Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրտս արյան մեջ է լողում

23/09/2022
- 23 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երաժշտական հոգեապրումներ՝ պատերազմի  զոհյալների հիշատակին

«Սիրտս արյան մեջ է լողում» արտահայտությամբ է վերնագրված Բախի N199 կանտատը: Սրանից երեք հարյուր տարի առաջ գրված հոգեւոր երաժշտական երկի, ինչպես եւ Միշել Կոռետի, Անտոնիո Վիվալդիի ստեղծագործությունների կատարումները վերջին օրերի վշտի ու խոնարհման, հիշատակի եւ վեհացման բազմախոսուն արտահայտությունները եղան, որ չհայտարարված, բայց հասկանալի պատճառով նվիրումներ էին 2022-ի սեպտեմբերի՝ «պատերազմից հետո պատերազմի» հերոսացյալ զոհերի հիշատակին:

Երաժշտականորեն՝ հուզիչ, հոգեպես խորիմաստ գործեր կատարվեցին Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգին: Միշել Կոռետի N1 եռամաս սոնատը, որքան էլ բարդ՝ կառույցով, գեղեցկորեն եւ ներդաշն հնչեց ֆագոտահար Զավեն Հարությունյանի, թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանի եւ կլավեսինահար Թերեզա Ոսկանյանի կատարմամբ: Բարոկկո շրջանի զարդհնչյունային կառույցներով ծավալվող՝ Վիվալդիի Սոլ մինոր կոնցերտը կատարելիս կլավեսինահարին եւ թավջութակահարին միացան ֆլեյտահար Հայկուհի Հակոբյանը եւ հոբոյահար Սալման Սաֆարիանը: Զ. Հարությունյանի եւ Ս. Սաֆարիանի մենակատարումներն աչքի ընկան հասուն ապրումի խորքայնությամբ եւ երաժշտական երկերի անհատական մեկնությամբ: Դրանց առանձնակի հնչմանը եւ դահլիճի կողմից դրամատիկ ընկալմանը, թերեւս, նպաստում էին ներկա վեհ վիշտը, հանդես եկողների եւ ունկնդրի միահունչ զգացումը՝ անբառ խոկմամբ ծավալուն: Երգեհոնով Թ. Ոսկանյանի կատարմամբ խաղաղարար եւ բարձրահունչ, միաժամանակ ներքին ոգորմամբ, մեղեդայնորեն գերազանց հնչեցին Յոհան Սեբաստիան Բախի «Միայն Տերն է մեզ հետ» խորալային պրելյուդները: 

Հասուն եւ փորձառու պետք է լինել՝ բախյան ռեչիտատիվների, արիաների, խորալների դրամատիկ տոնայնությունը հաղորդելու համար, եւ դա դյուրին տրվեց երիտասարդ երգչուհուն՝ Լուսինե Զաքարյանի անվան հանրապետական մրցույթի դափնեկիր Մարիամ Հովհաննիսյանին: Նա «Տաղարանի» համերգին հանդես եկավ «Ճանապարհ՝ երիտասարդներին» ծրագրի շրջանակներում, որ վաղուց ի վեր իրագործում է համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանը՝ նորընծա երգիչներին եւ երաժիշտ – կատարողներին բեմելու հնարավորություն ընձեռելով եւ այս կերպ դեպի մեծ արվեստ իրենց համար ճանապարհ բացելով:  

«Տաղարանի» նվագակցությամբ Մարիամ Հովհաննիսյանի երգեցողությունը Բախի «Սիրտս արյան մեջ է լողում» կանտատում համերգային երեկոյի «բարձրակետն» էր՝ սկզբից մինչեւ վերջ ասույթի ողբերգականությամբ, 8 մասերի մեղեդիական հարմոնիկ միահյուսմամբ, երաժշտական միասնական թեմայում առանձին հատվածների քնարականությանը միաձույլ հույզի արտահատչականությամբ: 

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բարձրագույն շքանշանների եւ ամենամյա մրցանակների հանձնման հանդիսություն

Հաջորդ գրառումը

Անորոշությո՞ւն

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Անորոշությո՞ւն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական