Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սիմոն Աբգարյանը շարունակում է իր հաղթարշավը ֆրանսիական թատրոնում

02/09/2022
- 02 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Էլեկտրան հասարակության խորխորատներից» (Electre des bas-fonde) պիեսի հերթական բեմադրության ավարտին հանդիսատեսը դարձյալ բուռն ծափահարություններով եւ ոգեւորությամբ է արձագանքել դերասանների հավաքական խոնարհումին», գրում է Փարիզից Մելանի Թույսուզյանը «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում: Սիմոն Աբգարյանը զգացմունքային երաժշտությամբ եւ բալետային կրակոտ կատարումներով կարողացել է իր բեմադրությամբ արդիական շունչ հաղորդել Էսքիլիսի մ.թ. առաջ գրած «Օրեսթես» հունական ողբերգությանը, որ պատմում է, թե ինչպես Ագամեմնոնի զավակները` Օրեսթեսն ու Էլեկտրան վրեժխնդրությունից դրդված սպանում են իրենց մորը` Կլիմնեստրային, որն իր սիրեկանի համագործակցությամբ դավադրաբար սպանել էր ամուսնուն` Ագամեմնոնին: Պիեսը, շարունակում է Թույսուզյանը, որտեղ պարային տեսարաններում հանդես է գալիս նաեւ մեկ ալ հայազգի դերասանուհի` Շուշան Ագուջյանը, 2019-ին է առաջին անգամ բեմադրվել եւ հաջորդ տարի իսկ արժանացել ֆրանսիական հեղինակավոր «Մուլիեր» մրցանակին` երեք անվանակարգերում: Դրանից առաջ` 2001-ին Սիմոն Աբգարյանը ստացել էր իր առաջին մրցանակը որպես լավագույն դերասան «Գազանը լուսնի վրա» ֆիլմում իր դերակատարման համար:

Նրա կարիերան, սակայն, սկսել էր ավելի վաղ` Լոս Անջելեսում: Ֆրանսիայում ծնված Աբգարյանի լիբանանահայ ծնողները որոշում են Լիբանան վերադառնալ նախքան 1975-ի պատերազմը: Բայց տեղի պատերազմը ստիպում է նրանց վերադառնալ նախ Ֆրանսիա եւ ապա անցնել օվկիանոսը եւ հաստատվել Լոս Անջելեսում:

Հրեշտակների այդ քաղաքում է, որ Աբգարյանը առաջին անգամ բացահայտել է թատրոնի աշխարհը` միանալով Ժիրայր Փափազյանի ղեկավարած թատերախմբին: Այնուհետեւ Ֆրանսիա վերադառնալով դերասան Ժորժ Բիջոյի հորդորներով նա «Թեատր դյու Սոլեյի» դերասանական կազմին է միանում եւ աշխատակցում մի շարք հեղինակավոր բեմադրիչների հետ, որոնցից հատկապես Արիան Մնուշկինը նրան սովորեցրել է ամեն ինչ բեմարվեստի մասին: Բեմում առաջին հաջողությունները նրան առաջնորդել են կինոաշխարհ, որտեղ աշխատել է տարբեր ռեժիսորների` Սեդրիկ Քլապիշի, Ռոբեր Կետիկյանի, Ատոմ Էգոյանի հետ: Աբգարյանը տաղանդավոր է եւ կարող է մարմնավորել տարբեր կերպարներ, գնդապետ` «Քաբուլյան խոհանոց» ֆիլմում, հայ նպարավաճառ` «Հանցագործ բանակը» ֆիլմում եւ կորսիկացի մաֆիոզ` «Էդմոնդ» ֆիլմում: 2016-ին նա արժանացել է ֆրանսիական կինոյի բարձրագույն պարգեւանշանին Կետիկյանի «Խելահեղ պատմություն» (Une histoire de Fou) ֆիլմում իր դերակատարման համար: Ֆիլմը Հայոց ցեղասպանության թողած հետեւանքների մասին է: Բայց Աբգարյանը ավելի հայտնի է 2009-ին էկրան բարձրացած Կետիկյանի մեկ այլ` «Հանցագործ բանակը» (L Arme՛e du crime») կինոնկարում մարմնավորած Միսաք Մանուշյանի իր դերակատարումով: Ֆիլմը ներբողում է հերոսական կյանքը 1944-ին նացիստների կողմից Փարիզի գրավման ժամանակ Մանուշյանի դիմադրության շարժման անդամների, որոնք Ֆրանսիայի պատմության մեջ կարեւոր դեր են խաղացել: «Այդ մարդկանց կատարածը արտասովոր խիզախություն էր: Հպարտ եմ, որ այդ դերը կատարել եմ», խոստովանել էր Աբգարյանը «Ալոսինե» ֆրանսիական կինոյի կայքին տված իր հարցազրույցի ժամանակ:

2020-ին ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին նա այնքան էր ազդվել, որ որոշել էր իր ձայնը լսելի դարձնել «Le Figaro» հանրահայտ թերթում` հոդված գրելով ի պաշտպանություն Արցախի եւ ընդդեմ թուրք-ադրբեջանական ռասիզմի: Նա այժմ ամենահամբավավոր դերասաններից է Ֆրանսիայում եւ ղեկավարում է «Tera» թատերախումբը` բեմադրելու համար իր պիեսները:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ  ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարեն Համադա. «Ներսես Շնորհալու տողերն ինձ դարման եղան…»

Հաջորդ գրառումը

Սեպտեմբերի մարտահրավերը՝ «Դոն Ժուան»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Սեպտեմբերի մարտահրավերը՝ «Դոն Ժուան»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական