Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրիայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ. ռուս-թուրքական համագործակցություն-մրցակցությունը

28/04/2023
- 28 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համաշխարհայնացման դարաշրջանում, երբ ինքնիշխան պետությունները դարձել  են ընդհանուր, տարածաշրջանային և ենթաշրջանային մակարդակներում առավել փոխկապակցված, միջազգային հակամարտություններն ավելի են ազդում մեկը մյուսի վրա: Դրա վառ օրինակ է ներկա ուկրաինական ճգնաժամը, որը խորապես ազդել է ի մասնավորի սիրիական և արցախյան հակամարտությունների վրա: Այս երկու հակամարտությունները որոշակի ընդհանրություն ունեն այն առումով, որ Ռուսաստանի ու Թուրքիայի  շահագրգռությունների, նրանց համագործակցության ու մրցակցության ոլորտում են: Ռուսաստանյան հայտնի «Վալդայ» ակումբի կայքէջում հրապարակված մարտյան մի  համատեղ հոդվածում մասնավորապես արցախյան թեման այդ մրցակցության տեսանկյունից են դիտարկել ՌԴ ԳԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Իգոր Մատվեեւը եւ բեյրութցի մեր հայրենակից քաղաքագետ, տարածաշրջանային հարցերի փորձագետ Եղիա Թաշչյանը:

Երբ Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական դաշնակիցներ են, ենթադրելի է, որ Ուկրաինայում հակամարտող կողմերից մեկի կողմը կանգնելու Թուրքիայի որոշումն Ադրբեջանին կմղի նույնպիսի քայլի: Ըստ հոդվածի հեղինակների, ոչ վաղուցվա իրադարձությունները ցույց են տալիս, որ Մոսկվայի համար Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքը բավական է (բոլոր դժվարություններով հանդերձ)՝ Բաքվում Ռուսաստանի շահերը երկարաժամկետ հեռանկարում ապահովելու եւ տարածաշրջանում Թուրքիայի շահախնդրությունները զսպելու համար: Դա հատկապես կարեւոր է երկու թյուրքական երկրների ստորագրած Շուշիի 2021 թ. հունիսյան հռչակագրից հետո: Այն որոշ փորձագետների ստիպեց խոսել Թուրքիայի կողմից Ռուսաստանի շահերի ոլորտի խախտման մասին:  

Շուշիի հռչակագիրը մի փաստաթուղթ է, որը վկայում է Հարավային Կովկասում միջազգային անվտանգության ոլորտի նոր ստատուս քվոյի մասին: «Քանի որ Վրաստանը հայտարարել է ՆԱՏՕ եւ ԵՄ մտնելու ցանկության մասին, իսկ Ադրբեջանն առավել սերտ ռազմական ու դիվանագիտական կապեր ունի Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ, տարածաշրջանը կորցրել է «ռուսական բակի» իր կարգավիճակը եւ դարձել է ռուս-թուրքական «խաղահրապարակ»,- կարծիք է հայտնել Բաքվի քաղաքական վերլուծությունների կովկասյան կենտրոնից Ահմեդ Ալիլին: Այս  գործոնն էլ, ինչպես նշվում է, Մոսկվային մղել է Բաքվի վրա փափուկ ճնշման մեծացմանը եւ 2022 թվականի փետրվարին «դաշնակցային հռչակագրի» ստորագրմանը՝ տարածաշրջանում իր քաղաքական ներկայությունն ամրապնդելու  նպատակով»:

Ըստ հրապարակման, Սիրիայի հարցում Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց գործողությունների «ըմբռնում» են ցույց տալիս, բայց Հարավային Կովկասում առավել կարեւոր դեր խաղալու Թուրքիայի ձգտումը երկկողմ հարաբերությունները փորձության է ենթարկում: Արցախյան երկրորդ պատերազմի սկսվելով Թուրքիան ամենամոտ հարեւան տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու պատմական շանս տեսավ եւ Ադրբեջանին ցուցաբերեց լիակատար ռազմական ու դիվանագիտական աջակցություն:

Այսպես թե այնպես, այսօր Մոսկվան Թուրքիային ճանաչել է տարածաշրջանում թեկուզ որպես կրտսեր խաղացող: Արձանագրելով այս փաստը, հոդվածագիրները սակայն նկատում են, թե ամբողջ Արցախը եւ Մոսկվայից Երեւանի դժգոհության հետեւանքով տարածաշրջանի միակ ռազմական դաշինքը կորցնելու դեպքում Ռուսաստանը կկորցներ ամբողջ տարածաշրջանը: Ուստի Մոսկվան ամբողջ ուժով ձգտել է Բաքվին չհրահրելով հանդերձ՝ իրենից չվանել նաեւ պատերազմում պարտություն կրած Երեւանին:   

2020 թ. եռակողմ հայտարարությունը, սակայն, ըստ ամենայնի չի բերի երկարատեւ խաղաղություն, կապված մասնավորապես այն բանի հետ, որ Երեւանն ու Բաքուն  շարունակում են տարբեր կերպ մեկնաբանել հայտարարության իններորդ կետը:   Ուկրաինայում ռազմական հակամարտության, Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ թշնամական հարաբերությունների ներկա իրավիճակում, ինչպես ասվում է նաեւ հոդվածում, այս տարածաշրջանը դառնում է ուժային առճակատման նոր գոտի:  

Ադրբեջանը մտադիր է հետեւել ղարաբաղյան հարցի ուժային լուծմանը, ինչը զգալիորեն կնվազեցնի Մոսկվայի ներկայությունը տարածաշրջանում, հատկապես՝ 2025 թվականին խաղաղապահ ուժերի մանդատի ժամկետը լրանալու հետ:

Չնայած բոլոր դժվարություններին եւ Լաչինի միջանցքի շրջափակմանը, նկատում են հրապարակման հեղինակները, ռուսական զորքը դեռ Ղարաբաղի հայերի անվտանգության միակ երաշխավորն է: Շատ վերլուծաբանների սպասումներին հակառակ, 2020 թ. պատերազմում պարտությունը չի նվազեցրել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում: Այն այսօր էլ մեծ է՝ չնայած Երեւանի նյարդայնությանը Մոսկվայի նկատմամբ՝ Հայաստանի տարածքի վրա Բաքվի հարձակումները կամ Լաչինի միջանցքի շրջափակումը կանխելու անկարողության պատճառով: Մյուս կողմից, Բաքվի պաշտոնյաները չեն թաքցնում իրենց իրական մտադրությունները: Նրանք չեն ցանկանում ռուսաստանյան խաղաղապահների մանդատի երկարաձգում 2025 թվականին եւ պնդելով պահանջում են ամբողջ Ղարաբաղի «վերաինտեգրում» Ադրբեջանի կազմում: Եթե դա տեղի ունենա եւ Բաքուն հայերին ստիպի թողնել Ղարաբաղը, այդժամ այլեւս ռուսական ներկայությանն արդարացում չի լինի, ու Մոսկվան կկորցնի ազդեցության լծակները:

Ուկրաինական ճգնաժամի ելքը մինչեւ այժմ անհայտ է, ու դրա ազդեցությունն արդեն զգացել են շահագրգիռ տարածաշրջանային խաղացողները: «Երկարատեւ հեռանկարում Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ռազմավարական որոշում կայացնեն՝ ո՞ր բեւեռին նրանք կհարեն»,- կարծում են հոդվածագիրները: Իսկ ապագա որոշումն, ըստ նրանց, կարող է հակասել երկու կողմերի էլ կենսական շահերին:

Աստված մեզ հեռու պահի նման հեռանկարից:

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուս-ուկրաինական պատերազմը եւ մենք

Հաջորդ գրառումը

Վլադիմիր Շահիջանյան. «Հայաստանն իմ ցավն է»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

Վլադիմիր Շահիջանյան. «Հայաստանն իմ ցավն է»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական