Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վահե Պողոսյան. «Չեմ կարծեր, թե առանձնահատուկ շնորհ ունիմ. ունեցածս միայն սերն է իմ ընտանիքիս, մշակույթիս եւ մեր պատմութեան հանդեպ»

ԱԶԳ
17/10/2025
- 17 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
217
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատմաբան Վահե Պողոսյանը ծնվել եւ մեծացել է Լոնդոնում: Մայրը սուդանահայ է: «Սուդան ալ կան, եղած են հայեր, հետեւաբար` հայ մշակույթ: Մեծ մասամբ ցեղասպանութենեն վերապրածներ են, որ ոչ միայն ապրած են, այլ կրցած են իրենց հայկական ինքնությունը պահել եւ նոր մշակույթ ստեղծել», ասում է Վահեն:

2023-ի ապրիլին Սուդանի պատերազմի սկսելեն ետք, Պողոսյանը որոշում մը կը կայացնե: Տեսնելով պատերազմի դառն հետեւանքները, հուսալքության ճանապարհը չընտրեր, այլ կսկսի մուլթիմեդիա առաջին արխիվը բանալ սուդանահայերու եւ նրանց պատմության մասին՝ պահպանելով, նաեւ փրկելով պատերազմի անդառնալի կորուստ մը դառնալե:

Վահեն արխիվի աշխատանքները սկսած է 2025 թվականի հունվարին՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ:

Պողոսյանը այժմ կը բնակի Հայաստան: Ուսուսումնասիրություններու ընթացքին կը գտնէ նաեւ ինքզինք՝ սփիւռքահայու կապը Հայաստանի հետ: Անոր ծրագիրին կարելի է հետեւիլ՝ այցելելով Instagram-ի @sudanahye էջը կամ www.sudanahye.com կայքի միջոցով:

Արխիվին աշխատանքները Վահեն նաեւ ցուցադրած է տարբեր քաղաքներու մեջ. օգոստոս 9- ին` Ամստերդամ եւ օգոստոս 16- ին՝ Լոնդոն, այդպիսով սուդանահայերու մշակույթը աշխարհի տարբեր երկիրներ հասցնելով:

Վահե Պողոսյանին հետ մեկ խոսակցությունն ալ բավական է հասկնալու, թե ի՛նչն է իսկապես ամենեն կարեւորը: Լքելով իր կորպորատիվ գործը եւ ամբողջովին նվիրվելով արխիվի ծրագիրին՝ ան վճռակամ է փրկելու հայոց պատմության մեկ առանձին հատվածը, որ ուրիշ պարագային պիտի կործանվեր տագնապալի օրերուն, ինչպես բազմաթիվ այլ արժեքներ:

Ճիշտ այս մտածելակերպն է դարերով առաջ մղած մեր ժողովուրդը՝ գնահատել եւ այդպիսով պահպանել մեր մշակութային ժառանգությունը՝ որպես գոյատեւման միջոց հազարավոր տարիներ հալածանքներու, պատերազմներու եւ ցեղասպանություններու ընթացքին:

Ո՞վ ենք մենք՝ առանց մեր պատմության, մեր մշակույթի եւ մեր լեզվի: Ի՞նչ կբնորշե ազգ մը, եթե ոչ` նման արժեքները: Օտարին առաջին հարցումը միշտ մեկն է. «Ո՞վ ես դուն: Ի՞նչ է անունդ: Ի՞նչ կրոնք ունիս»…

Պատմությունը պահպանելն ու հիշելն ամենեւին չի նշանակեր ապրիլ անցյալին մեջ կամ սառչիլ անոր մեջ: Ընդհակառակն՝ այդ է միակ ճամբան դեպի ուժեղ եւ ինքնահարգանք ունեցող ապագա:

Այս օրերուն, երբ մարդիկ կը փորձեն հարցականի տակ դնել մեր պատմությունը, կամ թույլ տալ, որ ան մոռացության մատնվի, ընթերցողը պէտք է սկսի խորհիլ ավելի լայն պատկերին մասին. ի՞նչ կընեմ հիմա, որպեսզի ապագա սերունդները կարենան ապրիլ եւ փոխանցել մեր հայկական ինքնությունը:

ՍԱԹԵՆԻԿ ԳՈՒՅՈՒՄՃԵԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

Հաջորդ գրառումը

Փաստաբան Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Փաստաբան Կոչուբաևին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական