Որքա՞ն ազատ է նկարիչը Հիսուսի՝ սեփական ընկալումը պատկերելու հարցում: Շաբաթավերջին իսպանական Սեւիլիայում Զատկի տոնին՝ Ավագ շաբաթվա Semana Santa-2024-ի որմազդը մեծ բանավեճի առիթ է տվել, ծանուցում են գերմանական ԶԼՄ-ները: Քննադատներն այն նունասեռականների շքերթի գովազդ են համարում՝ սեռականությունը, մարմնականի ընդգծումը կապ չունի Հիսուսի հետ: Սալուստիանո Գարսիան պաշտպանում է ատլետիզմով ընդգծված իր Հիսուսին, որ նկարչի մեկնաբանմամբ՝ «հոգեւորի, սիրո եւ հարգանքի ուղերձ է հղում»: Ի պատասխան քննադատության ասում է՝ ով որմազդի Հիսուսի պատկերն ընկալում է սեռական նշանակությամբ, «հիվանդ» է, օգնության կարիք ունի: Քրիստոսը երիտասարդ է, որ մաքրության փոխաբերական իմաստն ունի, գեղեցիկ է, որ բարիքի հետ նույնանում է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա