Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Exif_JPEG_420

Exif_JPEG_420

«Վահագնի ծնունդի» 50-լեզվյա ժողովածուի շնորհանդեսը Երեւանում

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Ազգ»ը (2022, նոյեմբերի 11), այս տարվա նոյեմբերին Կահիրեում՝ Արծվի Բախչինյանի եւ Հայկ Ավագյանի նախաձեռնությամբ, որպես տեղի «Ջահակիր» երկշաբաթաթերթի հավելված լույս տեսավ ուշագրավ մի ժողովածու, որը ներառում է «Վահագնի ծնունդի» թարգմանություններն աշխարհի 50 լեզուներով, ինչպես նաեւ բանաստեղծության արեւելահայերեն եւ արեւմտահայերեն տարբերակները: Կահիրեի Գալուստյան-Նուպարյան վարժարանի Պըլըգտանյան սրահում կայացած շնորհանդեսին դեկտեմբերի 15-ին հաջորդեց երեւանյան շնորհանդեսը՝ Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի հյուրընկալ հարկի ներքո: Միջոցառման ընթացքում ժողովածուին հանգամանորեն անդրադարձավ դրա հեղինակ-կազմողներից Արծվի Բախչինյանը: Բազմաբեղուն հայագետ-բանասերը նախ ներկայացրեց ժողովածուի ստեղծման պատմությունը: Նրա խոսքերով՝ եգիպտահայ երաժշտագետ եւ բանասեր Հայկ Ավագյանը տարիներ շարունակ հավաքում է մեր մշակույթին ու պատմությանը նվիրված մեծարժեք նյութեր, որոնք տպագրվում են որպես «Ջահակիրի» հավելվածներ եւ տեղադրվում առցանց՝ բոլոր հետաքրքրվողների համար:

Եվ ահա, Հայկ Ավագյանի հերթական մտահղացումն է եղել մեկտեղել Մովսես Խորենացու շնորհիվ փրկված Գողթան բանաստեղծության այդ գողտրիկ նմուշի՝ նախկինում արված բոլոր թարգմանությունները: 20 թարգմանություն գտնելուց հետո նա խնդրել է Բախչինյանին օգտակար լինել այս հարցում, վերջինս էլ ի պատասխան առաջարկել է չբավարարվել արդեն կատարված թարգմանություններով, այլ նախաձեռնել նորերը՝ դիմելով աշխարհի տարբեր երկրներում բնակվող իր ընկերներին եւ նույնիսկ ընկերների ընկերներին, որոնց կյանքում երբեւէ չի տեսել: «Նրանց մեջ կան բանաստեղծներ, օրինակ՝ ալբաներենը թարգմանեց ալբանագիր հայ բանաստեղծ Էմիլ Աստուրյանը, կան եւ հայագետներ. գնչուերենը թարգմանեց իտալացի հայագետ Անդրեա Սկալան, մոնղոլերենը՝ մոնղոլուհի հայագետ Բայարսայխան Դաշդոնդոգը»: Նա հպարտությամբ նշեց, որ այս ժողովածուով հայ գրականության մի նմուշ առաջին անգամ հնչեց նաեւ մի քանի լեզուներով՝ թայերեն, քմերերեն, լաոսերեն, Կոնգոյի լինգալա լեզվով (թարգմանել է կես հայ, կես կոնգոլեզացի Կարո Նանիկյանը): Այսպիսով, ներկայումս սա ամենից շատ թարգմանված հայկական բանաստեղծությունն է:

Բախչինյանը ներկայացրեց հայկական միջավայրում բավականին տարածված բազմալեզու հրատարակությունների ավանդույթը, նշելով, որ նույնիսկ աշխարհի խոշորագույն երկրների համար դա անսովոր, հազվադեպ պատահող երեւույթ է: Դեռեւս 1810-ին Վենետիկի Մխիթարյանները վեց լեզուներով հրատարակել են Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ»-ը, թարգմանությունների թիվը 1871-ին հասել է 36-ի: Նման փորձեր կատարել է եւ ինքը՝ Բախչինյանը. 2010 թ. 35 լեզուներով հրատարակել է Էլդա Գրինի «Ձեռքերը» պատմվածքը, իսկ 2012 թ.՝ Հովհաննես Փիլիկյանի անգլերեն բանաստեղծությունը՝ 19 լեզվով: Իսկ այս նախաձեռնությունը հնարավոր է եղել իրականացնել ընկերական եւ բարեկամական մղումների շնորհիվ, երբ կամավորները սիրով միացել են եւ առանց վարձատրության իրականացրել այս պատվաբեր գործը: Բախչինյանը նշեց, որ ժողովածուն վերջնական համարելու հավակնություններ չունի եւ հաջորդ հրատարակության դեպքում այն կարող է համալրվել նոր տարբերակներով ու թարգմանություններով:

Ներկա գտնվող հայաստանաբնակ հինգ թարգմանիչները կարդացին իրենց թարգմանությունները. լիտվերեն՝ Օլգա Արզումանյանը (Լիտվայում ծնված երեւանաբնակ ռուս), ասորերեն՝ Թեհմինա Թումասովան, հոլանդերեն՝ Նանե Ջերահյանը, ճապոներեն՝ Ռուզան Խոժիկյանը եւ չինարեն՝ Դավիթ Գրիցենկոն: Ցերեկույթի ընթացքում «Վահագնի ծնունդը» հնչեց այլ լեզուներով եւս՝ լեզվակիրների կամ լեզուների մասնագետների կողմից:  Գալինա Ադամյանը, լինելով ուկրաինական լեհուհու դուստր, կարդաց բանաստեղծությունը ուկրաիներեն, լեհերեն, ռուսերեն, Իտալիայում ծնված Սառա Մխիթարյանը՝ իտալերեն, Ֆրանսիայում բնակված ծնունդով իրանահայուհի Լուսանա Հովհաննիսյանը՝ ֆրանսերեն եւ պարսկերեն, մոր կողմից հույն Դիանա Սմբատյանը՝ հունարեն, Ալիսա Եփրանոսյանը՝ վրացերեն, Սոնա Մարտիրոսյանը՝ արաբերեն, իսկ Արծվի Բախչինյանը՝ շվեդերեն, անգլերեն եւ լինգալերեն: Վերջին ընթերցումը՝ աֆրիկյան էկզոտիկ լեզվով, որը հրապարակայնորեն մեզանում հնչեց առաջին անգամ, առանձնակի աշխուժություն առաջ բերեց դահլիճում: Տարբեր լեզուներն իրենց յուրահատուկ հնչողությամբ եւ առոգանությամբ մի երփներանգ համանվագ կազմեցին, որը չէր կարող անտարբեր թողնել ներկաներին:

Միջոցառումը եզրափակեց գրող, երգիչ եւ երգահան Արսեն Համբարյանը՝ «Վահագնի ծնունդը» բանաստեղծության հիման վրա իր գրած ոգեշունչ երգի կատարմամբ:

Ցերեկույթը վարեց եւ հայերեն մի շարք տարբերակներ ներկայացրեց ասմունքող Գայանե Սամվելյանը:

Արծվի Բախչինյանի եւ Հայկ Ավագյանի այս ողջունելի նախաձեռնությունը հայ գրականության հանրահռչակման, տարբեր ժողովուրդներին այն հասու դարձնելու եւս մի ազդեցիկ ու արդյունավետ միջոց է, որն ապացուցում է, որ եթե կա իրական նվիրում, ապա ոչինչ չի խոչընդոտի ծրագրված մեծարժեք գործի իրականացմանը:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարում` ձախից աջ՝ Դավիթ Գրիցենկո, Նանե Ջերահյան, Ռուզան Խոջիկյան, Թեհմինա Թումասովա, Արծվի Բախչինյան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սերը նույնքան անհնարին, որքան երկու Կորեաների միավորումը

Հաջորդ գրառումը

Քրիստինա Զեյթունյան-Բելոուս.  «Նախնյաց հիշողություն, իրոք, գոյություն ունի….»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Քրիստինա Զեյթունյան-Բելոուս.  «Նախնյաց հիշողություն, իրոք, գոյություն ունի....»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը՝ ասելով.«Մենք ունեն Հայաստանն ու Ադրբեջանը։ Դա...

ԿարդալDetails

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական