Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի՝ բռնության կոչերն ու հայհոյանքներն օրհնա՞նք են

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաբաբ առ քաբաբ

Արցախում կատարված ողբերգությունից հետո երեւանյան փողոցներն ու Հանրապետության հրապարակը նորից մարդաշատ են: Քաղաքացիների մեծ մասը էմոցիաները երբեմն զսպել չեն կարողանում, մեղադրում են օրվա իշխանությանն ու Փաշինյանի հասցեին ինչ-ինչ սպառնալիքներ հնչեցնում: Ոմանք՝ դա հրապարակային՝ տեսախցկների առջեւ կամ սոցիալական ցանցերի իրենց էջերում, ոմանք՝ բակում՝ ընկերների հետ զրուցելիս, ոմանք էլ՝ մտքում են անիծում, հայհոյում, սպառնում:

3 տարվա մեջ 3 պատերազմ ու անթիվ տեղային մարտեր տեսած հասարակությունը, պարզ է, կանիծի է՛լ, կհայհոյի է՛լ, կսպառնա է՛լ: Իշխանությունները պետք է գիտակցեն, հասկանան ու պատրաստ լինեն դրան: Պաշտոնը միայն աթոռը չէ, որ տաք-տաք գրկես, նստես կամ գործուղումների մեկնես: Բնական է, որ եղբորը, քրոջը, ամուսնուն, ծնողներին, երեխաներին ու առհասարակ իր ազգակցին կորցրած մարդը ցասումով լցված է եւ դա որեւէ ձեւով արտահայտելու բնական պահանջ ունի:

Օրեր առաջ, օրինակ, կառավարության առջեւ բողոքի հերթական ակցիան լուսաբանելիս՝ մի քանի կին ինձ վրա մուննաթ եկան, թե իրենց հարցեր տալու փոխարեն ոստիկանների «ամոթանք տամ» կամ ինքս գնամ, ապրեմ Արցախում: Ես, իհարկե, ըմբռնեցի, որովհետեւ բաց վերքին կա՛մ չպետք է դիպչես, կա՛մ էլ բավական նուրբ մոտենաս դրան:

Այս ամենը, ենթարդում եմ, պետք է հասկանան նաեւ իրավապահ համակարգի՝ իրար հետեւից գործեր հարուցող գերատեսչությունները, որ այս օրերին «բռնության կոչի, սահմանադրական կարգ տապալելու, խտրականության» ու էլի հազարումի այլ բանի մեղադրանքով տարբեր անձանց նկատմամբ գործեր են հարուցում:

Մի պահ անգամ իրականությունից կտրվելով եւ ընդունելով, թե մարդիկ միտումնավոր են հրապարակայնորեն բռնության կոչեր տարածել, հետեւաբար՝ իրավապահ համակարգը պարտավոր էր իրար հետեւից գործեր շարել, հարց է առաջանում՝ ՀՀ վարչապետի՝ օրեր առաջ արած հայտարարությունը, թե  «բախտնե՛րդ փորձեք՝ էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երեւանի սանմաքրման 5-ամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք», ինչո՞ւ օրենքի եւ օրինականության պահապանների ուշադրությունը չի գրավում:

Վերոնշյալը, ցավոք, մեր երկրի ղեկավարի միակ հաթաթան չէր, որ արդարացնեին կամ դրա վրա աչք փակեին Փաշինյանի յուրային իրավապահները 2018-ից ի վեր մեր երկրի թիվ մեկ դեմքը ՀՀ «հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին» «պառկըցնում է ասֆալտին», «ծեփում պատերին», «կտրում թաթիկները» եւ այլն: Այդ ամենն անելուց հետո էլ չի մոռանում բոլորին «շինել» ու կոկորդապատառ բարձրագոչել, թե «սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորով»:
Եթե հանկարծ օրենք ու օրինականություն տարածող, պահպանող գերատեսչություններն ինչ-որ մի հրաշով որոշեին իրավական գնահատական տալ վարաչպետական «գոհարներին», ապա, կարծում եմ, դրա բովանդակությունն այսպիսին կլիներ «Քանի որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն Աստծուց հետո երկրորդ մարդն է, հետեւաբար նրա ասածները պետք է որպես այլաբանություն ընկալել եւ ընդունել՝ դրանք ոչ թե սպառնալիք կամ հայհոյանք, այլ հեղափոխական օրհնանք են»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փորձ համար եսիմորերորդ

Հաջորդ գրառումը

ՌԴ Պաշտպանության նախարար Շոյգուի Թեհրան այցելության չհրապարակված դրվագները

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՌԴ Պաշտպանության նախարար Շոյգուի Թեհրան այցելության չհրապարակված դրվագները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական