Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սերգեյ Կոսեմյան. Թավջութակով՝ համերգային բեմում եւ բնության գրկում

08/09/2023
- 08 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ–ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ – Հայտնի թավջութակահար Սերգեյ Կոսեմյանը ծնվել է Երեւանում, Հայաստանի վաստակավոր արտիստ, անվանի ալտահար, Կոմիտասի անվան պետական   լարային քառյակի անդամ Ալեքսանդր Կոսեմյանի եւ ջութակահար Կարինե Ռոստոմբեկյանի ընտանիքում: Սովորելով Երեւանում, ապա Փարիզում՝ Սերգեյն արժանացել է մրցանակների եւ կոչումների միջազգային հեղինակավոր մրցույթներում: Նրա երկացանկում ընդգրկված են արեւմտաեվրոպական, հայ եւ ռուս դասականների, ինչպես նաեւ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ: 2014-ին Տորեոնում (Մեքսիկա) հիմնել է «Արթ տրիոն», 2017-ին՝ «Կոսեմյան անսամբլը» Սալտիլոյում (Մեքսիկա), իսկ 2023-ին՝ դաշնամուրային դուետ եւ դաշնամուրային տրիո՝ մրցանակակիր երաժիշտներ, «Գրեմիի» ձայնագրման ակադեմիայի անդամներ Միքայել Հայրապետյանի եւ Ֆիլիպ Վայմանի հետ: Վարպետության դասեր է վերցրել համաշխարհային մակարդակի այնպիսի երաժիշտներից, ինչպիսիք են Մստիսլավ Ռոստրոպովիչը, Տիբոր Վարգան, Ֆիլիպ Մյուլլերը եւ ուրիշներ:

–Սերգե՛յ, դու առաջին թավջութակահարն ես, որ ձայնագրել է Բախի սյուիտները Ամերիկայի բնության տարբեր անկյուններում՝ Գրանդ Քենյոնից (Արիզոնա) մինչեւ Սեքվոյա ազգային պարկ (Կալիֆորնիա): Ենթադրում եմ, որ դա թե՛ հաճելի, թե՛ դժվարին փորձառություն էր:

Ֆիլիպ Վայնման, Միքայել Հայրապետյան, Սերգեյ Կոսեմյան («Զիպպեր» համերգասրահ, Լոս Անջելես):

-Այո՛, իսկապես, ինձ համար սա շատ յուրահատուկ երաժշտական   նախագիծ է: Տեսե՛ք, երաժշտության եւ բնության մեջ կա մի ընդհանուր բան՝ ներդաշնակ հարաբերություն: Գեղեցկություն, որը հասանելի է բոլորին: Աշխատելով այս նախագծի վրա՝ ես ուզում եմ ամեն անգամ մի նոր բան բացահայտել ձեւերի, հնչյունների, գույների այս միաձուլման մեջ եւ տալ մարդկանց: Ինձ թվում է, որ այս նախագիծը կարող է խրախուսել մարդկանց հաճախել դասական երաժշտության համերգների եւ ընդհանրապես զբաղվել արվեստով:

–Արդեն քառորդ դար երաժիշտներն ահազանգում են այն մասին, որ թավջութակի պահանջարկը շատ ցածր է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Ճի՞շտ է:

-Ցավոք, ճիշտ է: Այս միտումը շարունակվում է մինչ օրս: Ի լրումն ձեր նշած պահանջարկի, կա մասնագետների պակաս, որոնք կարող են նոր սերնդին փոխանցել նախկին վարպետների մասնագիտական   ավանդույթները: Թավջութակը չափազանց թանկ գործիք է: Անցյալի մեծ թավջութակահարներից շատերը նվագել են տարբեր հիմնադրամների եւ մասնավոր հավաքորդներին պատկանող կոլեկցիոն գործիքներ: Պրոֆեսիոնալ մակարդակի հասնելու համար հարկավոր է մի քանի գործոնների համադրություն, նախ՝ բնական տաղանդ, ուսուցիչ, աշխատասիրություն եւ գործիք, որը կօգնի լիովին բացահայտել ձայնային երանգների ողջ գունապնակը:

–Ձեր ուսուցիչներից ո՞ւմ կցանկանայիք նշել:

-Այնպես ստացվեց, որ սովորեցի տարբեր երկրների մասնագետների հետ: Ընդունելով նրանց փորձն ու տեխնիկան՝ ես հիշում եմ մի հրաշալի ուսուցչի եւ, առաջին հերթին, լավ մարդու՝ Ալեքսանդր Չաուշյան ավագին, որի ղեկավարությամբ սկսեցի ուսումնասիրել Բախի սյուիտները, որոնք այժմ կատարում եմ այս նախագծում: Ալեքսանդր Չաուշյանը մանկավարժական մեծ շնորհ ուներ՝ հետաքրքրություն արթնացնել եւ սիրահարվել տալ երաժշտությանն ու գործիքին: Ես որպես ուսանող միշտ մեծ ոգեւորությամբ եմ հաճախել նրա դասերին: Այնուհետեւ, շատ կարճ ժամանակահատվածում ես կարողացա շատ բան սովորել Մստիսլավ Ռոստրոպովիչից, որը պատասխանեց իմ մասնագիտական բոլոր   հարցերին եւ հաղորդեց թավջութակի կատարման տեխնիկական եւ երաժշտական   ասպեկտների գաղտնիքները: Ինձ բախտ է վիճակվել ճանաչել եւ մոտիկից շփվել այնպիսի ականավոր արվեստագետների հետ, ինչպիսիք են Գերոնտի Թալալյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ստեփան Շաքարյանը, Մեդեա Աբրահամյանը եւ Էդուարդ Միրզոյանը: Էդուարդ Միրզոյանի թավջութակի եւ դաշնամուրի սոնատը, որը նվիրված է Ռոստրոպովիչին, առաջին անգամ ես կատարեցի Փարիզում, որից հետո այս սոնատը դարձավ Պիեռ Լանտիեի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի պարտադիր ստեղծագործություն: Հետագայում, երբ Երեւանում էի, այցելելով Էդուարդ Միխայլովիչ Միրզոյանին, նրանից նվեր ստացա այս սոնատի թղթային երաժշտությունը՝ հեղինակային ինքնագրով:

–Կպատմե՞ք, խնդրեմ, ձեր ամենահիշարժան կատարման մասին եւ ինչպե՞ս ծնվեց դրսում ձայնագրելու գաղափարը:

-2015 թվականին Հայաստանում առաջին անգամ թավջութակը հնչել է Սանահինի հնագույն տաճարում: Ձայնագրեցի Բախի երաժշտությունը, եւ այնտեղից էլ ծնվեց այս նախագծի գաղափարը: Իսկ ԱՄՆ ժամանելուց հետո սկսեցի իրականացնել այս ծրագիրը: Ինչ վերաբերում է համերգային կատարումներին, ես բազմիցս ելույթներ եմ ունեցել աշխարհի տարբեր բեմերում ու տարբեր նվագախմբերի հետ՝ որպես մենակատար, բայց ամենահիշարժան համերգը կրկին տեղի ունեցավ 2015 թվականին, Երեւանում, ականավոր երաժիշտ, դաշնակահար, երգեհոնահար եւ կոմպոզիտոր Հովհաննես Մանուկյանի հետ միասին, որն ինձ է նվիրել իր ստեղծագործություններից: Հայաստանում առաջին անգամ մեկ համերգով կատարեցինք Բեթհովենի՝ թավջութակի եւ դաշնամուրի համար գրված բոլոր հինգ սոնատները: Մոտ երեք ժամ տեւած համերգը թողեց աներեւակայելի տպավորություն, որոնք առաջիկայում կկրկնվեն ԱՄՆ-ում:

–Ձեր թավջութակի կատարումը լսել ենք Ռուդոլֆ Խառատյանի «Երկու արեւ» բալետում, որը բեմադրվել է 2015 թվականին, Երեւանում եւ այնուհետեւ մի քանի անգամ հեռարձակվել հեղինակավոր «Մեցցո» հեռուստաալիքով: Դա աննախադեպ իրադարձություն էր հայ երաժշտության եւ բեմական պարի պատմության մեջ:

-Դուք ճիշտ եք: Սա իսկապես արտասովոր իրադարձություն է հայ արվեստի համար: Ի լրումն հայ կոմպոզիտորների՝ Մաշտոցի, Նարեկացու, Խաչատրյանի, Հովհաննեսի, Բաբաջանյանի, Տերտերյանի եւ Արիյանի անչափ հետաքրքրական ցանկի, որոնց ստեղծագործությունները բալետում օգտագործվեցին՝ ցույց տալով հայ երաժշտության հարուստ պատմությունը, առաջին անգամ այս բեմադրությունը հեռարձակվեց աշխարհի ավելի քան 80 երկրներում, 60 միլիոնանոց լսարանի համար: Այս բալետը 2021 թվականից մինչ օրս պարբերաբար հեռարձակվում է ամբողջ աշխարհում,  Վաշինգտոնի բալետի մենակատար Ջոնաթան Ջորդանը պարում է թավջութակի համար գրված առանձին համար, որ հեղինակել էր կանադահայ ականավոր կոմպոզիտոր Աշոտ Արիյանը: Տվյալ համարը ձայնագրել եմ հատուկ այս բալետի բեմադրության համար՝ հռչակավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի ղեկավարությամբ: Սա մեծ իրադարձություն է ողջ Հայաստանի համար, եւ ես անչափ ուրախ եմ լինել այս մեծ նախագծի մի մասը:

–Հայ կոմպոզիտորները ձեզ են նվիրել ստեղծագործություններ թավջութակի համար: Դրանք կատարելիս թույլատրո՞ւմ եք մեկնաբանության որոշակի ազատություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ դրանք «պատկանում են» ձեզ:

-Ինձ համար անձնական մեկնաբանությունը միշտ անքակտելիորեն կապված է կոմպոզիտորի մտադրության հետ: Փորձում եմ հավատարիմ մնալ ոսկե միջինին` ցուցադրելով կատարողական ստեղծագործականություն, որը համահունչ է կոմպոզիտորների գաղափարներին: Նրանց հետ հաճախ եմ քննարկում իրենց տեսլականը եւ առաջարկում եմ ստեղծագործության իմ մեկնաբանությունը: Մեզ միշտ հաջողվում է փոխըմբռնում գտնել:

–Եվ ավանդաբար կցանկանայինք իմանալ Հայաստանի եւ հայ երաժշտության հետ կապված ձեր առաջիկա նախագծերի մասին:

-Նախատեսում եմ 2024 թվականին շրջագայել Մեքսիկայում, որտեղ առաջին անգամ կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպես նաեւ նույն ծրագրով հյուրախաղեր կլինեն ԱՄՆ մի շարք քաղաքներով: Այս պահին քննարկվում է նաեւ եվրոպական շրջագայությունը: Բայց սա արդեն կլինի 2025-2026 թվականներին…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Իմ իրական տեղը որոշողը ժամանակն է». Աննա Ազիզյան

Հաջորդ գրառումը

Որս անելը՝ թանկ հաճույք. որսորդներն ահազանգում են

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Որս անելը՝ թանկ հաճույք. որսորդներն ահազանգում են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ճամբարակում պայթյունի զոհերի թիվը հասել է 5-ի. որոնողական աշխատանքները դադարեցվել են

11/06/2025

Այսօր Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, և դեպքի...

ԿարդալDetails

Սեյրան Օհանյանը հրապարակել է «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորների ստորագրությունը իմպիչմենտի համար

11/06/2025

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական