Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տրանսպորտի  էլեկտրոնային տոմսերի նոր համակարգի բացերը եւ դրանց հետեւանքները

07/02/2025
- 7 փետրվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի հասարակական տրանսպորտի վճարային համակարգում կատարված վերջին փոփոխությունները լայն քննարկումների եւ դժգոհությունների ալիք բարձրացրեցին:

Հունվարի 1-ից նախատեսվում էր անցում կատարել QR կոդերի եւ էլեկտրոնային տոմսերի համակարգին, որը թույլ էր տալու վճարել ինչպես QR կոդերի, այնպես էլ բանկային քարտերի միջոցով: Սակայն Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ տեղի ունեցած բանավեճից հետո որոշվեց երկարաձգել այս փոփոխության իրականացումը եւս մեկ ամսով: Չնայած դրան, հունվարի մեկից դադարեց հասարակական տրանսպորտում 100 դրամանոց մետաղադրամների օգտագործումը:

Այս նոր համակարգի ներդրումը բախվեց դժգոհությունների մեծ ալիքի: Շատ քաղաքացիներ անտեղյակ էին փոփոխություններից, եւ նրանց առաջին ուղեւորությունը  անվճար էր, քանի որ վարորդները, տեղյակ լինելով մարդկանց անտեղյակությանը՝ առաջարկում էին նրանց անվճար օգտվել տրանսպորտից: Ես ինքս ականատես եմ եղել նման դեպքերի, երբ վարորդները թույլ էին տալիս առանց վճարման երթեւեկել նրանց, ովքեր տեղյակ չէին նոր կարգերից:

Այնուամենայնիվ, նոր վճարային մեթոդների ներդրումը ստեղծեց նաեւ որոշ խնդիրներ: Առավել ակնհայտը տրանսպորտում գոյացող հերթերն են, որոնք հիմնականում ձեւավորվում են Telcell վճարային  տերմինալների մոտ: Այս տերմինալները հաճախ չեն արդարացնում իրենց, եւ մարդիկ ստիպված են լինում սպասել 2-3 րոպե՝ վճարումը հաստատելու համար:

Հերթերի գոյացումը դանդաղեցնում է ուղեւորահոսքը, իսկ որոշ դեպքերում ուղեւորները նույնիսկ ստիպված են լինում իջնել տրանսպորտից, քանի որ չեն հասցնում վճարել ժամանակին: Ես ականատես եմ եղել դեպքի, երբ ուղեւորը դուրս է բերվել տրանսպորտից՝ չկարողանալով վճարել ուղեվարձը: Այս իրավիճակներում ուղեւորների եւ վարորդների միջեւ հաճախ կարող էին լսվել ուղեւորների վիրավորական արտահայտությունները, որոնք ուղղված էին թե՛ վարորդներին, թե՛ ներկայիս իշխանություններին:

Չնայած այս դժվարություններին, առցանց վճարումները ունեն նաեւ իրենց «դրական» կողմերը: Telcell Wallet հավելվածի միջոցով հնարավոր է վճարել մեկ տոմսի գին եւ երթեւեկել մի քանի անգամ, ինչը մատնանշում է համակարգի որոշակի բացթողումներ: Օրինակ՝ եթե վճարումն իրականացվում է էկրանանկարով՝ առանց ինտերնետ միացման, հնարավոր է մեկ տոմսով երթեւեկել մեկից ավելի անգամներ: Արդյոք սա ծրագրային խնդի՞ր է, հստակ պատասխան տալ չեմ կարող:

Ընդհանուր առմամբ, նոր վճարային համակարգի ներդրումը, չնայած որոշակի «դրական» կողմերին, դեռեւս պահանջում է զգալի բարելավումներ՝ առավել հարմարավետ դարձնելու համար հասարակական տրանսպորտից օգտվողների կյանքը:

Շատ կարեւոր է, որ քաղաքային իշխանությունները ուշադրություն դարձնեն այս խնդիրներին, շտկեն տեխնիկական խոչընդոտները եւ ապահովեն քաղաքացիների համար ավելի հեշտ, հասկանալի ու հարմարավետ համակարգ, ինչը կկանխի հերթերի գոյացումը եւ կբարելավի տրանսպորտային ծառայությունների որակը:

ՄԵՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ

ՀՊՄՀ հեռուստալրագրության 3-րդ կուրսի ուսանող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր հողային պահանջատիրութիւնը միջազգային հանրային իրաւունքին մէջ

Հաջորդ գրառումը

Արջուն Կրիշնա Լալ. Անվերջ բացահայտելով Հայաստանի շերտերը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Արջուն Կրիշնա Լալ. Անվերջ բացահայտելով Հայաստանի շերտերը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Նախագահ Մայա Սանդուի «Գործողության և համերաշխության» կուսակցությունը (ԳՀԿ) հաղթանակ է տարել Մոլդովայի ընտրություններում՝դառնալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Ընտրությունների օրվանից առաջ շատ...

ԿարդալDetails

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025

Տեսանյութ. Փաշինյանը Ստրասբուրգում պատասխանում է Հ1-ի, civic.am-ի, 1.am-ի, Free news-ի և Հանրային ռադիոյի լրագրողների հարցերին

29/09/2025

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը Պաշտպանության նախարարություն է. ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական