Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սատանան մանրուքների մեջ է. իրո՞ք

03/02/2023
- 03 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան միջավայրը, ինչքան էլ երկրի կառավարումը ստանձնած նորօրյա այրերը փորձում են այն անգամ վարդագույն ներկայացնել, հանրության բացարձակ մեծամասնության համար շարունակում է խնդրահարույց մնալ: Ասվածը հիմնավորելու համար բավական է ծանոթանալ պաշտոնական այն հաղորդագություններին, որոնք պարբերաբար ներկայացնում են, ասենք՝ ոստիկանական ու անվտանգային մարմինները: Հենց պետական կառույցներում՝ կառավարությանը կից կոմիտեներում, ծառայություններում, նախարարություններում, զինվորական մասերում բացահատվում են անհատականից մինչեւ խմբակային հանցագործությունների այնպիսի փաստեր, որոնք պարզապես դժվար է բանականության առումով բացատրել: Ասենք, ինչու է կենսաթոշակառու ուսուցչի կամ բժշկի ամսվա ստացածի տասանապատիկը վարձատրվող պետական ծառայողը օրենքը խախտելու գնով կամ խարդախության միջոցով կաշառք ստանալուն դիմում կամ պետական դավաճանության գնում:

Հաղորդագրություններում հաճախ է նշվում, որ հանցագործությունները կատարվում են մի քանի հարյուր դոլարի դիմաց, անգամ աշխատավարձից շատ փոքր գումարի համար: Ժամեր առաջ այդ մարդիկ հարգված աշխատակիցներ էին, պատկառանք ներշնչող հարեւաններ, հաճելի զրուցակիցներ, շրջապատի կողմից ընդունված դեմքեր: Եվ հանկարծ պարզվում է, որ կառուցված առանձնատունը անհատ ձեռներեցությամբ զբաղվող զոքանչինն է, շքեղ ավտոմեքենան՝ գյուղում ապրող հորեղբորը, ամառանոցը՝ արտերկրում ապրող եղբոր որդունը եւ այսպես շարունակ: Բնականաբար ծնվում է ինչո՞ւ հարցը, որի պատասխանը ե՛ւ պարզ է, ե՛ւ՝ թերեւս բարդ:

Հայաստանում կյանքը, զուտ ապրելու առումով թանկ է, անգամ՝ շատ թանկ: Պատճառներից թերեւս հիմնականներից մեկը տնտեսությունում արտահանմանն ուղղված գործընթացները գերակա համարելն է, իրենց բնորոշմամբ՝ քաղաքականություն վարելը: Հասել ենք մի վիճակի, երբ տնտեսական խնդիրներին նվիրված մասնագիտական քննարկման մասնակիցները միաձայն հաստատում են. Հայաստանում արտադրված արտադրանքը պետք է որակյալ, ուստի եւ՝ թանկ լինի, քանզի դրանք արտերկրներում արտարժույթով են վաճառվում: Այս ընթացքում Հայաստանի հանրապետությունը գոյատեւում է հիմնականում երկիր մոլորակի չորս կողմերից ներկրված ինչով պատահի՝ սկսած վառելիքից ու ցեմենտից մինչեւ ցորեն ու բուսայուղ, սոխ ու սխտոր, մսատեսակներ ու կաթի փոշի…

Այնքանով որքանով հիշեցինք ցեմենտը, անդրադառնանք տնտեսությունում անչափ անհրաժեշտ այդ շինանյութի արտադրության պատմությանը: ՀՍՍՀ-ում 1960-ականներին արդյունաբերական ձեռնարկությունների կառուցմանը զուգահեռ ծավալվեց նաեւ ահռելի մակերեսներով բնակարանաշինություն: 1960-ին ցեմենտի արտադրությունը մոտենում էր 400 հազար տոննայի, որով պարզապես հնարավոր չէր շինությունուններին բավարար քանակներով ցեմենտ մատակարարել: Հարկ եղավ ընդլայնել Արարատի շրջանում հայտնաբերված կրաքարի ու կավի հանքավայրերը, որի արդյունքում ցեմենտի արտադրությունը 1970-ին գրեթե կրկնապատկվեց: Իսկ ահա Հրազդանի ցեմենտի գործարանի կառուցման արդյունքում 1985 թվականին այստեղ արտադրությունը, պորտլանդ ցեմենտի տեսքով, անցավ 1 մլն տոննան, երկրի առումով՝ 1.7 մլն տոննան: Հիմա էլ է Հայաստանի հանրապետությունում բուռն բնակարանային շինարարություն ընթանում, որի համար անհրաժեշտ ցեմենտի որոշակի մասը ներկրվում է, քանզի հայրենական արտադրությունը 1980-ականների հազիվ 15-20 տոկոսն է կազմում: Թե ինչո՞ւ, մեկ պատասխան կա՝ ցեմենտի ստացման վառարաններում օգտագործվող գազը մեզանում թանկ է: Եվ վերջ: Հարցը՝ չկա՞ արդյոք վառելիքի այդ տեսակին փոխարինող այլ միջոց, թերեւս չի քննարկվում: Մինչդեռ Երկիր մոլորակի չորս կողմերում, սկսած Եվրոպայից ու Ամերիկյան ցամաքամասերից մինչեւ Չինաստան ու Ավստրալիա, խնդիրը տասնամյակներ առաջ լուծել  են… կենցաղային աղբ համարվողը տեսակավորելու եւ համապատասխան վառարաններում այրելու միջոցով: Ի դեպ, նման փորձ կա նաեւ Ռուսաստանի դաշնությունում, այնպես որ աղբահումքի նպատակային օգտագործման համար հեռուներ գնալու անհրաժեշտություն չկա: Փաստ է, որ գործընթացը ծավալելու պատրաստ կադրեր էլ կան, ովքեր մասնակցում են խնդրին նվիրված այլեւայլ քննարկումներին: Մնում է, որ խնդիրն իր առաջնահերթությունների ցանկում ներառնի Հայաստանի հանրապետության գործադիր բարձրագույն մարմինը, որն է՝ երկրի կառավարությունը, քանզի մարզպետարանների ու անգամ նախարարությունների քննարկումները շոշափելի արդյունք չեն տալիս: Մեր մարդիկ իշխանություններից կոնկրետ գործեր են ակնկալում, երբ պետական ապարատը զբաղված է հազար ու մի միջոցներով հավաքված բյուջեն վերաձեւելով, այն սուբսիդավորում համարվող եղանակով ծախսելով: Հարցը, թե ինչո՞ւ, ասենք, գյուղական համայնքում կառուցվող պուրակը չի ֆինանսավորվում տարածքային ավագանու հաստատած բյուջեից, այլ այն հատկացվում է համերկրային ֆինանսական հավաքագրումներից, որը հարկ է ծախսել անվտանգային ու սոցիալական առաջնահերթությունների նպատակով, մնում է օդում կախված:

Այսկերպ Հայաստանի հանրապետությունում առկա առօրյա հարցերը խնդիրների են վերածվում, անգամ 500 հազար դրամ ամսավճար ստանալու պարագայում արժանապատիվ ապրելու միջավայր չի ստեղծվում ու հայտնվում է գայթակղություն կոչվող նախապաշարումը՝ թերեւս հաջողվի խուսափել բացահայտումից ակնկալիքով: Այնպես որ եզակի բացահայտումների կողքին ունենք բազմաթիվ չբացահայտումներ, որոնց ապացույցներն են, ասենք, հարյուր հազարավոր դրամներ արժեցող տների ու բնակարանների մուտքերի դռների փականներից մինչեւ միլիոնավոր դրամների հասնող լոգարանային ու խոհանոցային հավաքածուներն ու թանգարաններ հիշեցնող ննջարաններն ու հյուրասենյակները: Հայաստանյան հանրությունն ըմբռնումով կմոտենա այս ամենին, եթե ինքն էլ տասանմյակներով  մաշված բնակարանը մասամբ իսկ վերանորոգելու հնարավորություն ունենա, հայրենական արտադրության այլեւայլ պարագաներ կարողանա գնել, դրանք տեղադրողներին վճարել, իր առօրյա միջավայրը մասամբ փոփոխել: Ավաղ, այստեղ է որ կազմավորվում է հանրություն-իշխանություն այն դաշտը, որտեղ ծավալվող գործընթացներից խուսափելը խնդրահարույց է: Տարիներ առաջ ՀՀ նախագահն այն գաղջ որակեց, որը տարօրինակորեն թե ցավալիորեն չենք նկատում ներկա իշխանությունների պարագայում: Ամենափոքր իսկ շարժը աննախադեպ է որակվում, երբ խոսքն ընդամենը պարզ վարչարարությանն է վերաբերվում, ստվերից հանված աշխատատեղերին: Իսկ ահա ներդրումային երեւացող գործընթացների վերաբերյալ լռություն է, լավագույն դեպքում՝ Արգենտինան հետաքրքրված է ՀՀ տնտեսսկան միջավայրով, կամ գերմանացի գործարարներին հրավիրել ենք Հայաստան հայտարարությունների տեսքով: Արդյո՞ք սպառված են բանկային ավանդատուների ֆինանսական միջոցների օգտագործման հնարավորությունները ՀՀ տնտեսության մեջ, որոնք 10 մլրդ դոլար են կազմում, երբ էկոնոմիկայի նախարարությունում նպատակ են հռչակել 2023-ի համար 1 մլրդ դոլարի ներդրումը, նախորդ տարվա 200 մլն դոլարի դիմաց:

Անշուշտ, լրագրային էջն այն տարածքը չէ, ուր հարկ է ներդրումային քաղաքականության մանրուքների մեջ մտնել: Դրա համար հանրությունն իր մուծած հարկերով ու տուրքերով մասնագետներ է պահում, պաշտոնյաներ կարգում, տաքուկ ու հարմարավետ աշխատասենյակներ տրամադրում, արտերկրներ գործուղումների ուղարկում… Որ այս ամենն անտեղի չէ, մեր մարդիկ հարկ է որ նաեւ իրենց առօրյայում տեսնեն, բարեփոխումներ ասվածը կենցաղում արձանագրեն: Տեղին է ասված, չէ՞, որ սատանան մանրուքների մեջ է, այլ ոչ՝ քաղաքական հռչակագրերի, ապագայի հանդեպ ակնկալիքների:

Ապավինենք՝ ո՞ւմ…

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանահայության զորաշարժ՝ հանուն Արցախի

Հաջորդ գրառումը

«Հարվածելով Իրանին՝ նշան են պահում Ռուսաստանին»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
Հաջորդ գրառումը

«Հարվածելով Իրանին՝ նշան են պահում Ռուսաստանին»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Ձևավորվող քաղաքական նոր ուժերին... Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար: Մի՛ կաշկանդվեք...

ԿարդալDetails

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական