Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ցանկացած կողմից կարող է հարված լինել, բայց Բաքվի նպատակն ու թիրախը Զանգեզուրն է»

30/06/2023
- 30 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը հարստացնել արսենալը: Նախագահ Իլհամ Ալիեւն օրերս հայտարարել է, որ ադրբեջանական բանակը շարունակում է նոր սպառազինությունների գնման գործընթացը, եւ արդեն բազմաթիվ պայմանագրեր են ստորագրել՝ թե՛ անօդաչու թռչող սարքեր, թե՛ խոցման բարձր ճշգրտություն ունեցող հեռահար հրթիռներ ձեռք բերելու համար: «Մեզ համար բանակն ամրապնդելը թիվ մեկ խնդիրն է: Պատերազմից հետո բանակաշինության համար նորանոր քայլեր են մշակվում եւ իրականացվում: Եվ քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակը գնալով սրվում է ու մեր տարածաշրջանում նոր սպառնալիքներ կան, Հայաստանում էլ գլուխ են բարձրացնում ռեւանշիստական ուժերը, հետեւաբար բանակը վերազինելը պարզապես անհրաժեշտ է»,- ասել է Ալիեւը:

Սրան զուգահեռ՝ ի՞նչ քայլեր է անում Հայաստանը: Արժանահավա՞տ են արդյոք իշխանական պատգամավորների հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը վերջին երեք տարում երկու անգամ ավելի զենք է գնել, քան՝ նախորդ տասը տարիներին, անվտա՞նգ է արդյոք Հայաստանի օդային սահմանը: Թվարկված ու հարակից այլ հարցերի շուրջն «Ազգ»-ը զրուցել է ռազմական փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ, Ռազմական ինստիտուտի նախկին դասախոս Հրաչյա Պետրոսյանցի հետ:

– Պարոն Պետրոսյանց, Ալիեւը բարձրագոչում է հեռահար հրթիռների ձեռքբերման մասին ու ընդգծում՝ թիրախում ոչ միայն «Հայաստանի ռեւանշիստական ուժերն են», այլեւ՝ «տարածաշրջանի սրվող իրավիճակը»: Ի՞նչ «մեսիջ» կա վերոնշյալ հայտարարության տողատակերում:

–  Տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, այո, բավականին բարդ է, իսկ Ադրբեջանը ներքաշված է աշխարհաքաղաքական այնպիսի խաղերի մեջ, որ ուղղված են նաեւ Իրանի դեմ: Ադրբեջանը մինչեւ այս՝ հեռահար հրթիռներ ձեռք բերելու մասին հայտարարելը, իր զինանոցում ուներ եւ ունի բավարար միջոցներ, որ կարող է խոցել Հայաստանի որեւէ կետ: Հետեւաբար՝ նրա հայտարարության հռետորաբանությունը ոչ միայն Հայաստանին, այլեւ Իրանին էր ուղղված:

 – Այսինքն՝ հարկ եղած դեպքում այդ հրթիռները նաեւ Իրանի՞ գլխին կպայթեն:

– Ոչինչ պետք չէ բացառել: Համակողմանիորեն վերլուծելով բոլոր դեպքերն ու իրադարձությունները՝ տարածաշրջանի պետությունների առաջնորդների քաղաքական տեքստերը, նրանց այցերն այլ երկրներ, նկատում ենք՝ Ադրբեջանը ներքաշված է հակաիրանական խաղի մեջ, ինչն ակնհայտորեն ընդգծվում է Ադրբեջանի ու Իսրայելի խորն ու մտերմիկ հարաբերությունների համատեքստում:

– Իսկ մեր բանակը 2020-ի աղետաբեր ու ավերիչ պատերազմից հետո մեջքն ուղղո՞ւմ է:

– Յուրաքանչյուր պետություն միշտ ու որեւէ ժամանակ պետք է մեծացնի ռազմական պոտենցիալը: Եթե թշնամին նոր զենք է գնում, ապա դրա կրկնակին ու եռակին պետք է ձեռք բերել: Տասնամյակներ շարունակ մենք, ցավոք, այդպես չենք գործել, ինչի հետեւանք էլ 2020-ի պատերազմը եղավ:

Ինչ վերաբերում է հարցին, թե պատերազմից հետո ի՞նչ է արվել բանակը վերազինելու համար, ապա հասարակությանը հասանելի տեղեկություններով՝ որոշակի քայլեր արվել են, արվում են: Գուցե՝ ավելին է արվում, պարզապես դրա մասին չի բարձրաձայնվում, ինչն օրինաչափ է ռազմական գաղտնիքի տեսանկյունից, շատ բաների մասին պետք չէ բարձրաձայնել: Բանակը պետք է լուռ զարգացնել:

– Բայց արդյո՞ք այժմ զարգացնում են:

– Կարծում եմ՝ ոչ:

– 44-օրյա պատերազմի ժամանակ ամենից հաճախ հնչող խոսքը, արտահայտությունը, մտահոգությունը հետեւյալն էր՝ «օ՛դը փակեք»: Բայց 2021-ի սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի ժամանակ տեսանք, որ արդեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի օդն է անպաշտպան:

– Գիտեք՝ ունեցած կամ ձեռք բերած ռազմական տեխնիկան չի լուծում ոլոտի հիմնախնդիրները: Դեռեւս 2018-ին, երբ զորացրված սպաների միության ներկայացուցիչներով հանդիպել էինք փոխնախարար Գաբրիել Բալայանի հետ, ես, արձագանքելով ռազմական նոր տեխնիկա ձեռք բերելու պայմանավորվածությունների ու բանակցությունների մասին նրա տրամադրած ինֆորմացիային, հարց տվեցի՝ ո՞ւմ են պետք պայմանավորվածությունները, եթե այդ ամենը մնալու է պահեստներում, չի օգտագործվելու, քանի որ մասնագետներ չունենք: Մեր բանակի խնդիրն, առաջին հերթին, մասնագետների պակասն է: Հիմա էլ եմ նույն հարցը տալիս՝ ունե՞նք անհրաժեշտ մասնագետ-կադրեր, որ կարողանան օգտագործել այն տեխնիկան, որ ունենք կամ կունենանք ապագայում: Գաղտնիք չէ նաեւ, որ վերջին տարիներին Ռազմական ինստիտուտում դիմորդների ու ընդունվողների լուրջ պակաս կա: Եվ մենք, փաստորեն, ոչ միայն որակ, այլեւ քանակ չենք կարողանում ապահովել:

Զենքից ու ռազմական տեխնիկայից առավել ռազմի դաշտում կարեւոր է զինվորների բարոյահոգբանական վիճակը: Մարտական գործողություններում հաջողություն գրանցելու թիվ մեկ գրավականը զորամասի ներդաշնակումն է: Եթե նույնսիկ մակերեսորեն վերլուծում ենք 2020-ի մարտական գործողությունները, ապա կտեսնենք՝ այն ստորաբաժանումները, այն զորամասերը, որ ներդաշանկված էին, ունեին մարտական պատրաստվածության որոշակի աստիճան եւ բարոյապես պատրաստ էին, կատարել են իրենց խնդիրը: Չներդաշնակված ստորաբաժանումները համատեղ մարտի տանելու հետեւանքը մարտական առաջադրանքի տապալումը կարող է լինել:

– Հակառակորդը մոտ տասն օր է պարբերաբար կրակում է Հայաստանի ու Արցախի շփման գծի ուղղությամբ, հնարավո՞ր է՝ կրակոցներին ավելի խոշոր ու լայնածավալ ռազմական գործողությունները հաջորդեն:

–  Հարցին պատասխանելուց առաջ նախ եկենք բանաձեւենք՝ ի՞նչ է պատերազմն ու ե՞րբ է սկսվում այն: Դա քաղաքականության շարունակությունն է, որ սկսվում է այն ժամանակ, երբ հակամարտող կողմերից մեկն իր կամքը քաղաքական ճանապարհով չի կարողանում թելադրել մյուս կողմին: Եվ Բաքուն, գրեթե ամենօրյա ռիթմով խախտելով հրադադարի ռեժիմը, հենց այդ՝ իր կամքը թելադրելու քաղաքականությունն  է փորձում առաջ մղել:

Ենթադրություն անել չեմ ցանկանա, բայց բոլորին հասանելի տեղեկատվությունը վերլուծելով՝ կարող ենք եզրահանգել, որ ավելի լայնածավալ ռազմական գործողությունների որոշակի վտանգ ու սպառնալիք կա: Այժմյան իրավիճակը թեեւ ոչ ամբողջությամբ, բայց համեմատլի է 2020-ի ամռան հետ: Այն ժամանակ նույնպես ադրբեջանցիները մի քանի զորավարժություններ արեցին, դրանց անվան տակ մոբիլիզացիա իրականացրին ու Թուրքիայից ռազմական տեխնիկա բերեցին սահմանի մոտ ու այդպես էլ այդտեղից չհեռացին: Հետո բանակային 6-րդ կորպուսը ստեղծեցին ու զորքն առաջ քաշեցին սահմանի ուղղությամբ: Այժմ թեեւ այդ ծավալները չկան, բայց Բաքուն նորից զորավարժություն է իրականացնում ու դրա անվան տակ թե՛ զորքն է առաջ բերում, թե՛՝ ուժեր կուտակում սահմանի երկայնքով: Իսկ դա արդեն իսկ որոշակի վտանգ է:

– Ռազմական ոլորտի մասնագետներից ոմանք կարծում են, որ Ադրբեջանի հաջորդ հարձակումը կարող է լինել շփման գծի այն հատվածից, որտեղից դա ամենաքիչն ենք սպասում:

– Կարծում եմ՝ բոլոր կողմերից էլ կարող է հարձակում լինել, հարցն այն է, թե որքանով ենք ճիշտ պատկերացնում հակառակորդի ծրագրած պլանները: Պետք է վերլուծել հնարավոր բոլոր տարբերակները, սցենարները ու պատրաստ լինել դրանց: Ամեն դեպքում հասկանում ենք՝ նրանց քաղաքականությունը Զանգեզուրին է ուղղված, հետեւաբար մնացած բոլոր ուղղություններով ինչ շարժում կամ հարված էլ որ լինի, ուշադրությունը շեղելու նպատակով է արվելու:

Զրույցը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆլորին Գեւորգյան. «Իմ հայկական ծագումը բոլոր աշխատանքներիս հիմնասյունն է»

Հաջորդ գրառումը

Ֆրանսիան մեծարում է հայազգի հերոս Միսաք Մանուշյանին

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ֆրանսիան մեծարում է հայազգի հերոս Միսաք Մանուշյանին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական