Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վիվալդիի երեք ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ՝ Նիկոլայ Մադոյանի եւ Գայանե Ղամբարյանի մենակատարումներով

03/02/2023
- 03 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անտոնիո Վիվալդիի՝ Հայաստանում մինչ այս չհնչած ստեղծագործություններ կատարվեցին Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի՝ 2023-ի հունվարյան համերգին, եւ դրանցից մեկն «Անտրոմեդիայի ազատագրումը» օպերայից արիա էր, որ Գինեսի ռեկորդակիր, ջութակահար Նիկոլայ Մադոյանի մասնակցությամբ այս երեկոյի համար հատուկ փոխադրվել էր նախնական տարբերակից զանազանվող՝ ձայնային այլ որակի՝ սոպրանոյի հնչողության համար: Այս արիան՝ դուետ է ձայնի, ջութակի եւ նվագախմբի համար: Մենակատարներն էին Նիկոլայ Մադոյանը եւ «Տաղարանի» մեներգչուհի Գայանե Ղամբարյանը: Վիվալդիի չքնաղ հնչողության երաժշտություն, որ իրար հաջորդմամբ կամ երկձայնված – մեկտեղված՝ մարդկային ձայնալարերի եւ ջութակի լարերի հնչմամբ, միահունչ, իրարու լրացնող, կատարվեց հուզական բարձր տոնով, հանճարի գործին սազական որակով, ականջ շոյող, հոգին՝ ապաքինող…

Զարմանալի, անգամ տարօրինակ է, որ Անտոնիո Վիվալդիի երաժշտությունը դարեր մոռացվել ու չի հնչել, եւ միայն նախորդ դարում այն «հայտագործել» են, ստեղծագործությունները ձեռքից ձեռք են անցել, լավագույն պատառիկները դարձել են հանրահայտ, կոնցերտները կատարվել են հայտնի երաժշտախմբերի եւ անհատ կատարողների կողմից, թեմաները գործածվել են կինոֆիլմերում: Բայց հեղինակի, այսպես ասած, երկրորդ ծնունդից հետո էլ, շատ ստեղծագործություններ դեռ համարվում են քիչ կատարված: Համենայն դեպս, Վիվալդիի բազմաթիվ երաժշտական երկեր՝ կոնցերտներ, օպերային արիաներ եւ այլն, Հայաստանում դեռեւս չեն կատարվել, եւ դրանց թվում են ջութակի եւ նվագախմբի համար Դո մաժոր RV 177 եւ Ռե մաժոր RV 222 կոնցերտները: Ն.Մադոյանի ծրագրերի շարքում Վիվալդիի ստեղծագործությունները լայնորեն եւ ծավալուն կերպով ներկայացնելն է, ահա թե ինչու «Տաղարան»-ի հետ համերգին նա կատարեց հատկապես այս կոնցերտները՝ մնացյալներին հետագայում եւս անդրադառնալու նպատակադրմամբ:

Իտալացի կոմպոզիտոր եւ XVIII դարի իտալական ջութակի արվեստի խոշորագույն ներկայացուցիչ, շուրջ 40 օպերաների,  կանտատների, օրատորիաների, սիմֆոնիաների, տարբեր գործիքների եւ նվագախմբի համար 465  կոնցերտների հեղինակ Ա.Վիվալդիի գործերն օժտված են վառ կերպարներով, ցայտուն մեղեդիական զարգացումով, կատարողական նոր՝ դրամատիզացված եղանակով,-  եւ այս բոլոր բնորոշ հատկանիշներն ունեին նաեւ համերգային երեկոյին Գ. Ղամբարյանի մենակատարմամբ հնչած Ֆարնաչեի «Gelido in ogni vena» արիան «Ֆարնաչե» օպերայից եւ Կոնստանցիայի արիան «Գրիզելդա» օպերայից: Թե՛ զգացմունքային, թե՛ տեխնիկական առումներով բավական լուրջ ստեղծագործություններ՝ ուշ միջնադարի երաժշտական մշակույթի կատարյալ պատկերը կրող «զտարյուն» երաժշտություն, ազնվացնող՝ իբրեւ հոգեմաքրման արար, հուզականորեն լեցուն, եւ այդ հուզական լիցքը հաղորդվեց արդի երեւանյան հանդիսականին Գ. Ղամբարյանի երգեցողությամբ: Վիվալդիի՝ մարդկային ձայնով կատարման համար բարդ երկը՝ «Gelido in ogni vena»-ն՝ իր երաժշտական դրամատիկ խտացմամբ, մարդկային ապրումի վայրիվերումով՝ ցավի զգացողությունից մինչեւ հուսաբեկություն, առանց խոսքերի էլ ունկնդրին ցնցում է, ստիպում նայել տառապանքի խորքը եւ երկի ավարտից հետո էլ երկար ապրել վերջինիս հաղորդած տրամադրությամբ: Երգչուհին հաղորդեց իր մանկան կորստի հետ անհաշտ մարդու ապրումները՝ մե՛րթ հուսաբեկ ու թեւակոտոր, մե՛րթ Վերինի կամքի դեմ բողոքող, մե՛րթ միայնությունից ծվատված, մե՛րթ ինքը իրեն ծվատող… Արյունն է սառչում որդեկորույս անձի երակներում, այլեւս կորցրել է ապրելու իմաստը, անկարող է իրականության աչքերի մեջ նայել, անկարող է հաշտվել իր կորստի մտքին… Երաժշտական կառույցն այնքան ճշգրտորեն է տալիս այս խոսքերի իմաստը, այնքան համահունչ է պատումի ողբերգականությանը, որ զարմանքի, հիացումի զգացումով ես համակվում բարոկկո դարաշրջանի երաժշտական արվեստի մեծանուն Վարպետի հանդեպ:

Իսկ թե ինչ ապրումներ ունեցա այս համերգին, կնկարագրեմ բանաստեղծական տողով. 

Ո՜վ ափերիս մեջ դրեց ճրագը մթնում,

Որ դեգերումներիս ավարտին ցավը հաղթահարեմ,

Ինչքա՜ն մարդ է հիմա հեծեծում, եւ լույսի սպասման մեջ

Ես ունկնդրում եմ Վիվալդի. նրան մոռացել են երկուսուկես դար եւ ավելի,

Այդ շեկ քահանայի երաժշտության մոգականությունը՝

Իբրեւ հայտնություն պիտի բեմադրվեր աշխարհի բեմերին

20-դ դարի պատերազմների ընդմիջումներին եւ գուցե հընթացս,

Հոգեփոխման եւ մաքրագործման ուղին ցուցաներ,

Բայց երեւում է՝ մարդկությունը չի սիրում դասեր առնել,

Եվ սերունդները, որ արտասվում եւ հրճվանքից գոչում էին

Նրա ցայտուն եւ վառ կերպարների տպավորությամբ՝

Էքսպրեսիվ, արտահայտիչ, վառ,

Չփոխանցեցին 21-րդ դար մարդկայնության բավարար դասեր,

Եվ հիմա Վիվալդիի սով է.

Գիշերվա դիվականությունը հաղթահարելու ջանադրությամբ

Ջութակահարը նվագում է կոնցերտը

(Դիվական ուժերը հաղթահարելու զորությունը

Տրված է կոչվածներին),

Ջութակն ու մարդկային շնչառությունը համահավասար

Հաշվում են սիրտս մղվող արյան չափաբաժինը,

Լույս են մղում կամիր գնդիկների հետ,

Եվ խցանված անոթներում անարյուն վիրահատումով

Ներարկվում է հույսն առ ապագա,

Աղոթք եւ ապաշխարում…

Մինչեւ ուղնուծուծը վիրավոր՝ մեր տեսակը մնչում է,

Իսկ հանդիսական ազգերը լռում են կամ ծափահարում

Ցավի արտահայտությանը.

Նա, ով հանիրավի մոռացության է տրվել երկուսուկես դար,

Գիշերային դիվականության դեմ պայքարի ուժով

Լույս է բերում,

Որ ապրենք…

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շերը հոդված է գրել է «Նյուզվիքի» համար՝ կոչ անելով պաշտպանել հայերին «մարդասպան ռեժիմներից»

Հաջորդ գրառումը

Արձակագիր Ասլիբեկյանը ջանում է պարզել հարցի բուն էությունը

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Արձակագիր Ասլիբեկյանը ջանում է պարզել հարցի բուն էությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական