ, որ ամեն անգամ, երբ տեղեկանում եմ ներկա իրավիճակի մասին ընդդիմադիր քաղաքական կամ հանրային գործիչների կարծիքներին, հասկանում  եմ, որ նրանք այնքան էլ լավ չեն ճանաչում մեր այսօրվա ժողովրդին: Նրանք, կարծում եմ, այնպիսի ժողովուրդ են պատկերացնում, որը փաստորեն գոյություն չունի: Օրինակ, ամեն անգամ շեշտադրում են հայրենասիրության վրա, կոչ են անում հիշել Արցախին սպառնացող վտանգները, ահազանգում են, որ պետականություն ենք կորցնելու: Բայց այս երկու տարվա ընթացքում, թե՛ պատերազմի արդյունքների հանրային ընկալման, թե՛ ԱԺ ընտրությունների արդյունքներից պարզ է դարձել, որ իրենց կոչերը բոլորովին չեն հետաքրքրում այսօրվա Հայաստանի բնակչության մեծ մասին: Չեմ ասում դա լավ է, ուղղակի դա է իրականությունը: Իրականում այսօր այլ ժողովուրդ գոյություն ունի, այլ հոգեվիճակ, որը հասկանալու եւ որի հենքի վրա պայքար ու նոր քաղաքականություն կառուցելու համար ոչինչ կամ գրեթե ոչինչ չեն անում: Հարկավոր է վերջապես հասկանալ, որ իրավիճակ է փոխվել, որ ամբողջ Երկիր մոլորակն է ժամ առ ժամ վերափոխվում, որ նոր տեխնոլոգիաներն ու նոր դարակազմիկ իրողությունները փոխել են նաեւ մարդուն: Այսինքն` ձեւավորվել է ՆՈՐ ՄԱՐԴ, որին ճանաչել, ուսումնասիրել է անհրաժեշտ, որին նոր ակնոցներով է պետք նայել, որին հասկանալու համար նոր ուղիներ ու միջոցներ է պետք գտնել, որին ինչ-որ տեղ առաջնորդելու հին մեթոդներն այլեւս չեն գործում, որին ուռահայրենասիրությունն ուղղակի չի էլ հետաքրքրում: Այսինքն` հարկավոր են խորքային վերլուծություններ, հոգեբանության եւ այլ ասպարեզներում համաշխարհային տեղաշարժերի ու փորձի ուսումնասիրություն, որպեսզի մերօրյա մարդը հանուն փոփոխության համոզված փողոց դուրս գա եւ դուրս գալուց հետո էլ նույնասցենար միտինգներից չձանձրանա: Այդ ամենը մերոնք չեն անում: Իսկ ինչու չեն անում, որովհետեւ մեր ընդդիմությունը անասելի ծույլ է ու չի ուզում իրեն նեղություն տալ, նոր թեզեր ու պատում ստեղծելու  եւ մարդկանց գրավելու համար, ուղղակի կրկնում է ինչ-որ գաղափարներ ու միտինգաձեւեր, որոնք, կրկնում եմ, ցավոք, բայց Հայաստանի բնակչության մեծ մասին չեն հետաքրքում:

Այսօր ակնհայտ է, որ մեր հարստությունները բավարար ծավալով չեն ծառայել ու չեն ծառայում մեր երկրին: Տնտեսական մոդելներն ու շեշտադրումները եթե խելացիորեն փոխենք, անվտանգության եւ բարեկեցության հարցերն էլ կլուծենք: Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ այս երկու վեկտորները փոխլրացնող են: Բարեկեցությունը կամ տնտեսական հզոր համակարգը նաեւ հզոր պաշտպանական ու անվտանգության համակարգ է: Կա՞ այդ ամուր հիմքը, կլինի նաեւ ամուր ու հուսալի պաշտպանություն: Ունե՞նք այլ ճանապարհ, քան մեր երկրի ու պետության մասին ամեն վայրկյան մտածելն ու դրա օգտին գործելը՝ ո՛չ: Հապաղելու իրավունք էլ չունենք, միանշանակ՝ չունենք: Պայքար հանուն բարեկեցիկ ու հարուստ հայրենիքի եւ հանուն հզոր պետության պետք է լինի մեր ամեն օրը: Թե չէ հին ձեւերով ու մեթոդներով կրկնվող միտինգ-ցույցերը հեռու չեն տանի:

Այս խորապատկերի վրա մեզ խիստ անհրաժեշտ է նաեւ ակնդետ հետեւել այս օրերի համաշխարհային նշանակության իրադարձությանը`ռուս-ուկրաինական հակամարտությանը, քանի որ մեզ համար, առանց չափազանցելու, այն կենսական կարեւորություն ունի: Այդ մասին արդեն շատ է գրվել (ինքս էլ երեք ծավալուն հոդված-վերլուծական են հրապարակել): Այս անգամ կփորձեմ պատասխանել ամենակարեւոր հարցին` որտե՞ղ է ուկրաինական ճգնաժամի լուծման բանալին:

Ակնհայտ է, որ նախատեսված բլից-կրիգը չստացվեց, ռուսների մի քանի օրվա ընթացքում ուկրաինացիներին ծնկի բերելը բավականին խնդրահարույց է դարձել: Արձանագրենք ցավալի մի քանի իրողություն: Ուկրաինան մեծ ողբերգություն է ապրում, երկրի մի մասը վերածվել է ավերակների, իսկ ժողովրդի զգալի հատվածը (տարբեր տեղեկություններով հինգ միլիոն լքել է երկիրն ու դարձել թափառական)՝ լքել երկիրը, սակայն դրան զուգահեռ պատժիչ սանկցիաներից աստիճանաբար հյուծվում է նաեւ Ռուսաստանի տնտեսությունը:

Տնտեսական պատժամիջոցներից շատ արագ հրաշքներ ակնկալող Արեւմուտքը չստանալով դրանք՝ շփոթվել է: Սկսել է ճաքեր տալ եվրոմիասնությունը: Կարծես թե գազ-ռուբլով գործողությունը ծիլեր է արձակում: Հետո ի՞նչ է լինելու հարցը շրջում է աշխարհով մեկ եւ պատասխանի է սպասում: Գուշակություններ անելը միշտ էլ անշնորհակալ գործ եմ համարել: Իհարկե, հեռու եմ նաեւ ամենատեսի ու առավել եւս ամենագետի հավակնություններից, սակայն աստիճանաբար հակվում եմ կարծելու, որ այս անգամ, այս վերափոխված աշխարհի այս թնջուկի լուծման բանալին գտնվում է Պեկինում: Ակամա մտաբերեցի անգլիացի գրող, հրապարակախոս, «Ժամանակի մեքենան», «Անտեսանելի մարդը» եւ գիտաֆանտաստիկ այլ վեպերի հեղինակ, քննադատական ռեալիզմի ներկայացուցիչ, Հերբերտ Ջորջ Ուելսի (1866-1946) ստեղծագործություններից «Աշխարհների պատերազմը», որտեղ նա հայտնում է այն գաղափարը, որ սպիտակներն ու ցորենամորթները կկռվեն, երկուստեք կթուլանան եւ դեղինները կտիրեն աշխարհին:

Գրականությունը գրականություն, սակայն չենք կարող անտեսել նաեւ որոշ իրողություններ: Մինչ պատերազմը Պուտինը այցելեց Պեկին եւ բանակցություններ տեղի ունեցան: Դրանց բովանդակությունը թեեւ ամբողջությամբ չբացվեց, բայց դժվար չէր կռահել ինչ են խոսել Սին Ցզի Պինն ու Պուտինը: Վերջինս ամենայն հավանականությամբ խոստացել էր, որ կաջակցի Թայվանի հարցում, իսկ Պեկինը դրա դիմաց կփրկի Ռուսաստանին պատժամիջոցներից: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ դա հասկանալով, Բայդենը հեռավար հանդիպեց ՉԺՀ նախագահի հետ եւ ուղղակիորեն զգուշացրեց, թե ինչ հետեւանքներ կունենա Ռուսաստանին աջակցությունը: Իսկ հարկավոր է չմոռանալ, որ ԱՄՆ-ն առաջին տեղում է չինական արտաքին առեւտրային գործընկեր պետությունների շարքում, իսկ Ռուսաստանն ընդամենը` տասնմեկերորդը: Այս տեսակետից կարծես գրեթե անհավանական է, որ Պեկինում գնան այդպիսի մեծ ռիսկի եւ անտեսեն մյուս կողմին: Սակայն պակաս կարեւոր չէ նաեւ այն կարեւոր փաստը, որ ՉԺՀ-ի հեգեմոնիզմի դեմ պայքարի ավանդական արտաքին քաղաքական հայեցակարգն անթույլատրելի է համարում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի գլոբալ դիկտատի ձգտումները: Ասել է, թե ակներեւ է դառնում, որ այս անգամ էլ չինացիները մանեւրելու են, դժվարացնելով թե՛ ռուսների եւ թե՛ Արեւմուտքի գործերը: Դժվար չէ նաեւ հասկանալ, որ նրանք կանեն ամեն ինչ այդ դիմակայությունն ավելի ընդարձակելու, դրան նոր երանգներ հաղորդելու եւ իրենց վերջնանպատակին մոտենալու ուղղությամբ: Այսինքն` կանեն ամեն ինչ եւ այնքան ժամանակ, երբ իրենց հարմար կնկատեն եւ հակասությունը լուծելու համար ջանքեր կգործադրեն միայն այն ժամանակ, երբ դա կբխի իրենց շահերից:

Հավանաբար չինացիները  «Քոնն ուրիշին չտա՛ս»-ն ու ճիշտ ժամանակին ճիշտ քայլեր կատարելն ավելի լավ են ըմբռնել:

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչու է ԱՄՆ դեսպանը շտապել խորհրդարան. «Իրավունք»

Հաջորդ գրառումը

Հայաստանը Թուրքիային առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար. թուրքական կողմը հապաղում է. ՀՀ ԱԳՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը Թուրքիային առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար. թուրքական կողմը հապաղում է. ՀՀ ԱԳՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական