Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փարիզի քաղաքապետն այցելեց ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ՝ վերահաստատելու արդյունավետ համագործակցությունը

03/06/2022
- 03 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022 թվականի մայիսի 28-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել էր ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղիում: Պատվիրակության կազմում էին միջազգային հարաբերությունների եւ Ֆրանկոֆոնիայի գծով Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան, Փարիզի փոխքաղաքապետ եւ ՀԲԸՄ Ֆրանսիայի գործադիր տնօրեն Անուշ Թորանյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ եւ ՀԲԸՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Նադիա Գործունյանը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը եւ Ֆրանսուա Դեւեջյանը։

Ձախից աջ՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը,  CCAF-ի համանախագահ Արա Թորանյանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը եւ ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադիա Գործունյանը Անն Իդալգոյի հետ հանդիպմանը

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը պատվիրակությանը ներկայացրեց ՀԲԸՄ-ի պատմությունը՝ ընդգծելով, որ իր ճկունության շնորհիվ կազմակերպությունը տասնամյակներ շարունակ կարողացել է արժանվույնս գնահատել տվյալ ժամանակաշրջանում հայ ազգի համար կարեւոր առաջնահերթություններն ու ծրագրեր մշակել դրանց ուղղությամբ, հատկապես՝ ճգնաժամային ժամանակներում: Այնուհետեւ, անդրադառնալով ՀԲԸՄ Հայաստանի ընթացիկ ռազմավարությանը, պրն Յակուբյանը ներկայացրեց սոցիալ-տնտեսական զարգացման, մարդասիրական օգնության, մշակույթի եւ կրթության ոլորտներում իրականացվող՝ կազմակերպության բազմաթիվ նախաձեռնությունները։

Միության հայաստանյան գրասենյակի նախագահը նաեւ իր երախտագիտությունը հայտնեց վերջին տարիներին Ֆրանսիայի կառավարությունից ՀԲԸՄ Հայաստանին տրամադրված ֆինանսական աջակցության համար՝ ընդգծելով դրա կարեւորությունը հայության կյանքը բարելավելու գործում։ Առանձնակի անդրադարձ կատարվեց ՀԲԸՄ Հայաստանին 50 000 եվրո ֆինանսական օգնություն տրամադրելուն, որն օգնեց դիմակայելու Հայաստանում առողջապահական ճգնաժամին։ Նա նաեւ ընդգծեց Փարիզի Խորհրդի՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձեւի օգտին քվեարկելու կարեւորությունը, որը նպատակ ուներ Ֆրանսիայի կառավարությունից պահանջելու ճանաչել Արցախի անկախությունը։

Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀԲԸՄ-ի ծրագրերի շահառուներին

Հաջորդիվ պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան հանդիպելու Արցախից տարհանված, Արցախում ՀԲԸՄ «Սովորի՛ր եւ վաստակի՛ր» եւ «Կին ձեռներեցներ» ծրագրերի մի քանի շահառուներին, ովքեր աջակցություն են ստացել Ֆրանսիայի կառավարության կողմից։

Ֆրանսիայի կառավարության հետ սերտ համագործակցության արդյունքում |ՀԲԸՄ Ֆրանսիան\ բարերարներից հայրենիք օգնություն հասցնելու գործընթացում կարեւորագույն օղակ է հանդիսանում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կողմից վերջին տարիներին ստացված ավելի քան 100 000 եվրոյի ֆինանսական աջակցությունը Հայաստանում ծառայել է մի շարք նպատակների՝ սկսած COVID-19 համավարակի ընթացքում կենսապահովման սարքավորումներ եւ պարագաներ ձեռք բերելուց, ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի շահառուներին օժանդակելուց, որպեսզի սկսեն կամ ընդլայնեն իրենց փոքր բիզնեսները, մինչեւ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո տարհանված խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելը։

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի շահառուներից որպես նվեր ստացավ նրանց արտադրանքը

«Ֆրանսիայի կառավարության հետ մեր համագործակցության եւ Փարիզի քաղաքապետարանի հետ սերտ կապերի շնորհիվ՝ ՀԲԸՄ Ֆրանսիան կազմակերպության ծրագրերի միջոցով կարողացել է զորաշարժել հարյուրավոր կամավորներ Ֆրանսիայից եւ համակարգել ավելի քան 250 000 եվրո ֆինանսական օգնություն, որպեսզի աջակցենք 44-օրյա սարսափելի պատերազմի հետեւանքով տարհանված ընտանիքներին։ Համոզված ենք, որ ամրապնդելով այդ կապերը, ՀԲԸՄ-ն իր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական հարաբերություններն ամրապնդելու գործում։ Միությունը Ֆրանսիայի եւ, մասնավորապես, Փարիզ քաղաքի անմնացորդ աջակցությունը կօգնի վերածել կոնկրետ գործողությունների՝ սատարելու Հայաստանի եւ Արցախի ժողովրդին»,- ասում է Նադիա Գործունյանը։

Ձախից աջ՝ ՀԲԸՄ «Սովորի՛ր եւ վաստակի՛ր», «Կին ձեռներեցներ» ծրագրերի շահառուները եւ Արցախից տարհանված մի կին, ով ՀԲԸՄ-ից ստացել է մարդասիրական օգնություն

Ֆրանսիան եւ Հայաստանը պատմական դաշնակիցներ են եւ կիսում են ընդհանուր գաղափարախոսություն եւ արժեքներ։ Քաղաքապետ տկն Իդալգոն, 2001 թ.-ից նախ պաշտոնավարելով որպես փոխքաղաքապետ, եւ, այնուհետեւ, 2014 թ.-ից որպես քաղաքապետ, շարունակաբար սատարել է արցախահայությանը եւ ճանաչել նրանց ազգային ինքնորոշման իրավունքը: Նրա ամուսինը՝ Փարիզի շրջանի տարածաշրջանային խորհրդական եւ խորհրդարանի նախկին անդամ Ժան-Մարկ Ժերմենը, նույնպես երկար տարիներ աջակցել է Արցախի ժողովրդին։ 2020 թ.-ի դեկտեմբերին հրադադարից հետո Արցախ այցելած խորհրդարանականների առաջին պատվիրակության հետ միասին նա մասնակցել է ՀԲԸՄ Եվրոպայի YERIA նախաձեռնությանը։

Քաղաքապետ Իդալգոն իր եզրափակիչ խոսքում եւս վստահեցրեց ներկաներին, որ Փարիզ քաղաքը կանգնած է արցախահայության կողքին։ «Չնայած Արցախի Հանրապետությանն իմ աջակցության արդյունքում ես բախվում եմ բազմաթիվ հակագրոհների, ես երբեք այդ գաղափարից ետ չեմ կանգի։ Ես միշտ պայքարելու եմ Արցախի ինքնորոշման իրավունքի, անկախության եւ ճանաչման համար։ Մենք պարտավոր ենք արցախահայությանն օգնել խաղաղ կյանք ունենալ իրենց հողում եւ պաշտպանել նրանց վտանգված մշակութային ժառանգությունը։ Սա այն է, ինչ ես պարտավորվել եմ անել, քանի որ գիտենք, որ Արցախի ժողովուրդը նույնպես պայքարում է մեր արժեքների պաշտպանության համար։ Այսպիսով, ձեր պայքարը մեր պայքարն է, եւ մենք ձեր կողքին ենք լինելու»։

1 հունիսի, 2022թ.

Գլխավոր լուսանկարում՝  աջից ձախ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան զրուցում են ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մագդա Թախտաճյան. Հիշողության եւ արդարության որոնումներում

Հաջորդ գրառումը

Լաոն եւ մանղալը

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը
‘Armenia’ party holds a protest march against the current government on the Baghramyan Avenue of Yerevan, Armenia

Լաոն եւ մանղալը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական