Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սակավաջրություն էր, ջրամբարների ջուրը խնայողաբար օգատգործեիք». Փաշինյանը դեմ էր Սեւանից հավեյալ ջրառին

14/07/2023
- 14 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետը Սեւանից հավելյալ ջրառ անելուն, իհարկե, այժմ դեմ չէ, նախագիծը խորհրդարան իր թիմն էր բերել, իր թիմն էլ վավերացրեց այն: ՔՊ-ական պատգամավորները, ընդդիմադիրների հարցերին ու քննադատությանն ի պատասխան, թե Սեւանին չպետք այդքան խեղճացնենք, արձագանքում էին՝ լավ օրից չէ, որ հավելյալ ջուր ենք վերցնում: «Տարին սակավաջուր է եղել, ջրամբարները թերլցած էին,- ներկայացնում էր տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: Բայց տարիների կենսափորձով փոխնախարարը պետք է հիշի գոնե, որ 2012-ին, երբ խորհրդարանը նորից քննարկում էր Սեւանից հավելյալ ջրառ իրականացնելու հարցը, ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն այդ առնչությամբ ինչ էր ասում: «-Պրն Անդրեասյան (Ջրային կոմիտեի այն ժամանակվա նախագահ Անդրանիկ Ավետիսյանին է դիմում-Ս.Վ.) դուք ձեր խոսքում օգտագործեցիք «սակավաջրություն» արտահայտությունը: Խնդիրն այն է, որ ՀՀ ջրային օրենսգրքում կա հոդված 92, որտեղ խոսվում է սակավաջրության եւ երաշտի մասին, թե կառավարությունն ի՞նչ որոշումներ պետք է կայացնի սակավաջրության եւ երաշտի պարագայում: Տրամաբանությունն այն է, որ եթե կա սակավաջրության վտանգ, կառավարությունը պետք է հատուկ միջոցներ ձեռնարկի ջրի խնայողության ռեժիմի օգտագործման համար: Այսինքն՝ եթե ապրիլին պարզ է, որ սակավաջրություն լինի, կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի ձեր ասած նույն Ազատի, Ախուրյանի ջրամբարների, Ապարանի ջրերը խնայողաբար օգտագործվեն: 2-րդը՝ «Սեւանա լճի մասին» օրենքի 11-րդ հոդվածում ասվում է, որ օրենքի եւ ընդհանրապես ՀՀ կառավարության քաղաքականությունը պետք է լինի Սեւանա լճի բացասական հաշվեկռշի բացառումը: Սա նշանակում է, որ Սեւանից պետք է բաց չթողնվի այնքան ջուր, որքան տվյալ դեպքում մուտք է գործել: Այսինքն՝ տրամաբանությունը հետեւյալն է, ու քանի որ դուք օրենքում նաեւ այդ հոդվածում եք փոփոխություն առաջարկել, ստացվում է, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք ոչ միայն Սեւանա լճից ջուր բաց թողնելու խնդրի, այլեւ բացասական հաշվեկշիռ ապահովելու հետ: Ստացվել է, որ ձեր առաջարկի մեջ չե՞ք կարծում, որ աբսուրդ կա, որովհետեւ ստացվում է ձեր առաջարկով օրենքի հոդվածը հետեւյալ տրամաբանությամբ՝ Սեւանա լճի ջրային բացասական հաշվեկշռի բացառումը բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Եթե օրենքը նախատեսել է, որ բացասական հաշվեկշիռը բացառվի, էլ ի՞նչ է նշանակում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:

Ընդդիմադիր Փաշինյանի քննադատությունը, իհարկե, տեղին էր: Սեւանի ջրերը պետք է խնայողաբար օգտագործել, հոգ տանել ՀՀ քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարի մասին: Բայց անհասկանալի է արդեն վարչապետ Փաշինյանի՝ նույն հարցի վերաբերյալ 180 աստիճանով շրջված մոտեցումը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելում 1600-ամյա խճանկար է հայտնաբերվել. չի բացառվում՝ հայկական լինի

Հաջորդ գրառումը

Օդի ջերմութիւնն ու մեր «ծովափը»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Օդի ջերմութիւնն ու մեր «ծովափը»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական