Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԵՂԱՍՊԱՆՎԱԾԻ ԽԵՂՃՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇՈՎ

09/03/2018
- 09 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Հայոց ցեղասպանության փաստը մեկ դար հետո օտարազգիներին զարմանք ու տարակուսանք է պատճառում: Համաշխարհային պատմությունը լռել է, ԶԼՄ-ները լռել են, հայերս լռել ենք. օտարազգիները որտեղի՞ց պիտի իմանային, որ Թուրքիան ծրագրված ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: Իրենց բացահայտումից ցնցվածՙ որոշ օտարազգիներ ֆիլմեր են նկարել Հայոց ցեղասպանության մասին ու շարունակում են նկարել: Ամերիկացի Դին Քեյնն ու Մոնթել Վիլիամսը մեկ տարի առաջ իրազեկման ցուցադրություն են սկսել: Նրանց նկարահանած «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմը ներկայացվել է տարբեր երկրների մոտ հարյուր կինոթատրոններում, ցուցադրվել հեռուստատեսությամբ: Նրանք եւս պատահաբար են իմացել Հայոց ցեղասպանության մասին:

Դերասան, շոումեն, սերիալի Սուպերմեն Դին Քեյնը Ունսթոնի համալսարանում ուսանելու ժամանակ իր հայ ընկերոջից է տեղեկացել հայերի հետ կատարված ողբերգության մասին: Պատմաբան լինելովՙ ուսումնասիրել է թեման ու վճռել ֆիլմ նկարահանել: Իր որոշման մասին տեղեկացրել է նաեւ ընկերոջըՙ Մոնթել Վիլիամսին, որը 22 տարի զբաղվում է ռազմական պատմությամբ: Նրանց են միացել ամերիկյան ֆիլմարտադրող մի շարք ընկերություններՙ մոտ 400 հոգի եւ 2012 թվականին սկսել ֆիլմի նկարահանումները: Դրանք տեւել են 4-5 տարի:

«Երբ Դինը պատմեց, որ 1915-ին հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել, ես չհավատացի: Ցեղասպանությո՞ւն. եւ դրա մասին ոչ մի տեղ գրված չէ՞: Ինձ ավելի զարմացրեց այն, որ փաստորեն թուրքերը հարյուր տարի շատ խնամքով թաքցրել են այդ փաստը, ուղղակի ջնջել դասագրքերից, իսկ մյուս պետությունները, այդ թվում ԱՄՆ-ն, դեմ չեն եղել դրան: Մենք «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը շատ վայրերում ենք ցուցադրել. ամենուր հանդիսատեսն ապշած է մնացել: Մենք հասկացել ենք, որ պետք է իրազեկել միջազգային հասարակությանը. մարդիկ ոչինչ չգիտեն. այդ պատճառով էլ այս խնդիրը միջազգային հնչեղություն չի ստանում», – կարծում է Մոնթել Վիլիամսը:

Թեման ուսումնասիրելովՙ ֆիլմի հեղինակները դիմել են խորհրդատուների, պատմաբանների, փորձագետների օգնությանը: Ֆիլմը հենց նրանց ուսումնասիրությունների վրա է հիմնվածՙ ընդգծելով այն փաստը, որ սկսած 1884-86 թվականների համիդյան ջարդերիցՙ Թուրքիան հայերի նկատմամբ ծրագրված քաղաքականություն է բանեցնում, որը շարունակվում է նաեւ հիմա: Ֆիլմում ընդգրկված են փաստավավերագրական նյութերՙ լուսանկարներ, տեսանյութեր ոչ միայն Հայոց ցեղասպանությունից, այլեւ Ալիեւ-Էրդողան եղբայրական ելույթներից: Նրանք հաստատում են, որ մեկ ժողովուրդ են, բայց երկու պետություն, նաեւ հաստատում են, որ հայատյաց են ու հայահալած: Ժխտման ճարտարապետները հենց նրանք են: Թուրք-ադրբեջանական միասնական ճակատի 120-ամյա հաստատուն քաղաքականությունը շարունակական է. դրա վառ ապացույցը Բաքվի, Սումգայիթի ջարդերն էին, ապրիլյան պատերազմը, երբ Թալիշում ադրբեջանցիները ցեղասպանությանը բնորոշ ձեռագիր թողեցին: Նրանք ցեղասպանություն կիրականացնին նաեւ հիմա, եթե նպաստավոր պայմաններ ստեղծվեին:

«Ժխտման ճարտարապետները» ֆիլմում խոսվում է, որ հայերի երեք սերունդ նույն ցեղասպանների ձեռքով կոտորվել ենՙ Արեւմտյան Հայաստանում, Բաքվում, Սումգայիթում, հետո Արցախում:

Ֆիլմում կարմիր գծի նման անցնում է այն համոզմունքը, որ եթե Հայոց ցեղասպանությունն իրականացնողները պատժվեին, Հիտլերը հոլոքոսթ չէր իրականացնի ու չէր հայտարարիՙ հիմա ո՞վ է հիշում հայերին: Չէին լինի Հարավային Ամերիկայի, աֆրիկյան երկրների, Մերձավոր Արեւելքի երկրների ցեղասպանությունները: Անտեղյակությունը, լռությունը, անտարբերությունը, ժխտողականությունը նոր ցեղասպանություններ են ծնում:

Ֆիլմի հեղինակները կարծում են, որ հայոց ցեղասպանության թեման քաղաքական չէ, այլ ավելի շատ բարձրացնում է մարդու իրավունքների խախտման խնդիրը: Ամերիկյան ընկերությունների նկարահանած փաստավավերագրական 100 րոպե տեւողությամբ «Ժխտման ճարտարապետները» քիչ հավանական է, որ ծառայի իր նպատակինՙ իրազեկել համաշխարհային հանրությանը եւ զգոնության կոչ անել: Իհարկե, ֆիլմն առանձնահատկություն ունի. ի տարբերություն օտարների նկարահանած մյուս ֆիլմերիՙ այն ցույց է տալիս, որ Հայոց ցեղասպանությունը 1915-ով չի ավարտվել:

Ֆիլմի հայաստանյան պրեմիերան «Մոսկվա» կինոթատրոնում էր: Ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, դիվանագետներ: Ֆիլմում ասվեց ու ցույց տրվեց, որ հենց Ամերիկայում խուսափում են Հայոց ցեղասպանության թեմայից, անգամ գովազդային ընկերություններն են հրաժարվել ֆիլմը գովազդելուց. նրանց վրա ճնշումներ են գործադրել թուրք պաշտոնյաները: Հասարակական տրանսպորտի վրա եւս չեն փակցվել ֆիլմի ազդագրերը: Իսկ կոնգրեսականները, միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչները եւս չեն թաքցրել իրենց թուրքամետ ու ադրբեջանամետ դիրքորոշումը: Ֆիլմում արծարծվում է, որ թուրք-ադրբեջանական միասնական ճակատն ամենուր իր մարդիկն ունի, հանուն իր շահերի առատ կաշառք է բաժանում, կեղծում փաստերը, հայատյացություն քարոզում: Թուրքական լոբբիինգն ամենուր իր մագիլներն է խրել ու սուտը ճշմարտության տեղ է մատուցում եւ պաշտպանում: Իսկ մենք… անօգնական ենք, խեղճ, անտարբերության մատնված, մենք սպասում ենք, թե երբ է արդարության ժամը գալու: Ազգային արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր հայ իրեն ոչնչացված, ջախջախված կզգա, եթե դիտի «Ժխտման ճարտարապետները» ֆիլմը: Այնպիսի զգացողություն է, կարծես 100 տարի հետո ոչինչ չի փոխվել. էլի նույն խեղճ ու նվաստացած հայացքով սպասում ենք, թե երբ են մեզ նորից ցեղասպանելուՙ վերջին հույսը դրած Սուպերմենի վրա: Ի դեպ ֆիլմի ցուցադրման ժամանակ նա նստած էր մեր նախագահի կողքին: Հայոց ցեղասպանության փաստը դարձյալ ներկայացվել է խղճահարություն առաջացնելու, արցունքներ քամելու համար: Ցնցոտիավոր որբերի շարք, մարդկային սովալլուկ խմբերՙ 1915-ին, նույն տեսարանները Բաքվում, Սումգայիթում: Նույնօրինակ պատկերներ Աֆրիկյան ժողովուրդների ցեղասպանություններից: Ազգայնամոլություն չթվա, բայց մենք էլ, աֆրիկացիներն էլ ֆիլմում նույն հարթության, նույն մակարդակի վրա էինք: Ոչ մի խոսք ու անդրադարձ, որ մեզ բնաջնջել են մեր իսկ հայրենիքում, մեզ զրկել են մեր իսկ հայրենիքից, որ մենք հարուստ մշակույթ ստեղծած ժողովուրդ ենք, որ ցեղասպանությունից հետո ստեղծվել է Սփյուռք, որը տվել է աշխարհահռչակ անուններ: Ոչ մի խոսք, թե ինչպիսի ազգ ենք մենք, ով ենք մենք: Մենք ֆիլմում հավասարվել էինք նեգրական ցեղերինՙ նույն նկարագրով ու նույն ճակատագրով: Պարզապես ցեղասպանվածների շարքի անդամներից մեկն էինք: Ամերիկյան ֆիլմարտադրողները մեղք չունեն դրանում. նրանք էլ իրենց շահն ու նպատակն ունեն եւ պարտավոր չեն խորանալ մեզ համար կարեւոր, ուրիշների համար բոլորովին անկարեւոր հարցերում: Նրանք ինքնակամ չեն բարձրացնի մեզ համար կարեւոր, քաղաքական ու պատվախնդիր հարցեր, ներանց պետք է մե՛նք ստիպեինք բարձրացնել այդ հարցերը: Բայց նախ պետք է մե՛նք գիտակցեինք այդ հարցերի կարեւորությունը: Իսկ կասկածից վեր է, որ մենք պետական մակարդակով խեղճացած ենք: 4-5 տարի շարունակ ֆիլմ է պատրաստվել, որտեղ նկարահանվել են մի շարք հայեր: Մի՞թե հնարավոր չէր ամերիկացիներին ուղղորդել այնպես, որ վերջնարդյունքում մենք այդքան խեղճ ու անճարակ չերեւայինք, որ մեր պետությունը ներկայանար արժանապատվորեն, իր իրավունքները պաշտպանողի, իր օրինակովՙ բոլոր ցեղասպանությունները դատապարտողի դիրքերից: Ցեղասպանվածի համախտանիշը մեր արյան մեջ է մտել ու մեզ արդեն դուր է գալիս, երբ Իհարկե, իմացել ենք, որ ամերիկացիները նման ֆիլմ են նկարում. այնտեղ խոսում է նաեւ մեր նախագահը: Բայց ի՞նչ է խոսում: Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն էլ են խոսում, բայց ի՞նչ ու ինչպե՞ս են խոսում. նախահարձակ լինելով, ագրեսիվ, ուժի դիրքերից, հաստատակամ, տիրաբար, թքած ունենալով բոլորի կարծիքի ու մարդու իրավունքների բոլոր կոնվենցիաների վրա: Հիմա եկեք պատկերացնենք, որ ամերիկացիները ֆիլմ են նկարում թուրքերի կամ ադրբեջանցիների մասին: Կասկածից վեր է, չէ՞, որ նրանց կողքին կանգնած կլինեին առնվազն Ալիեւի ու Էրդողանի խորհրդականները:

Հ.Գ.- «Ժխտման ճարտարապետները» ֆիլմում որպես ցեղասպանության ականատեսներ ու վերապրողներՙ նկարահանվել էին 105-ամյա Մովսես Անեհյանն ու 108-ամյա Եպրակսի Գեւորգյանը: Եպրակսի տատը պատմում էր սպանդի սահմռկեցուցիչ դեպքերը: Այնտեղ, որտեղ նկարահանվել էր նա, մի ավերակ սենյակ էրՙ մգլոտած-բորբոսնած պատերով, ջարդված մահճակալով ու անխնամ անկողնով: Այդտեղ է ապրում ցեղասպանություն վերապրած Եպրակսի Գեւորգյանը: Հետո էլ ամերիկացիներից նեղանում եմ, որ մեզ հավասարեցրել են նեգրական ցեղերի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ» ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ ԵՎ ԲՈՍՏՈՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԿԻՆՈՆ ԱՌՈՂՋԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԿԻՆՈՆ ԱՌՈՂՋԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁԵՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական