Վրաստանում դանդաղ, բայց անշեղորեն առաջ է տարվում Ռուսաստանի պլաններին այլընտրանքային ինտեգրացման օրակարգ, թելեգրամյան ալիքում գրում է աբխազ կին գրող եւ բլոգեր Էլյա Ջիկիրբան: Նրա խոսքով, «դրանում ղեկը վարում է Թուրքիան, մյուսները նրան միացողներ են»: Բլոգերի գրառումը ներկայացված է «Եվրասիա դեյլի» լրատվական գործակալության կայքում:
«Արեւմտամետներին, իհարկե, մեծապես խանգարել է նախկինում իրենց թույլ տված ռազմավարական սխալը: Նրանք չկարողացան ժամանակին չեզոքացնել կրոնական պետերին՝ նույն Իլիային եւ նրա շրջապատին: Հայաստանում… Փաշինյանը (հեղինակի որակումը չկրկնեցինք – Գ. Մ.) խախոլներից հետո սկսեց հենց դրանից՝ չեզոքացնելով կաթողիկոսին: ՌԴ-ի հետ կապերը խզել հարկավոր է նաեւ նրա հետ միասնական ուղղափառ կրոնի միջոցով: Վրացիների պարագայում դա չստացվեց, բայց մնացած մասով արեւմտահակ Կովկասը պոկելու աշխատանքն անընդհատ շարունակվում է»,- հայտարարել է Ջիկիրբան:
Այդուամենայնիվ, նրա խոսքերն է մեջբերում լրատվականը, «ռուսիչները շատ դանդաղ եւ ճռինչով, բայց նույնպես սկսում են հասկանալ, որ ուրիշների համար ջանալը (խորհրդային խոսույթ) անշնորհակալ եւ անմիտ գործ է»:
«Եվ Չինաստանի օրինակով նրանք, կարծես, դառնում են հենց այն իրատեսորեն հասկացողները թե՝ ոչ ոք մեզ ընկեր չէ, այլ միայն՝ դաշնակից: Կամ թշնամի: Եվ դա է ամբողջը»,- Ջիկիրբայի եզրափակիչ կարծիքն է բերում կայքը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ









