Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Փաշինյանն ինքնախոստովանեց, որ պատերազմի ժամանակ դիտավորյալ զանգվածային սպանություն է տեղի ունեցել»

22/04/2022
- 22 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը քաղաքական ինչ-որ ուժի աջակցելու նպատակով չէ Ազատության հրապարակում: «Ազգ»ի հետ զրույցում ասում է, որ դեմ է դեռեւս 2018-ին Հայաստանում սկսված քաղաքական գործընթացներին, ու իր բողոքը, ցասումն արտահայտելու համար է հրապարակ դուրս եկել: Այս օրերին, հիշեցնենք, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է նստացույց սկսել՝ հայտարարելով, թե Ազատության հրապարկում մնալու է այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Փաշինյանի իշխանութունը չի հեռացել ասպարեզից: Լարիսա Ալավերդյանը հրապարակում թվով ավելի շատ քաղաքական ուժերի կցանկանար տեսնել: Բայց նկատել է՝ հիմնականում ոչ թե քաղաքական դեմքեր են փողոց դուրս գալիս, այլ պարզապես երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիներ:

– Իշխանությունը հորդորներով ու զուտ փողոցով չի հեռանալու: 2020-ի նոյեմբերի 16-ից անընդհատ մի մեխանիզմի մասին եմ կրկնում, որ պետք է աշխատի ոչ միայն երկրի ներսում, այլ նաեւ դրսում: Խոսքը հանրային տրիբունալի մասին է: Հստակեցնենք՝ մեր աչքի առաջ տեղի են ունենում  սահմանադրական կարգի ու պետության անվտանգության դեմ ծանրագույն հանցագործություններ: Իսկ այդ հանցագործությունների մասին պետք է խոսել իրավաբանական լեզվով: Ինձ ասում են, թե նման տիրաբունալի մեխանիզմներն ազդեցիկ չեն, բայց կներեք՝ անգամ դատարանի որոշումները երբեմն չեն իրականացվում, հետեւաբար՝ կարեւորը հարցերի բարձրաձայնում է ու ստորագրահավաք իրականացնելը: Այդ տրիբունալը պետք է ստեղծել հենց այն քաղաքական, իրավաբանական համայնքի կողմից, որն այսքան ջանասիրաբար Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների մասին ապացույցներ է հավաքել: Առաջարկում եմ  երկպալատանոց տրիբունալ ստեղծել, որոնցից մեկը կուսումնասիրի թուրք-ադրբեջանական ցեղասպանական բոլոր հանցագործությունները, մյուսը՝ այս իշխանությունների կողմից նպատակադրված եւ իրականացված խնդրահարույց բոլոր գործողությունները: Բոլոր այդ հավաքագրումները պետք է ներկայացնեն միջազգային բոլոր հարթակներում կամ Հայաստանում ներկայացված միջազգային կառույցների ներկայացուցչություններին, որոնցից մենք այդքան դժգոհում ենք, բայց ինքներս ինչ-որ քայլեր չենք ձեռնարկում: Այն, որ միջազգային կառույցներում պղտոր կենտրոններ կան, դա հայտնի է, բայց կան նաեւ այլ՝  արդարադատ ու արդարամիտ կենտրոններ, որոնց հետ մենք չենք աշխատում:

– Վարչապետ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնից վերջերս խոսեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հավանականության մասին, ավելին՝ շեշտեց, թե Արցախի կարգավիճակի մասով նշաձող իջեցնելու անհրաժեշտություն կա:  Ի՞նչ գնահատական կտաք:

– Նախեւառաջ ուզում եմ շեշտել, որ չեմ հասկանում, թե իր հայտարարության հետ կապված ի՞նչ տարակարծություն են շրջանառում, այն շատ պարզ էր ու միանշանակ: Դա ինքնախոստովանություն էր առ այն, որ 44-օրյա պատերազմի ժամանակ դիտավորյալ զանգվածային սպանություն է տեղի ունեցել: Այսինքն՝ ներսից ցեղասպանական ագրեսիային նպաստող գործողություն է իրականացվել: Ավելին՝ այդպիսի ինքնախոսոտվանություն անելը պատահական չէր: Նիկոլ Փաշինյանն արտաքին կառավարում ունի, որ շատ լավ ուսումնասիրում է մեր հանրությանն ու որոշում՝ ամեն ինչ պետք է պարզ ու բացեիբաց ասել մեզ, որ հետո չասենք, թե Փաշինյանի իշխանությունն ինչ-ինչ բաներ չի ասել, գաղտնի է պահվել: Փաշինյանի ու նրա թիմից միջազգային այդ ուժերը բավական գոհ են, ինչո՞ւ, որովհետեւ հատուկ հավաքված այդ խումբը (իշխող ՔՊ-ին նկատի ունի- խմբ) անում է այն, ինչ ասում են գլոբալիստական պղտոր կենտրոնները: Դրա համար եմ ասում՝ պետք է շատ աշխատել դրսի հետ: Տեսեք, երբ մի բան է լինում ինչ-որ մի երկրում, տվյալ երկրի տարբեր կառույցներ՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր, հեղեղում են միջազգային կառույցները, կազմակերպված ձեւով հայտարարություններ են անում, նամակներ են հղում: Հիմա ասեք՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանից նման քանի՞ հայտարարություն է եղել: Բողոքի հսկայածավալ այդ շտեմարանից անգամ 5 տոկոսով չենք օգտվել: Միջազգային կառույցների համար մեր հասարակությունն ասես պլաստիլին լինի, որից ինչ ուզում, սարքում, ստանում են:

– Ո՞րն է Հայաստանի ապագան, տեսանելի՞ է  այն:

– Իհարկե, դա նույն բանն է, թե Աստծուն չհավատաս: Կարծում եմ, որ ոչ միայն հույս, այլեւ քաղաքացիական խիզախություն պետք է ունենանք եւ առնչվենք դաժան իրականության հետ: Բոլորին կոչ եմ անում հրապարակ դուրս գալ ու ոչ թե սատարել այս կամ այն քաղաքական ուժին, այլ գալ սեփական համոզմունքների համար, այն է՝ որեւէ դեպքում չհամաձայնել Արցախն Ադրբեջանին հանձնելու որեւէ վարկածի կամ տարբերակի հետ: Սա մարտահրավեր է համախմբելու մտավորականններին ու քաղգործիչներին՝ միասնական գործելու ու ընդհանրական լուծում գտնելու թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ուկրաինայի ինքնիշխանությունը պահպանելը չէ, այլ Ռուսաստանի հաղթանակն է մտահոգում

Հաջորդ գրառումը

Ռուս ժողովուրդ, Ռուսաստան, հին ու նոր ցարիզմ, Արմենիա

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Ռուս ժողովուրդ, Ռուսաստան, հին ու նոր ցարիզմ, Արմենիա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական