Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վահան Թեքեյանի հոդվածների ժողովածուի առաջին հատորի հրատարակության առթիվ

27/05/2022
- 27 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վահան Թեքեյան հանճարեղ գրագետի գիտական կենսագրությանը ավելացավ եւս մեկը «Վահան Թէքէեան, Յօդուածների ժողովածու, 1901-1910, հատոր Ա» գիրքը, որ ստեղծվել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանի աշխատասիրությամբ, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի միջոցներով: Անհրաժեշտ է արժանին մատուցել Վ. Դավթյանին՝ իր տքնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար: Նա ժողովածուի մեջ ընդգրկել  է 1901-1910 թվականների թեքեյանական բոլոր արձագանքները, որոնք արտահայտվել են ժամանակի արտասահմանյան եւ արեւմտահայ մամուլում: Նախ՝ գիրքն օգնում է ընթերցողին թեքեյանական յուրօրինակ բառ ու բանով գաղափար կազմել ժամանակի ու միջավայրի մասին, մյուս կողմից՝ երեւան է հանում կազմողի հարուստ գիտելիքները խնդրո առարկա նյութի վերաբերյալ:

Առավել կարեւոր են ընդարձակ ծանոթագրությունները, որոնք լույս են սփռում ժամանակի հասարակական-քաղաքական, գրական մթնոլորտի եւ այդ բնագավառի գործիչների կյանքի, դիրքորոշումների եւ դրանց պատճառների  վրա: Մանրակրկիտ ներկայացված է նաեւ անձնանունների եւ տեղանունների ցանկը՝ ամփոփ տեղեկություններով:

Այսօր հրապարակ հանված այս բացառիկ ժողովածուն ներկայացնում է Վահան Թեքեյանի կյանքի ու հրապարակագրական գործունեության տարիները՝ լի աշխարհացունց, ազգային, կուսակցական եւ անձնական իրադարձություններով:

Թեքեյան-հրապարակագրի ճակատագիրը, ինչպես նշում է Վ. Դավթյանը, գրապատմական է. գրողը վաղուց ի վեր իր ընթերցողի հետ սկսել է ազգային եւ պատմական երկխոսություն՝ հաղորդական դարձնելով  նրան ժամանակի ահակոչ խնդիրներին: Ժողովածուի առանցքային հարցը, բնականաբար, Վ. Թեքեյանի հոդվածների ընկալումն է ընթերցողների կողմից, որին Վ. Դավթյանը մոտեցել է մեծ պատասխանատվությամբ: Նա գրել է հրաշալի նախաբան «Հազարներու մէջէն մէկը…» խորագրով, որտեղ նկատել է, թե Վահան Թեքեյանի հոգու պայծառ լույսի եւ ահեղ մթության հերթագայությունը կրկին պետք է ապշեցնի ընթերցողին: «Թեքեյանական հոգին շարունակական պեղվող վշտի հանք է, տառապանքի ու տագնապի խառնարան՝ իր խորության մեջ  հրաբխի ներքնահառաչ ժայթքումին պատրաստ»,- նշում է թեքեյանասեր Դավթյանը:

Վ. Թեքեյանի վերագնա ընթացքը դեպի ընթերցողի սիրտը եւ միտքը դժվար, բայց հաստատուն շարունակվում է դեպ առաջ: Նրա կատարյալ եւ ինքնասանձ հանճարը ապշեցնելու է գրահմուտ հրապարակագրի ու խմբագրի ներքնեռանդությամբ: Ներկայացված յուրաքանչյուր հոդված ունի տարբեր շերտեր, ենթատեքստեր, եւ ընթերցողներից յուրաքանչյուրը փնտրում է իր համար ամենաէականը, որից էլ առաջանում են տարընթերցումներ ու բանավեճեր, նշանակում է գրքի կարեւորություններից մեկն էլ այն է, որ տարբեր բնագավառի մասնագետներ՝ գրականագետներ, պատմաբաններ, լրագրողներ, գրաքննադատներ, քաղաքական գործիչներ եւ պարզապես Թեքեյան սիրողներ եւ ուսումնասիրողներ կարող են այս գրքից ստանալ իրենց համար անհրաժեշտ ու կարեւոր տեղեկույթ:

Շատ կարեւոր է նաեւ այն, որ կարդալով հոդվածները՝ հաճախ հանդիպում ենք հասարակական կամ գրական աշխարհի մարդկանց, որոնց մասին ընթերցողը տեղեկություններ է ստանում ժողովածուից, օրինակ՝ Պողոս-Պետրոս եկեղեցու «Ամենէն սիրուած, ամենէն յարգուծ՝ Դանիէլ վարդապետը, որուն ի տես կրքերը կը լռեն, ու կը բացուին սրտերը… ու քսակնին ալ», կամ «…բժիշկներուն ամենէն քիչ բժիշկը երեւութապէս Տօքթ.Ա.Ս.Յակոբեանը»: Հետաքրքրական է Խրիմյան Հայրիկի հետ Բեռլինի վեհաժողով մեկնած պատվիրակության թարգմանիչ-քարտուղար Մ. Չերազի «արեւանկարը»: Հոդվածներում լուսաբանվում են ֆրանսիացի բանաստեղծ Ալֆոնս դը Լամարթինի, ֆրանսիացի լրագրող եւ հայտնի ճանապարհորդ Սթանլի Հենրի Մորտոյի, ֆրանսիացի պետական քաղաքական գործիչ Մորիս Ռուվիեի, եվրոպացի աստղագետ Լըբոթ Հորթանսի եւ այլ հասարակական, քաղաքական, գրական դեմքերի գործունեությունը:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի գրքի արտաքին տեսքը՝ Երվանդ Քոչարի 1924թ հեղինակած «Բանաստեղծը» կտավը՝ Վ. Թեքեյանի մտորող պատկերով, գույների ներդաշնությամբ, գրքի շապիկի հրաշալի ձեւավորման գրավականն է:

Այս հպանցիկ դիտարկումներն անգամ վկայում են «Վահան Թէքէեան, Յօդուածների ժողովածու, 1901-1910, հատոր Ա» գիրքի անհրաժեշտության մասին, որը ընթերցողին փոխանցում է ժամանակի կենդանի շունչը, նրան տեղափոխում տեսակետների, կրքերի, շահերի բախման մի մթնոլորտ, որն ավելին է հաղորդում, քան շատ անփոփոխ բնագրեր: Այն կարեւոր հիմք է ստեղծում նաեւ թեքեյանագիտական նոր զարգացումների համար:

Վահան Թեքեյանի հոդվածների ժողովածուն առանձին հատորներով Հայաստանում եւ Սփյուռքում լույս է տեսնում առաջին անգամ: Հուսանք եւ սիրով սպասենք, որ առաջին հատորին շուտով կհաջորդեն մյուս երկու հատորները:

ՆՈՒՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

բ.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մրցանակներ՝ լավագույններին

Հաջորդ գրառումը

Հյուրը՝ ԱՐԾՈՒԻ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Հյուրը՝ ԱՐԾՈՒԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական