Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռ.Ա.Կ.ի Միասնականութեան վերահաստատման երկրորդ կոչը

10/06/2022
- 10 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Հայտարարություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ներածական

Անցեալ դեկտեմբեր ամսուան ընթացքին Ռ.Ա.Կ.-ի խումբ մը նախկին ղեկավարներ ի մի գալով հրատարակած էին Կուսակցութեան միասնականութեան վերահաստատման կոչ մը: Այդ կոչը գտաւ իր դրական արձագանգները, եւ հետզհետէ բազմացող մասնակիցներով կայացան հերթական խորհրդակցութիւններ:

Նոյնպէս, տարբեր շրջանակներու խմբաւորումներէն եւ անհատ կուսակցականներէն ստացուեցան զօրակցութեան պատգամներ, որոնք կը շարունակուին հաստատելու համար շարժումին դրական ընթացքը:

Ըսել թէ հարթուած են բոլոր տարակարծութիւնները անցեալի հակառակորդներուն միջեւ՝  պիտի չհամապատասխանէ իրականութեան:  Սակայն փաստը այն է, որ բոլոր մասնակիցները սրտցաւօրէն կ՚անդրադառնան կուսակցութեան ներկայ ողբալի վիճակին, մանաւանդ այս պահուն, երբ Սփիւռքը կը դիմագրաւէ լուրջ հարցեր եւ Արցախ – Հայաստան կը գտնուին օրհասական ու ճակատագրական իրականութեանց դիմաց, մինչ մեր Կուսակցութիւնը կը մնայ անզօր՝ անդամալուծուած վիճակի մէջ:

Հայրենիքի ճակատագիրը այս պահուն կարիքն ունի բոլոր գործօն քաղաքական ոյժերուն՝ պայմանաւ որ այդ ոյժերը միասնական ըլլան ներքին կարգով:

Մեր շարժումին մասնակիցները վստահ են ամէն գնով հասնիլ հայրենիքի կարիքներուն եւ կը յուսանք, որ այդ վճռակամութիւնը պիտի հանդիսանայ միարար ոյժ բոլոր մասնակիցներուն համար:

Վերջապէս Ռ.Ա.Կ.-ի մամուլը միասնական Է

Զուգահեռաբար միասնութեան նախաձեռնութեան ժողովներուն՝ կանոնաւորաբար կը կայացուին նաեւ Ռ.Ա.Կ.-ն մամուլի օրկաններու ժողովները. համադրելու համար անոնց քաղաքական վարքագիծերը: Ուրախ ենք յայտնելու, թէ մեր մամուլի օրգաններուն բացարձակ մեծամասնութիւնը («Ազգ», «Ապագայ», «Արեւ», «Նոր Աշխարհ», «Պայքար», «Սարտարապատ», «Զարթօնք», «The Armenian Mirror-Spectator») միացած է այս շարժումին, որ կը հայթայթէ ոչ միայն տեղեկութիւններ, այլ նաեւ վերլուծական աշխատանք:

Այսօր մեր մամուլը, թէ՛ հայրենիքի եւ թէ՛ սփիւռքի մէջ գրաւած է յառաջապահ դիրք մը,  ոչ միայն բովանդակութեան առումով, այլ նաեւ արտադրութեան արդիական մեթոտներով :

Մեր ստացած արձագանգներէն կրնանք վստահօրէն վկայել որ մեր մամուլի առաքելութիւնը վաղուց անցած է կուսակցական շարքերու սահմանը, իր առաջապահ դիրքով առաջնորդութիւն ընծայելով համազգային ծաւալով:

Խորհրդակցական հեռահար (Zoom) ընդլայնուած ժողով

Բոլոր անոնք, որ զօրակցութեան պատգամներով միացած են շարժումին եւ համաձայն են  միասնականութեան ձգտող անոր ոգիին հետ՝ պիտի ստանան հրաւէր մասնակցելու հեռահար (Zoom) խորհրդակցական ժողովի մը, որուն թուականը պիտի ըլլայ շաբաթ, 18 յունիս 2022-ին: Նշեալ Խորհրդակցական ժողովէն պիտի բխի Միասնականութեան շարժումին ապագայ հանգրուանին ռազմավարութիւնը:

***

Այսօր մեր ժողովուրդին ու հայրենիքին տագնապալից վիճակը մեզի կը պարտադրէ առաւելագոյն խոհեմութեամբ համախմբուիլ միասնականութեան այս շարժումին շուրջ եւ դրապէս պատասխանել բովանդակ Հայ ժողովուրդին ու Հայոց հայրենիքի կարիքներուն հասնելու կոչին:

Ռ.Ա.Կ.-ի Միասնականութեան նախաձեռնող ղեկավարներու խումբ

Պոստոն, յունիս 6, 2022

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ցավալի է, որ պաշտպանության նախարարի համար ԳՇ պետ չունենալու հանգամանքը խնդրահարույց չէ»

Հաջորդ գրառումը

Միջնադարյան ինկվիզիցիային գերազանցող Հայաստան երկիր դրախտավայրը

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը
A woman suspected of being a witch, is disrobed and interrogated in a 16th century torture room.

Միջնադարյան ինկվիզիցիային գերազանցող Հայաստան երկիր դրախտավայրը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական