Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վայ-վայ-վայ

18/08/2023
- 18 Օգոստոսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սիրված ու հարգված» հռչակված մարդկանց երկրի բարձրագույն գործադիր մարմնի, որն է թե` կառավարության հերթական նիստն անսովոր անցավ. ոչ մի խոսք` ճանապարհների աննախադեպ վերակառուցումից, ոչինչ` աննախադեպ սուբսիդավորումից, նաեւ` տնտեսական աճի տոկոսներից: Օրվա ու օրակարգի հարցերն առավել հրատապ ու կարեւոր էին դիտարկվել, քանզի ամենայն բծախնդրությամբ ու մանրամասնությամբ արված ուսումնասիրություններն ու վերլուծություններն անվերապահ հաստատել էին, որ Երկիր մոլորակի վրա նուշ կոչվող բույսի զգալի պահանջարկ կա, որը հարկ է լրացնել հայկական բարեբեր հողերի վրա այն աճեցնելով: Թե ինչ բույս է այն, ինչո՞ւ մինչեւ հիմա գյուղոլորտն անուշադրության է մատնել այն, ոչ մի խոսք. ասենք նաեւ, ոչ մի հրապարակում չկա հայկական հանրագիտարանում, «Դեղաբույսեր» գրքում: Թերեւս ՀՀ գյուղոլորտի պատասխանատուները հիմնավորեն, որ երկրի պարենային անվտանգության հարցում իրենց անհաջողություններն այս բույսի արտադրության բացակայությամբ են պայմանավորված: Այն կարտադրեն, կարտահանեն, 1,5 միլիարդանոց չինական շուկան կգրավեն, նուշային Հայաստանով աշխարհին կներկայանան. թե չէ` բանանային, թեյային, սուրճային…

Օրեր անց հայաստանյան հանրությանը նոր տեղեկատվություն հրամցվեց. պետական ֆինանսական միջոցների ակտիվ ներգրավմամբ հարյուրավոր հեկտար տարածքներում ընկուզենիների այգիներ են հիմնվում, բազմապատկվելու իրական հնարավորություններով: Գործընթացների բացահայտումներ, աշխատատեղերի ստեղծումից մինչեւ արտահանման նպատակահարմարություն, ինչքան ուզեք: Միայն չկա մի պարզ հարցի պատասխան. ինչո՞ւ գյուղատնտեսական մշակաբույսերից ոչ պակաս կարեւորություն ունեցող, ասենք, թեյի ու շաքարեղեգի արտադրության պայմաններում լավագույնս չեն կայանում Շրի Լանկա ու Կուբա պետությունները: Երկուսի արտադրանքն էլ համաշխարհային շուկայում ու տնտեսությունում որոշակիից մինչեւ զգալի մասնաբաժին ունի, մշտապես գովազդվում է, սակայն արի ու տես, որ այլոց վայելքները սպասարկող հիշյալ երկրներում մարդիկ շարունակում են ապրել… ընդամենը հույսով, ինչ-որ լավատեսությամբ, որը տասնամյակներ շարունակ իրականություն չի դառնում:

Սույն տողերը գրելու հենց հաջորդ օրը Կուբային նվիրված մի հեռուստատեսային հաղորդում դիտեցի «Ռուսական բիզնես» ալիքով: Լրագրողուհին շփոթված էր, քանզի սուպերմարկետի ցուցափեղկերը դատարկ էին: Պարզվեց՝ երկրում կտրոնային խիստ սահմանափակ համակարգ է գործում, շինարարությունն աննշան է, ամսվա միջին աշխատավարձն անհավանական 20-30 դոլար է, ավտոպարկը գրեթե չի թարմացվում… Հետեւելով Շրի Լանկայից տրվող հեռուստահաղորդումներին, որոնցում պատմվում է ընդհարումների, գործադուլների մասին, կարելի է ոչ լավատեսական տրամադրությունների տրվել: Վերջին տարիներին 1 բնակչի հաշվով բյուջեից ծախսը հազիվ է մոտենում 1000 դոլարի, որը ՀՀ-ում մի փոքր ավելին է, կայացած երկրներում` 30-40-հազարական դոլար:

Հիասթափեցնելու նպատակով չէ, այսուհանդերձ նշեմ. բարեկեցիկ եվրոպական գյուղոլորտում թե՛ ընկույզ են աճեցնում, թե՛`ասենք, բրինձ: Վերջինիս արտադրությունը 4 մլն տոննայից ավելին է, այնքան, որքան սպառում է 500 մլն բնակչությունը, 1 բնակչի հաշվով տարին 8 կգ, նույնքան է ՀՀ-ի պարագայում: Մոտ 5 մլն տոննայի 1.5 մլն տոննան արտադրում է Իտալիան, 1 մլն տոննան` Իսպանիան: Իսկ թե ե՞րբ ՀՀ  կառավարությունը կանդրադառնա երկրի բարեբեր հողերում սեփական արտադրության բրնձի մշակմանը, խնդիրը չի էլ դիտարկվում, ուր մնաց` քննարկվում. ՀՀ 25 հազար տոննա պահանջարկի համար հարկ է մշակության տակ դնել ընդամենը 5 հազար հեկտար գյուղնշանակության տարածք, վարելահողերի պարագայում` ունեցածի…  1 տոկոսը: Այնպես որ վստահ չեմ, որ նման գործունեություն ծավալելու առաջարկը չի մերժվի նաեւ սուբսիդավորման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությամբ փաստարկված հիմնավորումներով: Այո, յուրօրինակ է կառավարվում ՀՀ գյուղոլորտը, եթե իհարկե այն, ինչ արվում է, կարելի է կառավարում անվանել: Չենք մոռացել, չէ, որ ընդամենը տարիներ առաջ ՌԴ տոմատի մածուկ էինք արտահանում, հիմա հսկայական քանակներով ներմուծում ենք: Ո՛ւր է թե միայն այն ներմուծեինք:

Իսկ հայաստանաբնակները, նորածնից մինչեւ զառամյալ, իրենց առաջնահերթ սննդակարգ նախաճաշի, ճաշի ու ընթրիքի սեփական հողերում աճեցրած բարիքները թող երազներում տեսնեն: Աշխարհում դրանք այնքան շատ են, որ չարժե սեփական արտադրությամբ գերարտադրություն ստեղծել, ճգնաժամերի պատճառ դառնալ: Փոխարենը կօգնենք դրանք գնելով, անհայտ ծագման սննդահումքերից հայկական լավաշ, հայաստանյան բաստուրմա կպատրաստենք, ալպյան որակվող կաթնափոշուց էլ պանրային մթերք անվանակոչված արտադրանք կթողարկենք: Հիմա երկրի կառավարիչներից ով չի ալարում, ավանդական ու ժամանակակից գյուղատնտեսությունից է խոսում: Ժամանակակիցն իրենց պատկերացմամբ այգեգործությունն է, երբ կայացած գյուղոլորտ ունեցող երկրներում նախապատվությունը տալիս են մարդ արարածին առաջնահերթ անհրաժեշտ հացահատիկին, մսին ու կաթին, ՀՀ-ում՝ գրեթե չմշակվող-չարտադրվողին: Թե ինչո՞ւ,  խնդիրը բարդ է, ինչպես ասենք… խաղողագործության պարագայում, այնպես որ գերադասելի է խոսելով բավարարվելը, վայ-վայ-վայ վիճակից հեռու մնալը հեռացնելը:

Ագրարային անվանմամբ համալսարանում, որը մայրաքաղաքի կենտրոնում է տեղաբաշխված, այս տարի 760 ուսանողի ընդունելություն էր նախատեսված, ընդունվել են 44-ը: Վայ-մեզ չասեք, այլ գնահատական փնտրեք: Մինչ կորոշեք, ՀՀ քաղաքացուս կողմից առաջարկեմ. անզորի ու անօգնականի վիճակ:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սրտի Խօսք Օշին Մոստիչեանի Յիշատակին

Հաջորդ գրառումը

Կրթութեան շինարար ներկայութիւն

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Կրթութեան շինարար ներկայութիւն

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական