Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստեփան Պապիկյանը միջազգային հարթակներում

11/04/2025
- 11 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
12
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2025 թվականի մարտի 5-6-ը Մոսկվայում տեղի ունեցավ երկրի ամենամեծ կրթական ֆորումը՝ Կրթության XII միջազգային տոնավաճառը MMSO.EXPO-2025:

Ցուցահանդեսի կազմակերպիչներ՝ Ռուսաստանի Դաշնության գիտության եւ բարձրագույն կրթության նախարարություն, Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարություն: 2025 թվականին ցուցահանդեսի տաղավար է այցելել ավելի քան 15 հազար հյուր, ցուցահանդեսում ավելի քան 200 ցուցադրող ներկայացրել են իրենց նոր գաղափարները՝ ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ, ենթակառուցվածքներ եւ ինտելեկտուալ լուծումներ: Աշխատանքային 2 օրվա ընթացքում ցուցահանդեսի տաղավարներ են այցելել կրթական եւ արդյունաբերական բիզնեսի բոլոր մակարդակների ներկայացուցիչներ՝ կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, ուսանողներ: Սրահի ծավալուն ծրագրի շրջանակներում անցկացվել են մի շարք նիստեր, որոնցում քննարկվել են ժամանակակից կրթության արդիական հարցեր, այդ թվում՝ կրթության համաժամացումը արտադրության հետ՝ ապագայում երկրի տնտեսության զարգացման համար:

2025թ.  Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մարտի 12-16 տեղի ունեցավ XXII գրքի միջազգային ցուցահանդեսը:  Ցուցահանդեսի նպատակն էր բելառուսական եւ մասնակից այլ երկրների կրթական եւ գիտական   կազմակերպություններին, գիտական ու կրթական ապրանքներ եւ ծառայություններ արտադրողներին, ինչպես նաեւ մասնագիտացված լրատվամիջոցներին տեղեկացնել հիմնարար եւ կիրառական գիտության ձեռքբերումների մասին:

Հաշվի առնելով հայտնի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ»-ի երկարամյա աշխատակից Ստեփան Պապիկյանի կատարած գիտական աշխատանքների արդիականությունը, գիտական ու մանկավարժական մեծ փորձը, նրա աշխատությունների ամփոփագրերը ներառվել են Մինսկում եւ Մոսկվայում գրքերի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսի կատալոգներում:

Հարկ է նշել,որ Ս.Պապիկյանը հեղինակ է շուրջ 300 գիտական աշխատությունների եւ բազմաթիվ մենագրությունների: Նրա գիտական աշխատանքները դեռեւս Խորհրդային Միության տարիներին ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում եւ բազմաթիվ կազմակերպություններում: Նա միջազգային ճանաչման արժանացած վաստակաշատ գիտնական է:

Նրա կողմից մշակվել են ջերմամատակարարման համակարգերի ռեժիմների ուսումնասիրության մի շարք արժեքավոր մեթոդներ, որոնք հնավորություն են տալիս լուծելու բազմաթիվ խնդիրներ՝ հաշվի առնելով ելակետային տվյալների անորոշությունը եւ ռեժիմային հարցեր: Մասնավորապես, հիմնավորել է ռեժիմների վերլուծության միջակայքային մեթոդը,  որը զգալիորեն հեշտացնում է իրականացնել ինժեներական հաշվարկները, հատկապես շուկայական հարաբերությունների պայմաններում: Նրա գրչին են պատկանում նաեւ  Հայաստանի էներգետիկայի պատմության  քառհատոր արժեքավոր գիտական մենագրությունները:

Ս. Պապիկյանի էներգետիկայի բնագավառին  նվիրված ուսումնա-սիրություններն աչքի են ընկնում պրոֆեսիոնալ բարձր մակարդակով,ուսում-նասիրվող նյութի քաջ իմացությամբ: Դրանք առանձնանում են քննարկվող առարկայի հանդեպ թարմ եւ ինքնատիպ մոտեցումներով:Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման գործում ունեցած ակնառու ներդրման համար 2017 թվականին  ԱՀ նախագահի կողմից Ստ. Պապիկյանը պարգեւատրվել է Արցախի Հանրապետության պետական պարգեւով` «Երախտագիտություն» մեդալով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս տեսավ

Հաջորդ գրառումը

«Վան Արյան» հրատարակչությունը լույս ընծայեց Հովհաննես Կարապետյանի «Իսկ ուր է քո՛ խարիսխը» գրքույկը

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

«Վան Արյան» հրատարակչությունը լույս ընծայեց Հովհաննես Կարապետյանի «Իսկ ուր է քո՛ խարիսխը» գրքույկը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական