Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԲՍՈՒՐԴԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ

01/08/2014
- 01 Օգոստոսի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մինչ մասոնները «քյանդրբազություններ» են անում Երեւանում` աշխարհը կառավարելու վերաբերյալ իրենց գեղարվեստական ժողովները նաեւ մեր մայրաքաղաքում ծավալելով, մեր սահմաններում կրակում են:

Մինչ հայրենի թանկագին օլիգարխները հարսանիք, քեֆ, կնունք-ծնունդ են անում Երեւանում արաբական շեյխերի անճաշակ ու տրաքող ճոխությամբ` մեր սահմաններում կրակում են, սահմանամերձի մեր տանտիրուհիները ներքնահարկերից մառան չեն կարողանում բարձրանալ` ծամելու բան տանելու համար երեխեքին:

Կայքերը ամառային պարապությունից օդիոզ կերպարներից անցել են «ճ» նշանակության մարդկանց եւ անհեթեթ թեմաների` ա լա «Օսիպյանի տանը մարմին ցույց տալու վերաբերյալ նրա հարեւանուհին վրդովմունք է հայտնել», ու դեռ այդ հարեւանուհուն էլ կայքի քոմենթներում սպառնում են թե` «քո վերջն էլ կգա», սահմաններում էլի կրակում են:

Այգեպարում, Չինարիում, Բերքաբերում, մյուս սահմանամերձ գյուղերում մարդիկ փողոց դուրս գալու, իրենց հոգսը հոգալ չկարողանալու խնդիր ունեն` հակառակորդի զինախաղերի պատճառով, օլիգարխներն էլի թիկնապահախառն շրջում են իրենց կալվածքից կալվածք, օբյեկտից օբյեկտ, օրվա շահույթն անվրդով հավաքում… ու միակ հոդաբաշխ խոսակցությունը, որի շուրջ նրանք ի վիճակի են բան ասել, «սահմանների բնակչությանը պետք է զինել» վտանգավոր տեսակետն է: Զենք չունե՞ք, էլի՞ եք ուզում, ձեր մերձ շրջանակների անվերահսկելի զենքը քչությո՞ւն է անում, բանակը զենք ունի ու լավ էլ պատասխանում է հակառակորդին, դուք ձե՛ր բաժին գործից խոսեք:

Ճիշտ է, արժանի հակահարվածով եւ հակառակորդին բազմաթիվ կորուստներ պատճառելով` ղարաբաղաադրբեջանական սահմանին երեկ երկու զոհ ենք տվել` երեւանցի ապահովները գլուխները կախ իրենց բանին, մի օլիգարխի բերանից մի նախաձեռնություն դուրս չի գալիս. ասենք գնդակոծության ենթարկվող որեւէ գյուղի` ներկա խնդիրները լուծելու հանձնառության վերաբերյալ:

Դե որ մի քրջոտ տրակտոր տանեն` ողջ տարին տեսանյութ են պտտելու, իսկ սահմանամերձը հիմա ռեալ օգնության կարիք ունի, սահմանամերձ գյուղերի բնակիչները, փաստորեն, իրենց գյուղերը եւ հայոց սահմանը պաշտպանելով` էդ օլիգարխների ունեցվածքն են նաեւ պաշտպանում: Մի շարժ եկեք, հայրենի օլիգարխներ, ամեն մեկդ մի սահմանամերձի խնդիր որ լուծեք, դրությունը մի քիչ կթեթեւանա: Թե՞` «մայա խատա նա կռայու» :

Երկիրն ամառային սպասման մեջ է, սպասում են ինչի ասես` էլ աշնանային թեժացման, էլ մեկ էլ մի հրաշքով խնդիրների լուծման, էլ անձնական որոշումների, այդ թվում` երկրից մեկնելու, իրագործման: Բայց բոլոր սպասողների մտքերը դեպի սահման են ուղղված նախ` սահմանները հանգիստ չեն, ինչպես ի դեպ` դրսից եկող ազդակները չեն թողնում ոչ մեկիս հանգստանալ:

Մենք անմեղ տեսքով թվում է ոչ մի բանի չենք խառնվում, էլի պարզվում է` խառնվում ենք. ասենք` «Ռոսնեֆտն» ուզում է ներդրում անել մեր «Նաիրիտում,, պարզվում է` ընկնում ենք ԱՄՆ-ի կոչի տակ, ու, այլ երկրների հետ մենք էլ, ուրեմն, պետք է հաշվի առնենք մեր «բարի համբավի հետ կապված ռիսկերը», որոնք առաջանում են ռուսական ընկերությունների եւ ֆիզիկակակն անձանց հետ համագործակցությունից, ու պատկերացրեք` մեզ եւս, այլոց հետ, խորհուրդ են տալիս դադարեցնել գործարքները, որոնք, նկատեք, անկախ մեր ազգային շահից, հակասում են «ԱՄՆ եւ խմբ»-ի սահմանած պատժամիջոցներին: Այ քեզ խաթա:

Իրանը մյուս կողմից է բզբզում` ազատ առեւտրով գայթակղում, դե` բա Եվրասիականից լուր չկա, մեզ հետ ազատ առեւտուր արեք, ի՞նչ Եվրասիական:

Ռուսները մյուս կողմից են բզբզում` թե Երեւանում, ոչ ավել, ոչ պակաս` պատրաստվում են վարչապետ փոխել: Հա, իսկապես, տարին երեք անգամ եթե վարչապետ փոխենք, հարյուրական օրերին գումարած նշանակման ժամանակը, տարին կթռնի, ու մի երեք տարի կարելի կլինի վիճակ ձգել` առանց բան փոխելու, հարյուրօրական վարչապետների հերթը հրեն երկաա~ր, մի իննը հատ որ փոխենք, դրսի թելադրանքներից խույս կտանք…

Իսկ եթե լուրջ, եթե ուզենանք հասկանալ, թե ի՞նչ կա ոչ անհայտ ռուսասատանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի IA REX.ru կայքի լրատվության տակ, որում մեկ օր առաջ հաղորդվում էր, թե Հայաստանում վարչապետին ուզում են փոխել ու թեկնածուների մեջ սենսացիոն-օրիգինալ մարդիկ կան, ուրեմն պիտի հասկանանք, թե էս ամառվա տապին որտեղից, որ շրջանակից են փչում անսպասելի քամիները: Ի դեպ` լուրը հիմնավորող պատճառները պարզապես օդեղեն են, քանի որ Հայաստանում վարչապետին մեր հասկացածով պետք է փոխել ոչ թե այն բանի համար, որ արտաքին կողմնորոշման ծրագրերում բան չի կարողացել փոխել, ինչպես ռուսական լուրում է նշված, այլ` մեր, ներհայաստանյան խնդիրները լուծել-չլուծել կարողանալը խնդիր ունենալով, ինչի մասին բառ չկա այդ լուրի մեջ: Ավելացնենք, որ այս կայքը «Ռեգնում» հոլդինգի խմբին է հարում (Կոլերովը ավելի վաղ «Ռեգնումի» խմբագիրն էր, որին այդ պաշտոնում փոխարինել է Վիգեն Հակոբյանը), ու շատ հեշտ է հստակեցնել Հայաստանի` «Ռեգնումին» կապված շրջանակը, որի սրտով է այս կարգի հրապարակումը, ու որոշակի անձանց հավակնություններն է ցուցանում: Իսկ Կոլերովի մեսիջները սովորաբար սնում են որոշակի շրջանակներ` նա նախ Ղարաբաղի հարցի լուծման առաջարկներ էր անում, մասնավորապես` Ղարաբաղի անկախանալու տարբերակով: Իսկ ավելի վաղ էլ Տիգրան Սարգսյանին Մոսկվայի չսիրելու մասին էր գրում, նշելով, թե Մոսկվան դեմ չի լինի, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին նշանակի վարչապետ: Ի դեպ` Կոլերովը տուն ունի Երեւանում, Կոմիտաս փողոցում, սա` ըստ «Հրապարակի»: Էլի ի դեպ` նույն Կոլերովը, անդրադառնալով Հայաստանի` առանց Ղարաբաղի Եվրասիական տարածք չմտնելու Հովիկ Աբրահամյանի եւ Էդուարդ Շարմազանովի դիտարկումներին, նշել էր, թե քանի որ ՍերԺ Սարգսյանը չէր պատժել այս երկուսին նման տեսակետների համար, Նազարբաեւն էլ ստիպված ի պատասխան Ադրբեջանի պահանջներն է բարձրաձայնել: Այսպես` մեզ բան են հասկացնում լրատվամիջոցներով ու լրագրողների շուրթերով (Կիսելյովին հիշեցի՞ք): Ամեն ինչ շարունակում է մնալ Կենտրոնից շրջաբերականների իջեցման մակարդակում, ինչպես հին, բարի ժամանակներում:

Ուղղակի Հայաստանի քաղաքացիներս շարունակում ենք միամտորեն վիրավորվել, երբ Հայաստանի ղեկավարությունում այս կամ այն փոփոխության մասին առաջինը գրում են կամ այդպիսով փաստորեն ուղղություն են տալիս այլ երկրից, կամ նաեւ այն դեպքում, երբ Հայաստանի մասին կարեւոր դիրքորոշումները մեր երկրի ղեկավարները այլ երկրում են հայտնում: Դե իսկ եթե Եվրասիական տարածքին Հայաստանի միանալու ժամկետը հոկտեմբերին կան տարեվերջին է (ինչին տողերիս հեղինակը խորապես կասկածում է` աշխարհաքաղաքական եւ միջազգային մի շարք իրադարձությունների ֆոնին), ու մինչ այդ պետք է փաստորեն որոշենք` առանց Ղարաբաղի՞ ենք մտնում ԵՏՄ (այսինքն` մաքսակետ դնելով), թե՞ Ղարաբաղով (առանց մաքսակետի), ուրեմն լուրջ, թե կատակ, ելքն էլի վարչապետափոխությունն է, անգամ` նախագահափոխությունն է, անկախ այն բանից, որ Կոլերովն այդպիսի լուր իր կայքով տարածել է բոլորովին այլ նպատակով:

Դեռ կտեսնենք, թե իրականում ի՞նչ կար ռուսական ղեկավար շրջանակներին մոտ կանգնած այդ կայքի լուրի տակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ ԵՎ… ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ

Հաջորդ գրառումը

ԻՄ ԸՆԿԵՐ ԳԵՎՈՐԳԸ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԻՑ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԻՄ ԸՆԿԵՐ ԳԵՎՈՐԳԸ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԻՑ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական