Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տրանսպորտային բարեփոխում՝ ընտրությունների պռնկին

15/09/2023
- 15 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտային ցանցի «հզո՜ր» բարեփոխման շրջանակում որոշել է եւս մեկ քայլով հեշտացնել կանգառներում անվերջ սպասող բնակիչների կյանքը: Քաղաքային իշխանությունն ընտրություններից հինգ պակաս պայմանագիր է կնքել «Յանդեքս» ընկերության հետ ու առցանց ծրագիր պատվիրակել, ըստ որի՝ բավական է սմարթֆոնից մուտք գործել հավելված, ցուցիչով նշել այն կանգառը, որտեղ սպասում եք, եւ կերեւա՝ ի՞նչպես եւ ո՞ր ուղղությամբ են շարժվում ցանցին միացած ավտոբուսները:

«Ազգ»-ի թղթակիցը փոքր թեստ ու քաղաքացիների շրջանում հարցում անցկացրեց՝ պարզելու՝ ինչպես է աշխատում ծրագիրը: Ծրագիրն իրականում աշխատում է անխափան, հարցն այն է, որ առցանց քարտեզի վրա երեւացող ավտոբուսները հիմնականում ուշ են տեղ հասնում: Թեեւ ծրագիրը թարմացվում է 30 վայրկյանը մեկ, բայց քաղաքապետարանը գերմանական ճշգրտություն ապահովել չի կարողացել:

Մոտ 30 քաղաքացուց հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ են արդյոք նորամուծությունից ու փորձե՞լ են օգտվել դրանից: Հարցվածները հիմնականում տեղյակ էին, անտեղյակ էին այն մարդիկ, որ սմարթֆոն չունեին:Բայց հարցվածներից որեւէ մեկն առցանց ծրագրից չէր օգտվել եւ անգամ չէր էլ մտածել՝ գործնականում ու առցանց քարտեզի վրա տեսնել, թե ավտոբուսն ո՞ւր է հասել:

Նորամուծությունն իհարկե լավ է, հուսանք այն կարդարացնի իրեն, եւ առայժմ 7 ցանցի փոխարեն, որ միացված են ցանցին, առաջիկայում տրանսպորտային ամբողջ համակարգը կներառվի դրա մեջ: Տարակուսելի է երկու բան՝ ինչո՞ւ է ընտրվել հենց «Յանդեքսը» ու առցանց ծրագրի համար առանձին հավելված չի մշակվել եւ ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը հենց ընտրությունների նախաշեմին որոշել բարեփոխել տրանսպորտային ցանցը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարծես մեկ այլ էթնիկական զտում է իրականացվում, իսկ մենք ուշադրություն չենք դարձնում

Հաջորդ գրառումը

«Ռուսաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի համար»

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

«Ռուսաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի համար»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական