Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերհիշելով եւ մեծարելով Կոստան Զարյանին

02/06/2023
- 02 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Եթէ մենք ուրանանք մեր անցեալը, դաւաճանենք մեզ, ընդունենք քաղաքակրթական շուկայում մեզ վիճակուած փոքրիկ խանութպանի դերը, մենք կը ստորագրենք մեր մահը: Ուժ, աներկիւղութիւն, իմաստութիւն, ազնուականութիւն… Ապոլոնեան, Դիոնիսեան եւ Ֆաուստեան մարդու նոր համադրութիւնը պիտի անհրաժեշտօրէն իրականանայ այստեղ, Արեւմուտքի եւ Արեւելքի ճակատագրական այս կենտրոնում: Պիտի ծնուի Արարատեան Մարդը»: Կոստան Զարյանի այս արտաժամանակյա խոսքերն էին ընտրված մայիսի 23-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած գրական-համերգային միջոցառման համար՝ նվիրված հայ մեծանուն գրողի եւ մտածողի հիշատակին:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի եւ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի համագործակցությամբ կազմակերպված միջոցառմանը հնչեցին նրա ստեղծագործությունները, ցուցադրվեցին հատվածներ նրան նվիրված վավերագրական ֆիլմից: Արվեստաբան Սեդա Անանյանը, որը Զարյանի քարտուղար-օգնականն է եղել 1966-1967 թթ., ներկայացրեց հուշեր մեծ գրողի մասին: «Հովեր» պետական կամերային երգչախումբը (հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան) կատարեց Զարյանի բանաստեղծությունների հիման վրա Տիգրան Մանսուրյանի գրած երեք խմբերգեր` «Ասացված հոր համար», «Ասացված երգչի համար» եւ «Ասացված աստղի համար»: «Կարին» ավանդական երգի-պարի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան) հանդիսատեսին հիացրեց իր ոգեշունչ պարային կատարումներով՝ հարիր ոգու մեծ ասպետ Կոստան Զարյանին: ՀՀ վաստակավոր արտիստուհի Արմենուհի Սեյրանյանը ձայնագրությամբ ներկայացրեց իտալացի կոմպոզիտոր Օտորինո Ռեսպիգիի՝ Զարյանի խոսքերով գրած վոկալ ստեղծագործությունների իր կատարումները:

Գագիկ Գինոսյանի նախաձեռնությամբ Կոստան Զարյանի հուշամեդալներով եւ պատվոգրերով պարգեւատրվեցին Սեդա Անանյանը, գրականագետ, ԳԱԹ-ի տնօրեն Վահագն Սարգսյանը, գրականագետ, Զարյանի երկերի տասնյակ հատորների կազմող, «Ազգ»ի երկարամյա աշխատակից Երվանդ Տեր-Խաչատրյանը, Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը, Զարյանի մասին մենագրության հեղինակ գրականագետ Արծրուն Ավագյանը, համերգավար Արսեն Ղազարյանը եւ ուրիշներ: Երեկոյի վերջում հանդիսատեսին անակնկալ էր սպասվում. հնչեց Կոստան Զարյանի ձայնագրությունը, որը պահպանել եւ երեկոյին առաջին անգամ հնչեցնելու նպատակով Իտալիայից ուղարկել էր գրողի թոռը՝ ճարտարապետ Արա Զարյանը:

Նախասրահում ներկայացված էին Սփյուռքում եւ Հայաստանում լույս տեսած Կոստան Զարյանի գրքերի մեծ մասը, նրա ձեռագրերի լուսապատճենների նմուշներ, նաեւ ԱՄՆ-ից ստացված մի անտիպ ծավալուն ընծայագիր: Մինչեւ այսօր էլ երեւան են գալիս անտիպ եւ մամուլի էջերում մնացած մասունքներ Զարյանից, ուստի լիահույս ենք, որ այդ մեծարժեք գրքերի շարքը կամբողջանա մեծ գրողի բազմալեզու նամականիով, նրա գրած օտարալեզու գեղարվեստական երկերի ու հոդվածների ժողովածուներով՝ բնագրերով եւ հայերեն թարգմանություններով (մասնավորապես «Աստղեր եւ արյուն» անգլերեն ժողովածուով), եւ հայ ընթերցողի սեփականությունը կդառնա Կոստան Զարյանի Երկերի լիակատար ծողովածուն:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրքի շնորհանդես եւ ֆիլմի դիտում

Հաջորդ գրառումը

Մշակութային խճանկար՝ չորս իրադարձությունների մասին պատումներով

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Մշակութային խճանկար՝ չորս իրադարձությունների մասին պատումներով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական