Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վահան Թեքեյանի հոդվածները՝ եռահատորյակում

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Թեքեյան» կենտրոնում կայացավ «Վահան Թեքեյան»-ի երկերի եռահատոր ժողովածուի երկրորդ հատորի շնորհանդեսը: Գրքի հեղինակը բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանն է, որի գիտական ուսումնասիրությունների դաշտում Վահան Թեքեյանն իր ուրույն տեղն ունի:

Հատորյակների միջոցով բանաստեղծ, արձակագիր, ուսուցիչ եւ հասարակական գործիչ Վահան Թեքեյանին ընթերցողը բացահայտում է նորովի՝ որպես հմուտ  հրապարակագիր եւ խմբագիր:

Գրքի երկու հատորներն էլ տպագրվել են «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ:

Երկրորդ հատորում թեքեյանասեր ընթերցողին է ներկայացվում մեծ Հայի 1911-1920 թթ. գրած եւ մամուլում տպագրած հոդվածները (առաջին հատորն ընդգրկում էր 1901-1910 թթ.): Մամուլի տարբեր էջերից հավաքված եւ ժամանակագրական կարգով ներկայացված հոդվածներն առանձին հատորներով ընթերցողին են ներկայացվում առաջին անգամ: Դրանք միաժամանակ բացահայտում են հայ ժողովրդի մաքառումների ճանապարհը, լինելիության փնտրտուքը, ազգափրկության համար մղված ոգորումները, հայ եւ համաշխարհային գրական ու մշակութային արժեքների գնահատումը:

«Լուսաբեր», «Արեւ», «Ժամանակ», «Հայրենիք», «Շիրակ», «Բիւզանդիոն», «Ոստան», «Յուսաբեր», «Ժողովուրդի Ձայն» եւ այլ հանդեսներ ու թերթեր. Կ. Պոլսի եւ արտասահմանյան մամուլում սփռված է Թեքեյանի հեղինակած հրապարակագրական ահռելի ժառանգություն: Մամուլում նա հանդես էր գալիս ստորագիր, երբեմն էլ անստորագիր հոդվածներով, հոդվածներ գրելու իր եռանդով եւ արդյունավետ խմբագրապետությամբ նոր եւ թարմ լիցք էր հաղորդում թերթի բովանդակությանը՝ այն դարձնելով բազմազան: Գրքի հեղինակը նշում է՝ անստորագիր խմբագրականները, որոնք տպագրվում էին «Ժողովուրդի Ձայն Ժամանակի»-ի երկրորդ էջում, ենթարկվում էին ժամանակի խիստ գրաքննությանը,  երբեմն մասամբ, երբեմն ամբողջությամբ ջնջվում էին գրաքննիչների կողմից:

Հեղինակի կարծիքով՝ Թեքեյանի հրապարակագրությունն ասես իր ժամանակի խնդիրների մասին ընթերցողի հետ երկխոսություն լինի: «Լայնախոհ Վահան Թեքեյանն ավելի քան անսեթեւեթ էր իր ընթերցողի հետ: Նա թերթի եւ ընթերցողի միջեւ ամրացող նյութական եւ բարոյական հարաբերությունները համարում է «առեւտուր», բարոյական առեւտուր՝ ընթերցողից առած ուժը նորից ընթերցողին վերադարձնելու պատասխանատվությամբ, ոգին, ուղղությունը, գաղափարը համակրությամբ փոխանակելու «շահախնդրությամբ»»:

«Թեքեյան» կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանը կարեւորեց եռահատորյակի տպագրությունը եւ վստահեցրեց՝ Թեքեյանի հրապարակախոսությունը զարմանալիորեն այժմեական է, կարծես այսօր գրված լինի. «Հենց դրանում է Վահան Թեքեյանի եւ այլ երեւելիների մեծությունը»: Արմեն Ծուլիկյանը շնորհակալություն հայտնեց Վարդուհի Դավթյանին գաղափարը կյանքի կոչելու եւ հսկայածավալ աշխատանքի համար ու հույս հայտնեց, որ երրորդ հատորյակին թեթեյանասեր ընթերցողը երկար չի սպասի:

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանն իր խոսքում նշեց, որ եռահատորյակը հարգանքի տուրք է մեծ գրող Թեքեյանի կատարած գործին, ապրած կյանքին եւ ծավալուն աշխատանքին, որտեղ ամփոփված են նախորդ դարավերջից մինչեւ իր մահը հայության երազանքները, վերընթացներն ու վայրընթացները՝ դիտված մտածող գեղագետի, բանաստեղծի հոգով ու սրտով:

«Վահան Թեքեյանը կարողացավ ստեղծել այնպիսի գրականություն, որ կարծես հայելու նման մեզ պարզեց ճշմարտությունը: Այդպիսին են նաեւ նրա հոդվածները՝ խիստ ժամանակակից, հակիրճ, բայց լի են ասելիքով»,-նշեց Արծրուն Ավագյանը եւ գրքի լույսընծայումը մեծագույն ձեռքբերում համարեց, որի շնորհիվ  հեղինակի այս աշխատանքը կարելի դասել Հակոբ Օշականի, Գեղամ Սեւանի, Երվանդ Տեր-Խաչատրյանի եւ այլ գրականագետների կողքին. նրանք թեքեյանագիտությունը զարգացրել են եւ մեծ վաստակ ունեն այդ ասպարեզում:

Վարդուհի Դավթյանը հիշում է՝ Վահան Թեքեյանն իր մտքում դեռ մանկուց է եղել, երբ հավատացյալ տատն ընթերցում էր հարեւանի տված աղոթագիրքը, որում Թեքեյանի «Եկեղեցին հայկական» բանաստեղծությունն էր նաեւ: Տատը չէր ճանաչում Թեքեյանին, սակայն աղոթքի պես մրմնջում էր: Հետո արդեն ուսանողական տարիներին դասախոսից սիրով ընդունեց Թեքեյան-Տերյան զուգահեռներ անցկացնելու առաջարկը, սակայն դա բացահայտելու էր մեծ գրողի միայն բանաստեղծական աշխարհը:

«Այն, ինչ թաքնված էր խորքում, հետո բացահայտեցի: Հանդգնություն է պետք ունենալ, քանի որ որքան ուսումնասիրում ես, այնքան այն նման է ոսկու հանքի. անընդհատ բացվում է, հորդահոս գետ է: Թեքեյանը թույլ տվեց ինձ մատչել իր հրապարակագրական շռայլ ժառանգությանը, գուցե՝ արժանացնել: Թեքեյանն ինձ համար թալիսման է, որ կարծես ինձ հետեւում է երկնքից»,-նշեց գրքի հեղինակն ու վստահեցրեց՝ Վահան Թեքեյանի անձնական նկարագրի, խռովահույզ կյանքի վրա բացահայտվում են պատմության ռազմագալար ժամանակները, համաշխարհային իրադարձությունները եւ հանրագիտարանային նյութ են հաղորդում:  Հեղինակի կարծիքով՝ Թեքեյանը երկու ափի մեջ պարփակ մեզ է ընծայում իր հրապարակագրական ժառանգությունը այն նույն շռայլությամբ, ինչ Աստծո ամենաչափ նժարի կշռի առաջ էր իր ներկայությամբ. «Նա շարունակում է մնալ հայ գրականության աստվածային այցելուն»:

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի խորհրդի անդամ Ռուբեն Միրզախանյանը մեծարժեք աշխատությունը երեւույթ համարեց ոչ միայն գրականագիտության մեջ, այլեւ ազգային կյանքում եւ հատկապես հիմա, երբ ազգային արժեքների պահպանումը, զարգացումը ազգի ապագայի համար ունի բացառիկ նշանակություն: Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ հաջորդ տարի 30-րդ անգամ կանցկացվի «Վահան Թեքեյան» միջազգային ամենամյա  մրցանակաբաշխությունը, որին այս գրքի մասնակցությունը կլինի շատ տրամաբանական: Պրոֆեսոր Միրզախանյանը հատուկ գովասանքի խոսք ուղղեց Թեքեյան կենտրոնի տնօրեն Արմեն Ծուլիկյանին, որի հետեւողական աշխատանքի արդյունքում Վարդուհի Դավթյանի ժողովածուի հեղինակած առաջին եւ երկրորդ հատորները լույս աշխարհ եկան: Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեց, որ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը գործուն ջանքեր կներդնի՝ աշխատությունը ծանոթացնելու ինչպես սփյուռքահայ շրջանակներին, այնպես էլ հայալեզու ընթերցողներին:

Գրքի շնորհանդեսին ուսանողներն ընթերցեցին Թեքեյանի հրապարակախոսական հոդվածներից: Ներկաները բարձր գնահատեցին Վարդուհի Դավթյանի գործունեությունը, ում մանրակրկիտ աշխատանքն իր ուրույն եւ կարեւոր տեղն ունի թեքեյանագիտության շրջանում:

Հեղինակը վստահ է՝ հատորյակը ճանաչման նոր դուռ կբացի նրա հրապարակախոսության մեջ, բազմաշերտ ուսումնասիրությունների նյութ կդառնա բանասերների, պատմաբանների, մշակութաբանների եւ լրագրողների համար, քանի որ Վահան Թեքեյանի հոդվածները դժվարին ժամանակների, բախտորոշ իրադարձությունների, ազգային եւ համամարդկային կյանքի ու պատմության թանկագին վավերագրեր են:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանից` վառ գույներով

Հաջորդ գրառումը

Արտակ Հարությունյան. Կրկեսի պոլիֆոնիստը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Արտակ Հարությունյան. Կրկեսի պոլիֆոնիստը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Ամբողջ աշխարհը հետևում է, թե ինչպես են Իսրայելն ու Պաղեստինը փոխանակում պատանդներին եւ կալանավորներին։ Փոխանակման այս արարը ներառում է նաեւ...

ԿարդալDetails

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական