Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցուցահանդես՝ «Բնության փոխակերպում»

04/04/2025
- 4 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սուրեն Սաֆարյանը բանաձեւում է բնությանը ներդաշնակվելով կատարելության հասնելու գաղափարը

Մարդկային էությունը բնության միջոցով բացահայտելու, բնության հավերժական զարգացումը երեւակայական փոխակերպումների ձեւապատկերներով ներկայացնելու, ստեղծագործական որոնումների նոր հանգրվանի հանգելու, գեղանկարչի՝ արարման մի նոր ուղու վրա ոտնակոխելու մասին էր Սուրեն Սաֆարյանի անհատական ցուցահանդեսը, որը բացվեց մարտի 26-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում: Մարտյան այդ ջերմ օրվան համահունչ՝ նկարչի գունաշխարհն էր՝ հայկական հողի, այդ հողից վերեւ երկնքի եւ ամպերի, լուսավոր կամ ծաղկեղեն անձրեւումների, այդ հողից աճած ծաղիկների առէջ – վարսանդների խորհրդապատկերներով, իգական եւ արական սկիզբների մասին բազմիմաստ հուշումներով, շրջապատի՝ համարյա մանկան մաքուր, չպղտորված հայացքով, չկորսված անկեղծությամբ ընկալմամբ: Ի վերջո, այս ցուցահանդեսը, իմ տպավորությամբ, երջանկության եւ կատարելության հասնելու՝ նկարչի բռնած ուղու կամ թե այդ ուղին գեղարվեստի լեզվով ցուցանելու մասին էր:

«Բնության փոխակերպում» խորագրված ցուցահանդեսը նկարչի, մի տեսակ, վերադարձն էր դեպի արվեստ: Իր ստեղծագործական ընթացքը մի որոշ շրջան ընդմիջվել էր՝ պայմանավորված Նկարիչների միության նախագահությունը վարելու հանձնառությամբ: Սակայն, ոնց խոստովանում է նկարիչը, շնչառությունը ծանրանում էր առանց նկարչության, ու վերադարձավ իր արվեստանոց նոր մտահղացումներով, նոր զգացողություններով, թարմ գունամտածողությամբ:

Սուրեն Արամի Սաֆարյանն արվեստագետների անվանի գերդաստանից է, ժողովրդի բնորոշմամբ՝ նկարիչների «չորրորդ պորտը»: Նա արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սաֆարյանի որդին է, Խորհրդային Հայաստանի ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի թոռը, Հայաստանի վաստակավոր նկարիչ Սարգիս Սաֆարյանի ծոռը: Մասնագիտական կրթությունը ստացել է Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայում: Տակավին երիտասարդ՝ 25 տարեկանում դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 2018 թվականին Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարում ընտրվել է նկարիչների միության նախագահ, իսկ 2019 թ.ին՝ Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Հանրապետական մի շարք ցուցահանդեսների մասնակից եւ կազմակերպիչ է, իր գործերը ներկայացվել են մի տասնյակից ավելի միջազգային ցուցահանդեսներում (Թբիլիսիում, Աշխաբադում, Մոսկվայում, Բեռլինում, Փարիզում, Ֆլորենցիայում, Պեկինում եւ այլուր): Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երեւանում, Բուդապեշտում, Լյուբլյանայում:

Արվեստաբան, ցուցադրության համադրող Աննա Գալստյանը «Բնության փոխակերպում» ցուցահանդեսի բացման արարին շեշտեց, որ այն ազդարարում է Սուրեն Սաֆարյանի ստեղծագործական նոր փուլը, որն սկսվել է 2023 թվականին: «Այդ փուլով դարձյալ շարունակվում է բնության պատկերագրությունը, բայց այս անգամ՝ աբստակտ ոճով,- ասաց Ա. Գալստյանը:- Շատ դժվար է, լինելով նկարիչ, անցնել մի գեղարվեստական ոճից մյուսին եւ հանգրվանել աբստարկտ ոճում: Դա չի նշանակում, թե Սուրենի աշխատանքները կսահմանափակվեն միայն այս ոճով, բայց ուզում եմ նշանավորել այն պահը, երբ իր արվեստը բխեց այս վառ գույների ու ներդաշնակ պատկերագրության մեջ: Այս ցուցահանդեսի հիմնական ուղերձներից մեկն այն է, որ մարդը եւս հնարավորինս ադապտացվի, ներդաշնակվի բնությանը, բնության փոխակերպումներին: Մարդը ճկուն է, հարմարվող եւ միայն բնության թելադրանքով է կարող հասնել ներդաշնակության…»:  

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լռելը… ոսկի՞

Հաջորդ գրառումը

Իմոլա Լազար. Արծնապատելով հայկական հիշատակները

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Իմոլա Լազար. Արծնապատելով հայկական հիշատակները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական