Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

Մարիետա Խաչատրյան
02/05/2025
- 2 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
92
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի քանի անգամ գրել ենք` Հայաստանը դարձել է տարածաշրջանային շահեր ունեցող երկրների հատուկ ծառայությունների փորձադաշտ, նրանց ականջները երեւում են ամենուր` տարբեր սկանդալների, տարբեր ուղղորդումների, լրատվամիջոցների այս կամ այն պահվածքի, համացանցի կեղծ էջերի ետեւում, ու բանը հասել է նրան, որ տարբեր կարճաժամկետ նպատակներով չեն խորշում անգամ կենցաղային մակարդակի սադրանքներից: Այն, ինչ կատարվում է այս օրերին` առհասարակ անիմաստ է դարձնում լուրջ վերլուծությունը կամ դեռեւս պատվերի տակ չմտած սակավաթիվ մարդկանց ջանքը` իրոք հասկանալու այս կամ այն գործընթացի, դրան հետեւող իրադարձությունների պատճառահետեւանքային կապը, հայ հանրությանը համեմատաբար ճիշտ եզրահանգումներ մատուցելու համար:

Մեծ հաշվով ամեն բան է հիմա աշխարհաքաղաքական դերակատարների մեծումանր ուղղորդումների, այդ թվում` ներհայաստանյան մրցակցության համատեքստում, եւ դա արդեն բաց տեքստով տեսանելի է` ծեծկռտուք, սադրումներ, գոտկատեղից ներքեւ հարվածներ, գավառական միջադեպեր, որոնցում նախապես ապահովվում է իրենց ազդեցության այս կամ այն լրատվամիջոցի ներկայությունը, ըստ այդմ` հանրության համացանցային մասնակցությունն այդ միջադեպերին: Հանրությունն, իհարկե, երբեք չի կարող գլխի ընկնել` ինչի համար է սադրվում այս կամ այն միջադեպը, նրանն էմոցիոնալ-անեծքազգացմունքային վաշվիշն է, որն էլ երկրորդ պլան է մղում սթափությունն ու ճիշտ քայլերի ձեռնարկումը: Անգամ փորձառու լրագրողիս համար երբեմն բավական ժամանակ եւ շատ աղբյուրների ուսումնասիրում է պահանջվում, մինչեւ բուն շահառուի ականջներին հասնելն ընդհանուր հարայհրոցի մեջ: Վերջին օրերին տեղի ունեցող դեպքերի շարանը ձեզ օրինակ` Նոր Նորքի թաղապետարանում ամոթալի ծեծկռտուք, ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մոր մասնակցությամբ միջադեպ, մանրումեծ այլ քաշքշուքներ, անգամ իմպիչմենտ սկսելու գործընթացը, որին արժե մեր այս հրապարակման մեջ անդրադառնալ: Եթե այս բոլորին մեր նշած բացվածքով փորձեք նայել, ավելի շատ բաներ կտեսնեք:Արտաքին դիրիժորները Հայաստանի ներքին կյանքը դարձրել են գավառական ինտերմեդիաների բեմականացման հարթակ` իրենց հարկավոր կարճաժամկետ կամ հեռահար նպատակները սպասարկելու համար:

Այնուամենայնիվ` նկարագրենք այս պահի արտաքին ֆոնը, որի անուղղակի ազդեցությունն երեւում է մեր ներքին գործընթացներում, հասկանան մերոնք դա, թե ոչ:

Հնդկաստան-Պակիստան պայթյունավտանգ իրավիճակը` Պահալգամ քաղաքում խաղաղ տուրիստներին գնդակահարելու ահաբեկչությունից հետո եթե իրոք ռազմական գործողությունների վերածվի` պետք չէ մտածել, որ դա մեզ հետ կապ չի ունենա: Հնդկաստանից մեր ռազմական մատակարարումը կդադարի, Պակիստանն էլ Ադրբեջանի դաշնակիցն է: Մեր հարեւան Իրանն էլ բարդ վիճակում կհայտնվի, որքան էլ Ադրբեջան մեկնած Փեզեշքիանը Ադրբեջանին իր երկրով ճանապարհ առաջարկի ու նշի, որ իր սահմաններին մոտիկ մեր սահմաններին փոփոխություն չի հանդուրժվի: Ու ոչ մի երաշխիք չկա, որ Հնդկաստան-Պակիստան լարվածությանը չեն խառնվի Իսրայելը (Հնդկաստանի, նաեւ Ադրբեջանի բարեկամ), Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան (միջնորդավորված), ԱՄՆ-ը, եւ լարվածությունը տարածաշրջանային չի դառնա, նաեւ վտանգ ներկայացնելով Հայաստանի համար:

Բայց նաեւ այլ զարգացումներ կարող են լինել` կախված Իրան-ԱՄՆ բանակցություններից, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հանգուցալուծման բովանդակությունից: Եւ ամեն բանից երեւում է, որ Ադրբեջանի հետ խաղաղություն կամ խաղաղության պայմանագիր նույնիսկ հեռուներում չի ուրվագծվում, դրա նախադրյալները չկան, աշխարհը, աշխարհի հզորները նորից ու կրկին կիսում են ամեն բան, հենց մեր ու հարակից տարածաշրջանում նոր կոնտուրներ են գծում, ոչ ոք չգիտե` ի՞նչ կպատահի Թուրքիայի, Իրանի, Հնդկաստանի, Իսրայելի եւ այլ պետությունների հետ, այս պարագայում քանի՞ գրոշ արժե խաղաղությունը մեծ շահերի դիմաց:

Դե իսկ այս պայմաններում ինչ-որ օրակարգով պե՞տք է զբաղեցնել հայ հանրությանը, որ վերահսկողությունից դուրս չգա եւ սեփական օրակարգերի մասին չմտմտա: Ահա, եւ ինչպես հին-բարի ժամանակներում, սկանդալներով ու դրա վերաբերյալ լրահոսով, քաղաքական դիմակայություններով, իմպիչմենտով, արտահերթ-հերթական ընտրությունների տեսլականով զբաղվում-զբաղեցնում են: Երկու սրբազանների` մայիսմեկով վարվող հեռավար զրույց- երկխոսությունը նորից նայեք: Նորից հետեւեք ոչ թե երկրի շուրջ, այլ ապօրինի գույքի բռնագանձման-չբռնագանձման մասին քննարկումներին` իրենց միլիարդանոց գույքով ավելի մտահոգ են, քան երկրով:

Օրակարգի մյուս թեժ հարցը, սկանդալներից բացի, Հայաստանի վարչապետի մասնակցությունն է Մայիսի 9-ի միջոցառումներին Մոսկվայում, սա հերթական անգամ դիտարկելով Հայաստանի կողմնորոշման վերաբերյալ քննարկման հարց: Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը Էստոնիա էր այցելել` արարողակարգի որոշ բաղադրիչներին մասնակցությամբ գրգռելով ռուսական որոշակի շրջանակների, միաժամանակ` հարցազրույցի ձեւաչափով փորձելով հավաստիացնել ՌԴ-ին, որ Հայաստանը հավատարիմ է գործընկերության ձեւաչափին: Ինքնին Էստոնիա այցելությունը ժեստ էր եվրոպական հանձնառություններին, իսկ եվրապաշտոնյաները, այդ թվում Էստոնիայի նախկին վարչապետ, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության պատասխանատու Կայա Կալլասը, միշտ բացասաբար են արտահայտվել Մայիսի 9-ի միջոցառումներին ԵՄ-ի հետ համագործակցող պետությունների ղեկավարների մասնակցությանը: Մոսկվայից հենց մի օր առաջ էլ հերթական անգամ հիշեցնում էին` ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին միաժամանակ հնարավոր չէ անդամակցել: Այսպիսով` Փաշինյանը հայտնվել է մուրճի ու սալի արանքում, չնայած` տարբեր լուրեր կան այն մասին, որ Մոսկվայում շքերթային մասը, անգամ բոլոր միջոցառումները կարող են չլինել, քանի որ տարբեր երկրների ղեկավարների ներկայությանը Մոսկվայում եւ շքերթին ռուսական զինուժի ցուցադրությանը սպառնում է Զելենսկին` այդ օրերին հատկապես Մոսկվան հրթիռակոծել խոստանալով:

Այս ֆոնին` Հայաստանի պառլամենտում իմպիչմենտի գործընթաց սկսելու` Սերժ Սարգսյանին հարող մի շրջանակի նախաձեռնությունը դիտարկենք, որին արդեն իսկ ընդդիմության մյուս թեւից չմիանալու բարձրաձայնումներ են եղել: Առաջին հայացքից հենց այդպես էլ թվում է` արտահերթ, թե հերթական ընտրություններին ասուլիսով (այժմ էլ կամերային հանդիպումներով) Ռոբերտ Քոչարյանի մասնակցելու մտադրության հայտին սարգսյանական ընդդիմության ինչ-որ թեւ փորձ է անում հակակշռել` իմպիչմենտի նախաձեռնությամբ իր տեղը եւս ամրապնդելով: Իհարկե` իմպիչմենտ չի ստացվի, ընդդիմության թեւերի միջեւ կատաղի մրցակցության պատճառով նախ, հետո ինքնին մեր օրենսդրությամբ արդեն իսկ այն դատապարտված է, քանի որ մեծամասնությունն իր թվակազմով կտապալի դա ու ինքը միշտ կարող է նման գործընթաց սկսել, պետք լինի`նոր վարչապետ ընտրել, կամ հնին նորից ընտրել:

Այստեղ ավելի կարեւորն այլ բան է` այն խոցելի, քննադատելի մտայնությունը, երբ բոլորից` ներկաներից էլ , նախկինում իշխանավարածներից էլ հոգնած հանրության պարագայում, որն այլեւս ոչ մեկին անգամ լսել-տեսնել չի ուզում, փորձում են նախկին մոտեցումներով, նախապես գծված քարտեզներով նոր խորհրդարան հավաքել, որտեղ կլինեն այժմ առկա ուժերը` ամեն մեկն աշխարհաքաղաքական իրենց պապաներով հանդերձ, անգամ կարեւոր չհամարելով ով լինի իշխանություն, ով`ընդդիմություն:

Բոլորիս հիմարի տեղ դրած: Ոչ մի նոր ուժի մոտ չթողնելով իշխանության (ընդդիմության) ղեկին, այլընտրանքներն հընթացս ոչնչացնելով, դաշտը ծածկելով առաջ էլ, վերջին յոթ տարում էլ տնտեսական,քաղաքական լծակներին տիրապետողներով, մեկ-երկուսին զոհ տալով կամ ավելացնելով: Մեզնից շատերի զավակները, որ այդ բարքերի պատճառով են անցյալում եւ հիմա էլ արտագաղթել, ուզած երկրում երեք-չորս տարում պաշտոնեական-մասնագիտական բարձր դիրքերի են հասել պրոֆեսիոնալիզմի շնորհիվ, առաջ էլ, հիմա էլ, փաստորեն, կլանային այս գործելակերպի պատճառով, շանս չունեին ու էլի շանս չեն ունենալու վերադառնալ եւ իրենց հայրենիքի կառավարմանը, կայացմանը մասնակցել` տասնամյակների քաղաքական-տնեսական վերը նկարագրված կարծրապատկերն անվերջ թարմացնելու շնորհիվ:

Այլ բան, որ իմպիչմենտն ինքնին հնարավոր է` եթե իշխանությանը, աշխարհաքաղաքական խաղացողներին պետք լինի դա տարբեր պատճառներով, ու նախ եւ առաջ` իրավիճակային լուծումների համար: Կապրենք-կտեսնենք:

Ուշագրավ է, որ Խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցությունը Մայիսի 9-ին ընդառաջ Ազգային ժողովին է ներկայացրել հայտարարության նախագիծ՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է, թե ընդդիմության տարբեր թեւերի միջեւ մրցակցության բազմաթիվ դրսեւորումներից մեկն էլ «Ո՞վ է ավելի ռուսամետ» մրցույթում հաղթելն է: Մանավանդ` ՀՀԿ-ն վերջերս մասնակցեց ՌԴ իշխող կուսակցության այն միջոցառմանը, որտեղ Էդվարդ Շարմազանովն ու Գագիկ Ծառուկյանի թիմից Իվետա Տոնոյանը եկել էին ադրբեջանցիների բերանին, ու դա մեծ հաղթանակ էին անվանում (ասա` ժամանակին իշխանության էիք, ճանաչեիք Արցախի ինքնիշխանությունը):

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

Հաջորդ գրառումը

Խզումը խորանում է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Խզումը խորանում է

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական