Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարների օրակարգային հարցերը

18/03/2022
- 18 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարտի 15-ին Մոսկվայում կայացավ  ԻԻՀ  ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի հանդիպումը  ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այցը լուսաբանող  տեղեկատվական նյութերից, ինչպես նաեւ նախօրեին Իրանի ԱԳ նախարարության խոսնակի տարածած հայտարարություններից  տեղեկանում ենք, որ հանդիպման օրակարգում ներառված էր  ուկրաինական  ճգնաժամին ու Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝ ՀԳՀԾ-ի  ընդհատված բանակցություններին վերաբերող երկու հարց։

Ինչպես մամուլն է տեղեկացրել, նախորդ շաբաթ  նախարար Լավրովը  ԱՄՆ-ից գրավոր երաշխիքներ էր պահանջել, որ  ուկրաինական ճգնաժամի կապակցությամբ ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները   բացասաբար չեն անդրադառնա  ՀԳՀԾ-ով  նախատեսված առեւտրատնտեսական ու  ներդրումային ռեժիմի վրա, եւ հույս էր հայտնել, որ  ընթացիկ ճգնաժամի  պատճառով  ՀԳՀԾ-ի բանակցային գործընթացին հասցված խնդիրները  չեն վնասի  Ռուսաստանի ազգային շահերին։ 

Այդ  կապակցությամբ  Իրանում հնչեցին խիստ քննադատական խոսքեր առ այն, որ Ռուսաստանը ՀԳՀԾ-ի վերագործարկման հարցում  նոր խոչընդոտներ  է հարուցում, այդ գործելակերպը համարելով Իրանի ներքին գործերին Ռուսաստանի միջամտության նոր դրսեւորում։ Սակայն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Խաթիբզադեն  մարտի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ  Ռուսաստանի գործելակերպը, խոսնակի վերապահումով արտահայտված ձևակերպմամբ՝  «մինչ այս պահը»  համարել է «կառուցողական», իսկ Վիեննայի բանակցությունների դադարը՝ «կարճատեւ ընդմիջում»։

Չնայած «Ամերիկայի Ձայն»-ի պարսկերեն բաժնի   տեղեկությունների համաձայն, Վաշինգտոնը մերժել է Մոսկվայի պահանջն ու  պարզաբանել, թե Մոսկվան չի կարող Ուկրաինայի նկատմամբ գործադրած ագրեսիայով  պայմանավորված պատժամիջոցները կապակցել Վիեննայում ընթացող բանակցությունների հետ, սակայն  «Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով երկու արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լավրովի արտասանած խոսքերը,  նշում  է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ից ստացել է անհրաժեշտ երաշխիքները,  եւ համոզված է, որ պատժամիջոցները բացասաբար չեն անդրադառնալու  ՀԳՀԾ-ով պայմանավորված ռուս-իրանական համագործակցության վրա։ 

Հավելենք, որ նույն «Ամերիկայի Ձայն»-ի պարսկերեն բաժնի    փոխանցմամբ, Ֆրանսիան, Իտալիան ու Գերմանիան, համատեղ հայտարարությամբ նույնպես զգուշացրել են Ռուսաստանին, որ Իրաի հետ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով (ՀԳՀԾ) նախատեսված առեւտրատնտեսական ու  ներդրումային համագործակցության մասին Ռուսաստանի պահանջը կարող է ձախողել Վիեննայի բանակցությունները։

Ավելին, ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջուռնալ» օրաթերթի փոխանցմամբ,  ԱՄՆ կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյա նշել է, որ Վաշինգտոնը Մոսկվային զգուշացրել   է   մեկ շաբաթյա ժամկետում  հրաժարվել  ներկայացրած պահանջից, հակառակ դեպքում, ԱՄՆ-ը կաշխատի հարցի այլընտարնքային  լուծում գտնել, որոնց թվում կարող է դիտարկվել  նաեւ  Իրանի հետ ժամանակավոր համաձայնության գալու տարբերակը։

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դէպի ո՞ւր

Հաջորդ գրառումը

Սովորենք Զելենսկուց, նա վերապրողի ժառանգ է եւ գիտե, որ զոհը դահիճը չէ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Սովորենք Զելենսկուց, նա վերապրողի ժառանգ է եւ գիտե, որ զոհը դահիճը չէ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական