Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վահան Արծրունու համերգը՝ նուիրուած Կոմիտաս Վարդապետի 155-ամեակին

ԱԶԳ
11/10/2024
- 11 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
49
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Կոմիտաս՝ ԵՐԱԺԻՇՏ ԵՒ ԲԱՆԱՍՏԵՂԾ» համերգային նախագիծը մտայղացել է երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին, Կոմիտաս Վարդապետի 155-ամեակին ընդառաջ:

Այն շարունակական բնոյթ է կրում` նպատակ ունենալով համերգաշարի տարբեր համերգային ծրագրերի միջոցով ներկայացնելու կոմիտասեան երաժշտական ժառանգութեան բոլոր դրսեւորումները, ինչպէս նաեւ վարդապետի պոէզիան՛ համազօր կերպով:

Նախագիծն իր տեսակով եւ գեղագիտութեամբ բացառիկ է, քանի որ ներառում է Կոմիտասի բնագրային վոկալ, վոկալ-գործիքային, դաշնամուրային եւ երգչախմբային ստեղծագործութիւնները, ինչպէս նաեւ նրա երաժշտական ժառանգութեան բազմաբնոյթ մեկնութիւնները: Իսկ Կոմիտասի քնարերգութիւնը ներկայացուած է երգիչ եւ կոմպոզիտոր Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Յայտնութիւն» երգաշարով:

Ամիսներ առաջ սկսուած նախագծի չորս տարբեր համերգային ծրագրերում հանդէս էին եկել՝
ՀՀ վաստակաւոր արտիստ, Երեւանի պետական կոնսերվատորիայի փրոֆէսոր, երգչուհի Աննա Մայիլեանը, որ ներկայացրել էր Կոմիտասի գեղջկական ու հոգեւոր բնագրային «չլսուած» երգերի կատարումները,

«Երեւան» լարային քառեակը, որի կատարմամբ հնչեցին կոմիտասեան եղանակների Սերգեյ Ասլամազեանի հանրայայտ մշակումները լարային քառեակի համար:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նուագախմբի կոնցերտմայսթըր, վիրտուոզ ֆլեյտահար Նարեկ Աւագեանը եւ ամերիկեան հանդիսատեսին արդէն քաջ ծանօթ ֆլէյտահարուհի Նելլի Մանուկեանը նոյնպէս մասնակցել էին համերգներին, Վահան Արծրունու տրիոյի կազմով:

ՀԲԸՄ-Հայաստան համերգասրահում կայացած յաջորդ համերգին մասնակցել էր KV ART ENSEMBLE, որը յայտնի է Հայաստանում Պարոքքօ եւ Վերածննդի շրջանի երաժշտութեան կատարումներով: Անսամպլի նուագակցութեամբ հնչել էր երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Յայտնութիւն» երգաշարը, գրուած Վարդապետի տասը բանաստեղծութիւնների հիման վրայ: Երաժշտութեան հեղինակ՛ Վահան Արծրունի:

Յաջորդ համերգին, բացառիկ ելոյթով, հանդէս էր եկել «Նարեկեան Զանգակներ» (“Narek Bell Choir”) համոյթը, Միացեալ Նահանգներից, որի հիմնադիրն ու ղեկավարը Տէր Յովհան Քահանայ Խոճա-Էյնաթեանն է, ում զանգակների համոյթի համար արուած կոմիտասեան հոգեւոր եւ աշխարհիկ երաժշտութեան մշակումների կատարումը հիացրեց եւ գերեց «Առնօ Բաբաջանեան» համերգասրահում ներկայ հանդիսատեսին:

«Կոմիտաս՝ ԵՐԱԺԻՇՏ ԵՒ ԲԱՆԱՍՏԵՂԾ» նախագծի թուով 5-րդ համերգը կայացաւ սեպտեմբերի 16-ին , Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը: Համերգին մասնակցում էին՝
Վահան Արծրունի, երգիչ, կոմպոզիտոր,

ԵՐԵՒԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ, խմբավար Քրիստինա Ոսկանեանի ղեկավարութեամբ, մեներգչուհի՝ Նելլի Քալաշեան,
KV ART ENSEMBLE հետեւեալ կազմով՝

Նարեկ Աւագեան՝ ֆլեյտա, Նարեկ Սահակեան՝ 1 ջութակ, Իվեթա Քոռքինա՝ 2 ջութակ, Հայկ Տէր- Յովհաննիսեան՝ ալտ, Վահէ Դանիէլեան՝ թաւջութակ, Եւա Գէորգեան՝ քոնթրապաս:

Համերգային ծրագրում Կոմիտասի հանճարեղ խմբերգերն էին եւ Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Յայտնութիւն» երգաշարը:

Իրար յաջորդող խմբերգային ու վոկալ-գործիքային կատարումները, երաժիշտների կատարողական արուեստի բարձր մակարդակը եւ երաժիշտների՝ Կոմիտասի հանդէպ տածած անսահման ակնածանքն ու մեծութեան առաջ խոնարհումը ստեղծեցին գեղագիտական անկրկնելի մթնոլորտ եւ ոգեղէն տարածաչափութիւն, ուր իշխում էր Վարդապետի անզուգական պոէզիան, երաժշտութիւնը:

Նախագծի համերգները, տարբեր մենակատարների եւ նուագախմբերի մասնակցութեամբ, նախատեսւում է շարունակել մինչեւ 2024 տարեվերջ:

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Կոմպոզիտոր

«ՊԱՅՔԱՐ», հոկտ. 6, 2024 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառուցվում է Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գիծը

Հաջորդ գրառումը

Օպերային արվեստի փայլուն աստղը. Լիպարիտ Ավետիսյան

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Օպերային արվեստի փայլուն աստղը. Լիպարիտ Ավետիսյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը

26/10/2025

Հոկտեմբերի 25-ին, կյանքի 74-րդ տարում, երկարատև հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Լուրը...

ԿարդալDetails

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական