Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի տնտեսական ապտակները Հայաստանի համար թանկ կարժենան

14/10/2022
- 14 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին ժամանակաշրջանում ՀՀ ամեն երկրորդ քաղաքացի խոսում ու կարծիք է հայտնում Ռուսաստանից, այսպես ասած, երես թեքելու ու հայացքը դեպի Եվրոպա ուղղելու մասին: Հայաստանցիները, որ գուցե նման տեսակետ-մեկնաբանություն են գրում ու ինտերնետ հասանելիություն ունեն, որովհետեւ Ռուասատանի Դաշնությունում բնակվող հարազատի ուղարկած գումարով կարողանում են ինտերնետի սպասարկման գումարը վճարել, քնել-արթանացել ու որոշել են հակառուս դառնալ: Եվ դա այն դեպքում, երբ ո՛չ Արեւմուտքի երկրները, ո՛չ էլ ԱՄՆ-ն, ձեռքները լայն բացած, որեւէ մեկիս չեն սպասում: Գրեթե ամենօրյա ռեժիմով թե՛ մարդկային, թե՛ ռազմական, թե՛ տարածքային կորուստներ գրանցող հասարակությունը, պարզ է, ցասման պահերին մեղավորներ է փնտրում: Այս պահի  մեղավորը, ըստ, օրինակ, Հարավկովկասյան երկաթուղում աշխատող բանվորի, Ռուսաստանն է, որ պետք է ոտքը քաշի Հայաստանից ու տեղն, օրինակ, Գերմանիային զիջի: Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցը սակայն չի գիտակցում՝ Ռուսատսանի հեռանալն իր համար աշխատատեղի կորուստ, հետեւաբար նաեւ՝ գումար չունենալ ու սոված մնալ է նշանակելու: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ «Ազգ»ը զրուցել է Հայաստան-Ռուսաստան տնտեսական կապի ու հավանական այն ոչ ցանկալի սցենարի մասին, թե ինչ կարող է լինել, եթե հանկարծ պաշտոնական Մոսկվան որոշի ապտակներ հասցնել Հայաստանին:

– Պարոն Պարսյան, Հայաստանը Ռուսաստանի հետ ոչ միայն ռազմական ու քաղաքական, այլ նաեւ տնտեսական սերտ կապեր ունի, ու այսօր, երբ անգամ իշխանավորների շուրթերից է խոսվում, թե Հայաստանը պետք է վերանայի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա դա մեզ համար ի՞նչ կարող է արժենալ ու նշանակել:

– ՀՀ-ն 2014-ից ԵԱՏՄ անդամ երկիր է, իսկ մինչեւ այդ մենք մի շարք տնտեսական բնույթի պայմանագրեր ենք կնքել Ռուսաստանի հետ՝ տնտեսական ազատ առեւտրի, տնտեսական ու մաքսային համագործակցության եւ այլ բնույթի, ու դա իր արդյունքն է թողել Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության վրա: Ռուսաստանը մեր թիվ մեկ առեւտրային գործընկերն է, ու նշեմ, որ միայն այս տարվա 7 ամիսների հաշվարկով, արտահանումը դեպի Ռուսաստան 762 մլն դոլար է կազմել, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 70 տոկոսով: Բացի այդ՝ Ռուսաստանն արտաքին տրանսֆերտների կարեւոր երկիր է, Հայաստան մտնող գումարների զգալի մասը հենց Ռուսաստանից է գալիս: Այս տարի, օրինակ, ՌԴ-ից Հայաստան է եկել 1.5 մլրդ դոլարի չափով գումար, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ եռակի անգամ ավելի է: Հետեւաբար, այո, կարող ենք պնդել, որ մեր բնակչության մի ստվար զանգված ուղղակի կախվածություն ունի Ռուսաստանից եկող փոխանցումներից: Ու եթե դրանք չլինեն, ապա մեր թե՛ բնակիչները, թե՛ երկրի տնտեսությունը բավական լուրջ խնդիրների առաջ կկանգնի:

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, «GSP», «GSP+» ու ազատ առեւտրի համաձայնագրեր ունի նաեւ Եվրոմիության, Ամերիկայի, Ճապոնիայի ու այլ երկրների հետ: Ի դեպ, ԵԱՏՄ երկրներից Հայաստանը միակն է, որ նման համաձայնգրեր ունի, ինչն էլ թույլ է տալիս, որ Հայաստանը տնտեսական առումով ավլի ամուր լինի, այսինքն՝ Հայաստանից ապրանքներ կարող ենք իրացվել եւ՛ ԵՄ, եւ՛ Ռուսաստան: Ինչ վերաբերում է Ռուսաստանից գազ գնելուն, ապա Հայաստանը սահմանին 1000 խմ գազը գնում է 178 դոլարով, այնինչ այս պահին Եվրոմիության երկրները նույն քանակի գազի համար վճարում են 2000 եվրո ու ավելին: Այսինքն՝ եվրոպացիները 15 անգամ ավելի թանկ են գազ գնում: Հայաստանը Ռուսաստանից նաեւ բենզին, դիզելային վառելիքներ ու այլ էներգակիրներ է ստանում: Սրանք Հայաստանի համար կարեւոր ու ռազմավարական նշանակության ապրանքներ են: Բացի այդ՝ ոչ միայն հացահատիկի, այլ նաեւ պարենի մեծ մասը՝ ավելի քան 60 տոկոսը, Հայաստանը ներկրում է Ռուսաստանից: ՀՀ-ն տարեկան 350 տոննա հացահատիկ է սպառում, ինչի 99 տոկոսը անցած տարի ներկրվել է Ռուսաստանից: Այս տարի, կարծում եմ, նույն կերպ է լինելու, եւ դա այն պարզ պատճառով, որ  այլընտրանքային մատակարար չունենք: Եթե անգամ փորձենք գտնել, ապա դա շատ ավելի թանկ է նստելու:

Ռուսաստանը Հայաստանի համար նաեւ թիվ մեկ ներդրողն է, վերջին 40 տարում մեր երկրում հիմնական ներդրումները ռուսական ընկերություններն են հենց արել՝ էներգետիկ, գազամատակարարման, հանքարդյունաբերության ու այլ ոլորտներում, ինչը ոչ միայն պետք է կարեւորել, այլ նաեւ գնահատել: Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություների հիմնական խնդիրը լոգիստիկն է: Մենք Ռուսաստանի հետ հաղորդակցվելու միակ ճանապարհ ունենք, խոսքը Վերին Լարսի մասին է, որ տարվա որոշակի ժամանակահատվածում փակվում ու հատկապես արտահանման մասով լրջագույն խնդիրներ է առաջացնում: Արտահանման տեսնակյունից նոր ճանապարհներ պետք է փորձենք գտնել, ինչը թույլ կտա ուժեղացնել երկու երկրների միջեւ առկա ատեւտրաշրջանառությունը:

– Այսինքն, եթե Ռուսաստանը ցանկանա տնտեսական ապտակներ հասցնել Հայաստանին, ապա դա կարող է անել մի քանի րոպեների ընթացքում ու բավական ուժգնորեն:

– Արդեն ասացի, որ Հայաստանն արտահանումները հիմնականում Ռուսաստան է կատարում, բացի այդ՝ դրսի փոխանցումների մեծ մասը Հայաստանը Ռուսաստանից է ստանում: Եթե այդ եկամուտները չլինեն, ապա լրջագույն խնդիրներ ենք ունենալու. աշխատատեղեր են փակվելու, մարդկանց ապրելակերպն է դեպի վատը փոխվելու, ապրանքների դեֆիցիտ է գրանցվելու: Հայաստանն, անշուշտ, լուրջ քայլեր պետք է իրականացնի ներկրումը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, ու լավ օրից չէ, որ այդ վիճակում ենք հայտնվել: Պետք է քայլեր իրականանցել ներկրումը դիվերսիֆիկացնելու, կախվածությունը թուլացնելու ուղղությամբ: Բայց պատերազմական այս իրավիճակում, ինչպես նաեւ՝ պատերազմական պատժամիջոցների պայմաններում քիչ է հավանականությունը, որ մեր երկիրը կարող է գտնել այլընտրանքային մատակարարներ:

– Բայց կարո՞ղ է կարճ ժամանակում այլընտրանքներ գտնել, կամ մինչեւ կգտնի, դա մեզ համար ի՞նչ կարժենա:

– Բոլոր ապրանքների մասով՝ միանաշնակ չի կարող այլընտրանք գտնել: Հիշեցնենմ, որ նախորդ տարի, երբ թուրքական ապրանքների ներկրումն արգելվեց, ու մենք թուրքական ապրանքներից այդքան մեծ կախում չունեինք, ամեն դեպքում թե՛ հասարակության մեջ, թե՛ շուկայում տագնապային իրավիճակ ստեղծվեց: Բայց ի՞նչ տեղի ունեցավ իրականում՝ թուրքական ապրանքներն ամեն դեպքում մտան Հայաստան՝ ռուսական ու իրանական ապրանքների անվան տակ, քանի որ այլընտրանքը չկար: Նույնը նաեւ Ռուսաստանի դեպքում է, մենք այս պահին այլընտրանքը չունենք, ու խոսել Ռուսաստանին վերջնագիր ներկայացնելու կամ հարաբերությունների հնարավոր սրացման մասին, տեղին չէ բնավ:

Հարցազրույցը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ինչի հաջողվեց եւ ինչի չհաջողվեց հասնել Պրահայի գագաթաժողովում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ինչի հաջողվեց եւ ինչի չհաջողվեց հասնել Պրահայի գագաթաժողովում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով

16/10/2025

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի...

ԿարդալDetails

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական