Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սպասել հանրության որոշմանը

Գեղամ Քյուրումյան
07/11/2025
- 7 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
3
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտառոց տարօրինակ միջավայրում ենք ապրում. ո՞վ՝ բոլորով, իշխանավորով թե ընդդիմություն հռչակվողով, ակտիվիստով թե չկողմնորոշվածով, անփորձով թե գործարարով, մի խոսքով՝ հայաստանյան հանրություն համարվողով, որին, չենք մոռանում երբեմն նաեւ ինչ-որ ներուժ ունեցող հատված ենք վերագրում: Չասեմ, որ ինքնախաբկանքի ենք տրվում, որը մեկումեջ խախտվում է մշակույթի ու մարզական ասպարեզներում ինչ-որ մրցույթներում հայ շնորհալիների արդյունքներով, որոնք հաղթանակներ են հռչակվում: Ճիշտ այնպես, ինչպես հռչակվում է այս կամ այն միջազգային գործչի Հայաստանի Հանրապետություն այցի մասին, երբ մի այլ լրատվությամբ պարզվում է, որ այցը նախատեսված է եղել ինչ-ինչ պայմանավորվածություններով ու ընդամենը տարածաշրջանային է, հաջորդիվ Ադրբեջան այցելությամբ, երկրի իր գործընկեր ղեկավարին հանդիպելով: Ճիշտ ու ճիշտ այն պաշտոնական հաղորդումների օրինակով, երբ ՀՀ այս ու այն նախարարի ու ԱԺ որեւէ գործչի ու ինչ-որ երկրի դեսպանի հանդիպման արդյունքում նշվում է այդ երկրի ՀՀ-ի տնտեսության հանդեպ որոշակի հետաքրքրվածությունից, որը, պարզվում է, ոչինչ չի պարտավորեցնում:

Այսպես էլ ապրում ենք, ՀՀ բյուջե ու ՀՆԱ համարվող ցուցանիշներն աճում են, իսկ աղքատությունը երկրում չի նվազում, անվտանգային ու պարենային հարցերը խնդիրների են վերածվում, իսկ աստղաբաշխական թվերով աշխատավարձեր ստացող պատասխանատու պաշտոնյաների արած-չարածից ոչ մի ձայն-ծպտուն չկա:

Ապացո՞ւյց եք ուզում՝ խնդրեմ, որը լռությամբ արձանագրվեց, ասենք. Ղազախստանից ինչ-ինչ ճանապարհներով Հայաստանի Հանրապետություն ցորենի ներկրման գործընթացի շուրջ: Այնքանով որքանով բուն գործարքի վերաբերյալ շատ բան չի հաղորդվում, այլ ընդգծվում է դրա քաղաքական նշանակությունը, որը մասամբ թե առավելապես տարօրինակ է, այն մեկանգամյա պայմանավորվածություն դիտարկելու պարագայում կունենանք մոտ 25 վագոնից կազմված մի գնացքակազմ, մոտ 1,5 հազար տոննա հացահատիկի ստացում: (Նոյեմբերի 5-ին ՀՀ է ժամանել 15 վագոնով 1048 տոննա ցորեն): Այն մեր մեկ, առավելագույնը երկու օրերի հաց-հացամթերքների պահանջարկի բավարարում է երաշխավորում, եւ հարցը, թե ինչո՞ւ այս պարզ խնդիրը չի լուծվում ՀՀ ներսում, ներքին կարողունակությունների միջոցով ու արդյունքում, հնչում է ինքնաբերաբար: Ամենածանր պայմաններում անգամ, ասենք 1940 թվականին, երբ ՀՍՍՀ բնակչությունը 1,3 մլն էր, հացահատիկի արտադրությունը կազմել է 223 հազար տոննա, մեկ բնակչի հաշվով՝ 172 կիլոգրամ, որն ինքնաբավության առումով բարձր ցուցանիշ է, եթե հատկապես նկատի ունենանք վերջին տարիների 30-40 կիլոգրամ արդյունքը: Այս պայմաններում ի՞նչ է անում ՀՀ բարձրագույն գործադիր մարմինը, ի դեմս՝ ՀՀ կառավարության: Գերադասում է հարյուր միլիոնավոր դրամների հատկացումներ իրականացնել, ասենք, խաղող մթերող կազմակերպություններին, պարզ չէ, նրանք համապատասխան հզորություններ ունե՞ն արդյոք: Ուր է թե ՀՀ ոչ հարուստ ֆինանսական միջոցները  հատկացվեին միայն այս ոլորտին: Հսկայական միջոցներ են տրվում երկիր մանր եղջերավորների ներկրման ծրագրերի մասնակիցներին, երբ պարզվում է, որ անմեղ անասուններին գիշատիչների ոհմակներն են հոշոտել նրանց պահպանման ոչ բավարար պայմանների հետեւանքով: Եվ սա այն պարագայում, երբ ոչխարի միսն աննախադեպ բարձր գնով է վաճառվում, անգամ գնողունակ հատվածն է հրաժարվում այն իր սննդակարգում ունենալ: Ինչ մնում է հացի գնին, այն պարբերաբար է բարձրանում, կարծես եռամսյակ ու կիսամյակը մեկ:

Քաղաքացուս կողմից օգտագործվող տարեկանի ալյուրից թխվող բոքոնիկ տեսակի 400 գրամ կշռող հացը տարեսկզբին 260 դրամ էր, հիմա՝ 300 դրամ, կիլոգրամը ստացվում է 750 դրամ, երբ մասամբ աշխատատար լավաշի կիլոգրամը վաճառվում է 620-650 դրամի սահմաններում: 40 դրամը, ուղեկցվելով այլ 40 դրամների հետ՝ որոշակի խնդիրներ են ստեղծում մեր հարյուր հազարավոր հայրենակիցների համար, որը կանխելու համար ՀՀ իշխանությունը հարկ է, որ որեւէ տրամաբանված բացատրություն չունեցող ներմուծման գործընթացը վերածի սեփական արտադրության կազմակերպմամբ: Որեւէ բարդույթ չի ներկայացնում ՀՀ 450 հազար հեկտար վարելահողերի ընդամենը 22-23 տոկոսը հացահատիկի մշակությանը ծառայեցնելը, այստեղ արդեն հանրության բոլոր շերտերի շահերից բխող համաֆինանսավորման կիրառումը, պետական գնումների երաշխավորումը: Սրանք իշխանությունների անելիքներն են, որոնք հատկապես վերջին տարիներին չեն արվում, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լուծարելու պայմաններում: 600 հազար տոննա հացահատիկ, ահա՛ մեր պահանջարկը:

Աշխարհն այլ սկզբունքներով է առաջնորդվում: Արդեն հիշատակված մեր երբեմնի բախտակից Ղազախստանում 2000-ականների սկզբին գյուղոլորտում ընդգրկված էր աշխատունակ բնակչության 27 տոկոսը, հիմա՝ 15 տոկոսը, որը խոչընդոտ չի դարձել հացահատիկի 7 մլն տոննա արտադրությունը հասցնել 12 մլն տոննայի, երբ ՀՀ-ում գյուղոլորտում ընդգրկվածների թիվը վերջին տասնամյակներին անփոփոխ մոտ 35 տոկոս է, հացահատիկի տարեկան բերքը 430 հազար տոննայից իջել է 100 հազար տոննայի: Այնպես չէ, որ Ղազախստանի ցուցանիշը՝ մեկ բնակչի հաշվով 600 կգ հացահատիկի արտադրությունը երկիրը դասում է գյուղատնտեսականների շարքում, քանզի նույնպիսի ցուցանիշ ունի գերզարգացած Ֆրանսիան, նաեւ այլ երկրներ, ուր առաջնահերթություն են համարում պարենային ապահովությունն ու անվտանգությունը:

Հայաստանյան հանրությունը հարցնելու իրավունք ունի եւ տեղին հարցնում է ինչո՞ւ է հարազատ երկրի իշխանությունը, ում համար հնարավորինս լավագույն պայմաններ են ստեղծված Հայաստանի Հանրապետությունը լրջագույնս կայացնելու ու զարգացնելու համար, պարզապես անզորի ու անօգնականի պահվածք է դրսեւորում, 25 մլրդ դոլար համախառն ներքին արդյունք ունեցող պետությունների շարքում դասակարգում, միաժամանակ չիրացված ներուժից խոսում: Արդյո՞ք խոսելն է իշխանություն ունենալու նպատակը, թե այդ կարգավիճակը պետության կայացմանն ուղղորդելը:

Հարցի պատասխանը պարտադրաբար կտա հենց հանրությունը, առաջիկայում: Այնժամ՝ Աստված մեզ պահապան:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Սարյանական տարվա ամփոփիչ ՄԵԾ ՀԱՄԵՐԳ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Սարյանական տարվա ամփոփիչ ՄԵԾ ՀԱՄԵՐԳ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական