Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը Արցախում վերահսկելիությունը չկորցնելու համար կանի հնարավորը

19/05/2023
- 19 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոպական խորհրդի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումից հետո կրքերն Արցախում անմիջապես լարվեցին: Արցախի հերոս, «Միասնական Հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանրահավաքի ժամանակ ուլտիմատումով խոսեց, այն է՝ կա՛մ ընդառաջել ու միասին կլոր սեղանի շուրջ նստել, կա՛մ իր աջակիցների հետ կտրուկ քայլերի կգնան: Չանցած 30 րոպե՝ Արցախի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ պատրաստ են հանդիպել Բաբայանի հետ ու քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը:

Գեներալ-լեյտենանտի աջակիցները, նշենք, Արցախի իշխանություններին պարտադրում են Բաբայանին վստահել պետնախարարի պաշտոնը:

«Ազգ»-ի արցախյան աղբյուրները հայտնում են, որ Հարությունյանը, ըստ երեւույթին, հենց այդ ճանապարգով էլ կգնա, ու Բաբայանն առաջիկայում Ռուբեն Վարդանյանի տեղը կզբաղեցնի: «Սուտ կլինի ասել, թե դա Հարությունյանի սրտով է լինելու, բայց տարբեր կենտրոններից, այդ թվում՝ Երեւանից են նման «մեսիջներ» ուղարկվել: Եթե ուշադիր եղաք, Բաբայանի՝ օրեր առաջ հրավիրած հանրահավաքն այդքան էլ մարդաշատ չէր, այն կրիտիկական զանգվածը չէր հավաքվել, որ կարողանային ինչ-որ բան անել: Բայց եթե հաթաթա տվող Բաբայանին Հարությունյանն ընդառաջ քայլ է կատարել, համաձայնել քննարկումներ սկսելուն, ապա մութ սենյակում կատուներ, այնուամենայիվ, կան: Իհարկե, չեմ բացառում, որ սրճասեր Հարությունյանը, խաղաղության աղավնու դերը ստանձնելով ու բոլոր կողմերին հաշտ պահելով, փորձում է գոնե որոշ ժամանակ հանդարտություն ապահովել Արցախում, բայց ամենահավանականն այն տարբերակն է, որ նրա վրա Հայաստանից՝ Կառավարության շենքից, կոնկրետ հրահանգ է իջել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Մեր աղբյուրը մեկ այլ հանգամանք նույնպես առանձնացրեց, այն է՝ չնայած Արցախի շուրջը կատարվող իրադարձություններին ու խաղաղության օրակարգի զարգացմանը՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից տեղացիները բավական ուղիղ կերպով ասում են՝ նախանշվող ապագայի հետ հաշտ չեն: «Վերջին հնարահավաքներն այն բանի վկայությունն են, որ այստեղ պատրաստվում են պայքարել: Հիմա էլ հայտարավեց, որ դիմադրության նոր օջախ է ձեւավորվում, որ կարող է լուրջ խոչընդոտ լինել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Իլհամ Ալիեւի ծրագրերի համար,- նշեց մեր  զրուցակիցը՝ ավելացնելով,- տեսեք՝ Փաշինյանին օդուջրի պես պետք է, որ Արցախն իր համար վերահսկելի լինի, ու նա քաջ գիտակցում է, որ Հարությունյանը, սեփական ժողովրդի կողքին կանգնելով, կարող է դուրս գալ իր վերահսկողությունից ու չանել այնպես, ինչպես ինքը կասի: Հետեւաբար այժմ գուցե կարիք կա ավելի վստահելի մեկին ունենալ Արցախի իշխանության ներսում, որ ֆորսմաժորային իրավիճակում քաղաքացիների հուզումներն ու տրամադրությունները կարողնա իր ձեռքը վերցնել»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ատոմակայանը՝ պլանային վերանորոգման փուլում է

Հաջորդ գրառումը

«23,5 Հրանդ Դինքի հիշատակի կենտրոնը» միջազգային մրցանակի է արժանացել

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«23,5 Հրանդ Դինքի հիշատակի կենտրոնը» միջազգային մրցանակի է արժանացել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական