Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներն ու Հայաստանը

04/03/2022
- 04 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զոհեր, ավերածություններ, տնտեսության անկում, դիվանագիտական հարաբերություններում խառնաշփոթ եւ այլն. այս եւ այլ գործոններ պատերազմների պարտադիր հետեւաքներն են եղել եւ կան բոլոր ժամանակներում: Մենք՝ հայերս, դա ամենալավը գիտենք՝ հաշվի առնելով արցախյան երեք պատերազմների (եւ ոչ միայն) հետեւանքները մինչ օրս:

Հարկ է նկատել, սակայն, որ մեր երկրում կարող են շոշափելի անցանկալի հետեւանքներ լինել այլ երկրների միջեւ պատերազմի պատճառով, հատկապես, երբ կողմերից մեկը մեր երկրի թիվ մեկ առեւտրատնտեսական գործընկերն է՝ Ռուսաստանը:

Փետրվարի 24-ից սկսած ռուս-ուկրաինական պատերազմին հետեւում է ողջ աշխարհը: Ռազմական բախումներից բացի, քաղաքագետների, տնտեսագետների վերլուծության առանցքում պատերազմի հետեւանքներն են ոչ միայն պատերազմող երկրների, այլեւ նրանց դաշնակից երկրների համար:

Երեւանի պետական համալսարանի Կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանի կանխատեսմամբ՝ Ռուսաստանում ընթացող «շոկերը» չեն կարող շրջանցել մեր տնտեսությունը. երկու երկրների տնտեսությունների, դրանցում տեղի ունեցող գործընթացների միջեւ բոլոր ժամանակներում էական կապ եղել է եւ կա:

«Ռուսաստանը մեր երկրի թիվ մեկ առեւտրատնտեսական գործընկերն է, որին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության մոտ մեկ երրորդը: Ակնհայտ է, որ Ռուսաստանի տնտեսության թուլացումն ուղղակի ազդեցություն է ունենալու մեր տնտեսության վրա»,-նշում է տնտեսագիտության թեկնածուն ու նկատում՝ խոսքը ոչ միայն արտահանման ծավալների կրճատման մասին է (քանի որ ռուբլու արժեզրկման պայմաններում արտահանվող հայկական ապրանքները ռուբլով արտահայտված թանկանում են,հետեւաբար կրճատվելու են նաեւ արտահանման ծավալները), այլեւ ներմուծման ծավալների կրճատման վտանգ կա: Մասնավորապես՝ թե՛ լոգիստիկ խնդիրներով, թե՛ Ռուսաստանի ներքին սպառման ապահովմամբ պայմանավորված՝ չի բացառվում, որ Ռուսաստանից ներմուծումը կրճատվի, ինչը պարենային լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Թեեւ ներկայացվողը վատագույն սցենարներից է, սակայն իրատեսական է, որ պատերազմի եւ իր բնակչության ներքին կարիքները հոգալու պատճառներով՝ Ռուսաստանը փոքրացնի հացահատիկի եւ պարենային ապրանքների արտահանման ծավալները: Արդյունքում՝ այլ երկրները, այդ թվում Հայաստանը, չեն կարողանա բավարար սննդամթերք ներմուծել:

«Ի վերջո, Ռուսաստանի տնտեսության խնդիրները կհանգեցնեն նաեւ այնտեղ աշխատող մեր հայրենակիցների եկամուտների կրճատման, ինչի հետեւանքով այնտեղից Հայաստան եկող տրանսֆերտների ծավալը եւս կնվազի»,-նշում է Կառլեն Խաչատրյանն ու նկատում, որ մեր օրերում երկրների հակամարտությունները ընդգծված տնտեսական բաղադրիչ էլ են պարունակում:

Ակնհայտ, որ Արեւմուտքի տնտեսական սահմանափակումներն ունեն Ռուսաստանին ծանր դրության մեջ դնելու, այդ եղանակով որոշակի գործողություններ «պարտադրելու» նպատակ: Կառլեն Խաչատրյանը նկատում է, որ տնտեսական պատժամիջոցների կիրառումը նոր երեւույթ չէ: Այն լայնամասշտաբ կերպով ժամանակին կիրառվեց ու մինչ օրս էլ որոշները պահպանվում են Իրանի դեմ, տարբեր փուլերում ու տարբեր գործիքներով կիրառվել է նաեւ Ռուսաստանի դեմ: Պետք է փաստել, որ տնտեսական պատժամիջոցների կիրառումը Արեւմուտքի համար եւս խնդիրներ է առաջացնում, քանի որ երկկողմ տնտեսական հարաբերությունները բավականին խորն են եւ պատժամիջոցների կիրառմամբ երկուստեք անհարմարություններ են ստեղծվում:

«Եվրոպական տարբեր ընկերություններ գործընկերային կապեր ունեն ռուսական ընկերությունների հետ, կամ Եվրոպական Միության երկրներից շատերը գազ են ներմուծում Ռուսաստանից եւ փաստացի այլընտրանք չունեն: Միանշանակ է, որ պատժամիջոցները տնտեսական խնդիրներ են առաջացնելու, իսկ դրանց մասշտաբն ու խորությունը կախված կլինի պատժամիջոցների գործիքակազմից»,-նշում է տնտեսագետը:

Հայաստանի համար, որը դեռ «ուշքի չի եկել» 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքներից՝ բոլոր ուղղություններում, բարդ ժամանակահատված է: Առաջացած տնտեսական, քաղաքական եւ անվտանգային հսկայական անորոշությունների պայմաններում պետության խնդիրն է առաջին հերթին հստակություն մտցնելը, որպեսզի թե՛ բիզնեսի, թե՛ քաղաքացիների համար կանխատեսելի պայմաններ ձեւավորվեն: Կառլեն Խաչատրյանի կարծիքով՝ պետք է փորձել մեր արտահանողների մրցունակությունը բարձրացնել, նրանց տրամադրել որոշակի աջակցություն, ինչպես նաեւ մտածել պարենային անվտանգության խնդիրների լուծման մասին՝ պատրաստ լինելով վատագույն սցենարին: Դա կարող է լինել պատերազմի երկարաձգման դեպքում, ինչը պարենային ուղիղ սպառնալիք է մեր երկրի համար. քանի որ առանձին սննդամթերքների դեպքում մեր երկիրը էապես կախված է ռուսական եւ ուկրաինական շուկաներից: «Անհրաժեշտ է հնարավորինս արագ այլընտրանքներ որոնել, որպեսզի հանկարծ պարենային ապրանքների դեֆիցիտ չունենանք»,-զրույցի ավարտին նշեց պրն Կառլեն Խաչատրյանը:

Զրուցեց՝ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կենտրոնական բանկը կանխատեսում է

Հաջորդ գրառումը

Մի՛շտ երկու չափ, երկու կշիռ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Մի՛շտ երկու չափ, երկու կշիռ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Իսրայելը որոշել է կրճատել Գազա ուղարկվող մարդասիրական օգնության ծավալը։ Եգիպտոսի և Գազայի միջև սահմանային անցակետը կմնա փակ. հայտնում է The...

ԿարդալDetails

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական