Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ռուսաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի համար»

15/09/2023
- 15 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոսկվայում լույս տեսնող «Նոյեւ կովչեգ» («Նոյյան տապան») հայկական ռուսալեզու ամսաթերթի սեպտեմբերյան համարում տպագրվել է հարցազրույց ռուսաստանյան Սեւծովյան-Կասպիական տարածաշրջանի Վարդգես Արծրունու անվան քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վիկտոր Նադեին-Ռաեւսկու հետ:  Վերջինս Թուրքիայի գծով մասնագետ է, եւ հարցազրույցի առաջին մասում խոսվել է այդ երկրի MIT հետախուզական ծառայության նախկին տնօրեն, արտաքին գործերի նոր նախարար Հաքան Ֆիդանի, Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ նրա ունեցած եւ սպասվող դերի, Թուրքիայի արտաքին քաղաքական ծրագրերի,  Հայաստանի, Ռուսաստանի հետ հարաբերությունների եւ նման հարցերի մասին:   

Մասնավորապես նշվել է, որ հենց Հաքան Ֆիդանի գլխավորած հիշյալ հետախուզական գերատեսչությունն է ապահովել 2020 թվականին Ադրբեջանի պատերազմական հաղթանակը Լեռնային Ղարաբաղում:  Հենց Ֆիդանն է մասնակցել Ռուսաստանի հետ հացահատիկային գործարքին:  Նրա վրա, որպես քաղաքական գործչի, ժամանակին դրված է եղել մեկ այլ «հետաքրքիր առաքելություն»՝ Իմրալի կղզու բանտում նա բանակցել է Աբդուլլահ Օջալանի հետ: Եվ դա հնարավորություն տվեց դադարեցնել պատերազմը քրդերի հետ այդ ժամանակահատվածի համար, իսկ քրդերը Թուրքիայի համար ոչ բնորոշ զիջումներով ստացան որոշակի ազգային-մշակութային ու իրենց բնակության դպրոցներում քրդերեն դասավանդելու իրավունքներ: 

Խոսվել է նաեւ ժամանակին տարբեր ժողովուրդների տարածքների վրա եկած եւ նախճիրներ գործած Թուրքիայի «մեծ Թուրան» չմոռացված ծրագրի, այդ երկրում, ինչպես նաեւ Ադրբեջանում, ցածր մակարդակներում, դեռ պահպանվող զանգվածային միջնադարյան գիտակցության, Ադրբեջանում նաեւ 30 տարի վարվող հակահայկական, հակառուսական քարոզչության մասին եւ այլն:

Նկատի ունենալով այս բովանդակալից հարցազրույցի բավական մեծ ծավալը, մեր ընթերցողին հատվածաբար ներկայացնում ենք նյութի երկրորդ՝ հատկապես Ադրբեջանին եւ Արցախին վերաբերող մասի թարգմանությունը:

– Քանի որ անցանք Ադրբեջանին, այսպիսի հարց:  Այսօր արդեն հնարավոր չէ նայել, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում… Փակ է Լաչինի միջանցքը, որի միջոցով են կենսականորեն անհրաժեշտ ապրանքները մատակարարվում Արցախին… Այն բանից հետո, երբ արգելափակվել է միջանցքը եւ այսօր Հայաստանից եկած բեռնատարները հերթի են կանգնած՝ Արցախին մարդասիրական օգնություն հասցնելու համար, միեւնույն ժամանակ օգնություն է առաջարկվում Աղդամի կողմից, այսինքն Ադրբեջանի կողմից:  Ըստ ձեզ, ի՞նչ նպատակ է Ալիեւը հետապնդում այս դեպքում:  Եվ ո՞րը կլինի հաջորդ քայլը:

– Ադրբեջանի նպատակը միանշանակ է:  Նրանց այնտեղ հայեր պետք չեն, եւ հայերի վերացումը, հայկական սեպի մի մասը ջնջելը ընդհանուր առմամբ խորապես արմատացած է այս աշխարհում իրենց տեղի ըմբռնման մեջ:  Թուրքերի եւ ադրբեջանցիների ըմբռնման:  Ադրբեջանցիները գործում են հենց որպես Թուրքիայի բռունցք:  Ճիշտ է՝ ուժեղացված թուրքական զինվորականներով:  2020 թվականի այդ պատերազմի ժամանակ ո՞վ էր ղեկավարում Ադրբեջանի գլխավոր շտաբը:  Թուրքական գեներալը:  Ադրբեջանականին հեռացրել էին:  Իսկ ո՞վ էր զբաղվում գործողությունների պլանավորմամբ:  Թուրքական գեներալը:  Ո՞վ էր զբաղված անօդաչու թռչող սարքերով:  Թուրք գեներալը, որը նախկինում իրեն դրսեւորել էր Լիբիայում եւ  այլուր… Այնտեղ, իհարկե, պետք է ավելացնել իսրայելական անօդաչու սարքերը, Պակիստանի հատուկ ջոկատայինները… Եթե   չլիներ այս հսկայական օգնությունը՝ գումարած թուրքական «բայրաքթարները», թուրքական այլ անօդաչու թռչող սարքերը, թանկարժեք իսրայելական անօդաչու սարքերը, Ադրբեջանում իսրայելցիների  կառուցած անօդաչուների գործարանը… Իհարկե, ժամանակակից պատերազմի այսպիսի ժամանակակից միավորման տարբերակը չէր լինի:

Հայաստանը, պարզվեց, դրան պատրաստ չէր, պատրաստ չէր նաեւ հայկական բանակը:  Այո, իհարկե, կարելի էր նախապատրաստվել, երբ Ռուսաստանը սկսեց իր գործողությունը Սիրիայում: Կարելի էր Ռուսաստանի հետ միասին ձեռք բերել ժամանակակից պատերազմ վարելու փորձ՝ նույն անօդաչու թռչող սարքերով եւ այլն, ռադիոհակազդման համակարգերով: Մեզ համար էլ հո այդ ամենը նորություն էր, մենք սովորեցինք…

– Ձեր կարծիքով՝ հիմա կա՞ ելք այն իրավիճակից, որում հայտնվել է Արցախի ժողովուրդը… Որոշ քաղաքագետներ, մասնագետներ այսօր ասում են, ճիշտ է՝ ուշացումով, եթե Արցախը հանկարծ խնդրի մտնել Ռուսաստանի Դաշնության կազմ, գուցե Ռուսաստանը դիմի նման քայլի…  

– Առաջինը՝ չկան ընդհանուր սահմաններ. սա լուրջ փաստարկ է: Երկրորդ,  Ռուսաստանն այժմ չափազանց զբաղված է Ուկրաինայում: Եվ, ըստ երեւույթին, մտավախություն կա, որ պետք չէ ինչ-որ այլ՝ երկրորդ ճակատ բացել: Բայց պետք չէ զուտ ուժով գործել: Այո, մենք կարող էինք, մեր հնարավորությունները դա թույլ կտային: Բայց մենք հո մտադիր չենք մեզ միացնել նույն Ադրբեջանի տարածքները: Ոչ:  Բացի դրանից, այդ կռվի հարցում մեր դիրքորոշումը, որպես միջնորդի, ի սկզբանե վնաս էր: Ինչո՞ւ: Որովհետև եթե դու ունես Հայաստանի հետ դաշնակցային  պայմանագիր, ի՞նչ դիրքորոշում կարող ես ունենալ կռվի հարցում: Այո, այս պայմանագիրը Ղարաբաղի վրա չէր տարածվում, քանի որ ոչ ոք չէր ճանաչել նրա անկախությունը կամ Հայաստանի կազմ մտնելը… Ուստի Ռուսաստանը չօգնեց այս գործընթացին եւ, հակառակը, դրեց պատերազմը դադարեցնելու խնդիր: 

– Իսկ ի՞նչ ելք կա այնուամենայնիվ:

– Ես կարծում եմ, որ միակ ելքն այնուամենայնիվ այն է, որ Ռուսաստանը պատասխանատվություն ստանձնի Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի համար: Ո՛չ նրանց այնտեղից վերաբնակեցնելու: Դուք ո՞ւր կարող եք տանել այդ վանքերը, որ գտնվում են այնտեղ: Ամենահնամենիներն այդ տարածքում:  Ախր դա  օրրան է: Քրիստոնեության օրրան, ինչպես շատ այլ տարածքներ: Դա Գանձասարի, Ամարասի վանքերն են, Դադիվանքն է, որն այժմ ընդհանրապես հայտնի չէ, թե ինչ է լինելու… Իսկ հայկական գերեզմանատների քանի՜ խաչքար է հենց Ադրբեջանում ուղարկվել քար ջարդողներին:  

– Այո, Նախիջեւանում:  Մոտ 11.000 խաչքար:

– Ճիշտ է:  Իսկ ի՞նչ է նշանակում Նախիջեւան:  Ինքնավարություն Ադրբեջանի կազմում:  Հայկական:  Բնակչության մոտ 50 տոկոսը կազմում էին հայերը, մնացածը ադրբեջանցիներն էին, քրդերը… Բավական մեծ տոկոս:  Թուրքահայաստանի ոչ բոլոր տարածքներում էր առկա հայերի այդքան մեծ տոկոս:

– Ո՞վ է այսօր հիշում այդ մասին:

– Այդ մասին հայերից բացի ոչ մեկը չի հիշում:

– Դե այսօր էլ ուզում են նույնն անել Լեռնային Ղարաբաղում:

– Անկասկած, նրանց նպատակն այլ բան չէ ու չի էլ կարող լինել:  Այնտեղ ախորժակը սահման չունի…

– Եթե ելնենք այսօրվա իրողություններից, Բաքուն խոսում է խաղաղության մասին, այն մասին, թե հայերը կարող են հանգիստ ապրել՝ դառնալով Ադրբեջանի քաղաքացիներ, ոչ ոք նրանց ձեռք չի տա:  Բայց միաժամանակ Բաքուն հայտարարում է, թե Ստեփանակերտի իշխանությունները հանցագործներ են եւ բոլոր նրանք, ովքեր ձեռքին զենք են բռնել, պետք է դատվեն ու պատժվեն:  Ինչպես հայտնի է, Արցախի յուրաքանչյուր տղամարդ զենք է բռնել ղարաբաղյան առաջին կամ երկրորդ պատերազմի ժամանակ:  Ուրեմն ի՞նչ, պետք է դատե՞լ ամբողջ բնակչությանը:  Ի՛նչ խաղաղության մասին է խոսքն այդ դեպքում:   

– Երբ Օսմանյան կայսրությունում կառավարությունը հայերի վերաբնակեցման եւ արտաքսման որոշում կայացրեց, ավելի քան 100.000 հայեր, որոնք ծառայել էին օսմանյան բանակում, զինաթափվեցին, իսկ հետո գնդակահարվեցին:  Այս է ամենը:  Ոչինչ նորություն չէ:  Ամեն ինչ ենթակա է պատմական վերլուծության:  Եվ դուք այդ դեպքում կարող եք շատ լավ հասկանալ՝ ինչպիսին կլինի այդ մարդկանց ճակատագիրը…

– Դատելով Ալիեւի այժմյան գործողություններից, նա ամեն ինչ տանում է դեպի նոր՝ երրորդ պատերազմ:  Նման դեպքում ի՞նչ պետք է անի Ռուսաստանը:  Հանգիստ հեռանա՞՝ տանելով իր խաղաղապահներին:  Թե՞ Ռուսաստանը համենայն դեպս կմիջամտի ու կպաշտպանի:  Դուք ի՞նչ եք կարծում:

– Եթե Ռուսաստանը հեռացնի խաղաղապահներին, այնտեղ հայերի վերջը կգա, դա հասկանալի է:  Բայց մենք ունենք Ադրբեջանի, նրա իշխանության վրա ազդելու գործիքակազմ:  Վստահ եմ:  Եվ այդ գործիքակազմը պետք է օգտագործել:  Դա առաջին:  Երկրորդը:  Դուք գիտեք, դա իհարկե ֆանտաստիկա է, երեւակայական է հնչում, բայց որպեսզի այնտեղ պատերազմ չլինի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմաններին պետք է կանգնեն ռուս սահմանապահները… Դա միակ տարբերակն է, որի դեպքում պատերազմ ընդհանրապես չի լինի:  Մերոնց վրա ձեռք չեն բարձրացնի: 

– Մնում է հուսալ, որ հայկական իշխանությունները խելամիտ կլինեն՝ Ռուսաստանի հետ լուծելու այդ հարցը:

– Հայաստանի ներկա իշխանության պայմաններում հուսալն առայժմ քիչ հավանական է թվում:  Փաշինյանն արդեն որոշել է հանձնել Ղարաբաղը, որոշել է հանձնել Հայոց ցեղասպանության թեման:  Նա դա որոշել է իշխանության գալուց շատ առաջ: Ի՞նչն է պահում հայերին:  Առանցքները:  Որո՞նք են դրանք հայ ժողովրդի մեջ, հայ ազգի մեջ: Առաջինը կրոնն է: Դարեդար հենց դա է պահպանել հայ ազգը… Ցավոք, այս առանցքը թուլացել է:  Երկրորդ առանցքը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման պահանջն է: Սրա վրա է հենվում ողջ հայկական սփյուռքը: Այո, միանգամայն արդարացի պահանջ: Այո, տասնյակ երկրներ աջակցել են այս պահանջին և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Ոչ այնքան շատերը: Շատերը փորձում են չփչացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Եվ երրորդը Ղարաբաղն է: Սա երրորդ առանցքն էր, որը հայերին պահում էր որպես ազգի:

– Դուք ասացիք՝ էր:  Դուք համարում եք, որ Ղարաբաղը կորսվա՞ծ է:

– Եթե այսուհետեւ էլ այսպես ընթանա, այն կկորսվի:  Որովհետեւ Ղարաբաղը հանձնելը Փաշինյանի գաղափարն է, որը, ցավոք, Հայաստանում շատերը պաշտպանում են:  Դա Հայաստանի համար կործանարար գաղափար է:  Այդ պատճառով այս ամենն է առայժմ, որ լավատեսություն չի ներշնչում:

– Շատ շնորհակալություն:  Ես շատ հույս ունեմ, որ որոշ ժամանակ հետո մենք ձեզ հետ եւս մեկ անգամ կհանդիպենք եւ խոսակցությունը կլինի ավելի լավատեսական նոտայով:

– Կուզենայի դրան հավատալ:

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տրանսպորտային բարեփոխում՝ ընտրությունների պռնկին

Հաջորդ գրառումը

Երեւան-Մոսկվա լարվածություն

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
Քաղաքականություն

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Փաշինյանին

08/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան

07/05/2025
Քաղաքականություն

Սա պարզապես ներքաղաքական խնդիրները որոշ արտաքին գործոնների միջոցով լուծելու փորձ է. Զախարովա

06/05/2025
Հաջորդ գրառումը

Երեւան-Մոսկվա լարվածություն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական