Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսական Մատա Հարիի ձախողումը

09/09/2022
- 09 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մաթա Հարին, ծնված 1876 թ.օգոստոսի 7-ին: Իսկական անունը՝ Մարգարիտա Հերթրուդա Զելլե, էկզոտիկ պարուհի, ֆրիզական ծագման կուրտիզանուհի, Նիդերլանդների հպատակ, լրտեսական գործունեություն է ծավալել հօգուտ Գերմանիայի, 1-ին աշխարհամարտի ժամանակ: Դատապարտվել է գնդակահարության ֆրանսիական իշխանությունների կողմից:

Մարիա Ադելա Կուֆելդտ Ռիվերան՝ ոսկերչական զարդերի հաջողակ դիզայները Իտալիայում, նույնինքն Օլգա Կոլոբովան, պարզվեց, ռուսական գլխավոր հետախուզության վարչության դրածոն է: Վերջինս, մոտավորապես 10 տարի շփվում էր ՆԱՏՕ-ի որոշ սպաների, արեւմտյան քաղաքական գործիչների (սիրավեպ էր ունենում նրանց հետ) եւ լրագրողների հետ: «Մարիա-Օլգան» գործում էր Պերուի քաղաքացուհու անձնագրի «ծածկի» տակ:

Ըստ հորինված կենսագրական առասպելի, Մարիա Ադելայի հայրը գերմանացի էր, մայրը՝ պերուացիա էր: Ծնվել էր Մարիան Պերույում: Այնուհետեւ հայրը լքել էր նրանց, իսկ մայրը դստեր հետ եկել էր Մոսկվա 1980 թվականին իբր թե օլիմպիական խաղերը դիտելու, իսկ հետո ինչ-ինչ պատճառներով թողել էր դստերը ինչ-որ ռուս խնամատար ընտանիքի հույսին եւ շտապ վերադարձել Պերու, որտեղից նա այլեւս չէր վերադարձել եւ չէր վերցրել երեխային: Մարիան մեծացել էր խնամակալի ընտանիքում, սակայն չէր սիրել խնամատար ծնողներին, այդ պատճառով էլ չէր սիրում Ռուսաստանը եւ ռուսներին ընդհանրապես:

Կրկնում եմ, սա «ծածկի» առասպելն էր: Որքանով էր այս «առասպելը» հաջող եւ ընդունելի կադրային հետախույզի կամ հետախուզության գործակալի (թերեւս հայտնի չէ Մարիա Ադելայի կարգավիճակը) համար՝ չքննարկենք, քանի որ հետախույզների կենսագրական «առասպելները» հորինվում են լուրջ մասնագետների կողմից եւ հաշվի են առնվում մի շարք առանձնահատկություններ կապված կոնկրետ անձի արտաքինի, լեզվական գիտելիքների, սովորույթների (ձեռք բերովի), կոնկրետ երկրում տվյալներ ստուգելու դժվարությունների (ասենք՝ եթե ՆԱՏՕ-ի հետախուզությունը դժվարություններ ունի Պերուում տեղեկություններ ստուգելու) եւ այլն, եւ այլն:

Ինչեւիցէ: Մարիա Ադելան բնակվել է ՆԱՏՕ-ի հենակետերից մեկի հարեւանությամբ. ինքնաբավ գործարար կինը Նեապոլ քաղաքում բարեգործական «The international Association of Lions Clubs» ակումբի ադմինիստրատոր է եղել, ընդ որում այդ ակումբում հավաքվել է ՆԱՏՕ-ի սպայական կազմը; Մարիայի մտերիմ կապերից մեկը, որը մշտապես ակումբի բոլոր հավաքներին ներկա է եղել, լուսանկարիչ էր, որ Մարիային նվիրել է գրեթե բոլոր լուսանկարների պատճենները: Դա, իհարկե, մեծ հաջողություն է յուրաքանչուր հետախուզության ռեզիդենտի համար: Օգտվելով նաեւ իր բիզնեսի հնարավորությունից (ոսկերչական զարդերի խանութ-սրահ Նեապոլում)՝ Մարիան հաճախ գործնական այցեր է իրականացրել Ռուսաստան, Բահրեյն, Թայլանդ, Եվրոպական երկրներ ..

Եվ այսպես, երեւի թե տասնյակից ավելի ռուսական ռազմական հետախուզության աշխատակիցներ եւ գործակալներ են բացահայտվել վերջին մի քանի տարվա ընթացքում: Հնչեղ բացահայտումներից մեկն էր նաեւ հայր եւ դուստր Սկրիպալների թունավորումը Անգլիայում:

Ծանոթություն: Անգլիայի Սոլսբերրի քաղաքում 2018 թ. մարտի 4-ին թունավորվեցին ռուսական ռազմական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալը, որը դավաճանաբար անցել էր Արեւմուտքի կողմը, եւ նրա դուստրը՝ Յուլիա Սկրիպալը:

Մահափորձը «Նովիչոկ» (վՏՉՌփՏՍ) թույնով նրանց դեմ կազմակերպել էին (բրիտանական հակահետախուզության տվյալներով) ռուսական հետախուզության աշխատակիցներ Ալեքսանդր Պետրովը եւ Ռուսլան Բոշիրովը, որոնք Անգլիա էին ժամանել որպես տուրիստներ: Սկրիպալները հրաշքով փրկվեցին:

Ծանոթություն N 2: Ռուսաստանի ռազմական հետախուզությունը ստեղծվել էր 1918 թ.: Գլխավոր հետախուզության վարչությունը (թՀձ – ռուս., main intelligence directorate – անգլ.) վերջերս վերանվանվեց ՌԴ ԶՈՒ:

Գլխավոր շտաբի գլխավոր վարչություն: Տեղաբաշխված է Մոսկվայի Խոռոշեվսկի շոսսե 76 (ղՏՐՏՔպՉրՍՏպ ՔՏրրպ 76) հասեում: Կազմակերպությունը ղեկավարում է ադմիրալ Իգոր Օլեգի Կոստյուկովը:

Ռուսաստանի դաշնության նախագահը մեծ ուշադրություն է դարձնում այդ հատուկ ծառայության վրա եւ հսկայական բյուջե է հատկացրել նրանց: Այդ հատուկ ծառայության մեջ է ընդգրկված նաեւ տիեզերական հետախուզությունը: Այդ ծառայության վարչություններից մեկը, որն ունի տասնյակ ստորաբաժանումներ, կազմակերպում է հետախուզական աշխատանք ՆԱՏՕ-ի ալյանսի դեմ: Գլխավոր վարչությունն ունի նաեւ հատուկ նշանակության ջոկատներ, որոնք ի վիճակի են ռազմական լուրջ գործառույթներ իրականացնել աշխարհի շատ տարածաշրջաններում:

Նշենք նաեւ, որ գլխավոր վարչությունն ունի իր ռազմադիվանագիտական ակադեմիան, որին աշխատակիցները անվանում են «Կոնսերվատորիա»:

Այդ «Կոնսերվատորիա»-ում պատրաստվում են «բաճկոններ» (ինչպես հենց իրենք են անվանում), որոնք աշխատում են արտասահմանում տարբեր պաշտոնական կազմակերպությունների «ծածկերի տակ», պատրաստվում են ռազմական կցորդներ, որոնք պրակտիկորեն օրինական հետախույզներ են, պատրաստվում են օպերատիվ-տակտիկական հետախույզներ, որոնք բաշխվում են ռազմական շրջանների շտաբներում: Եվ ամենակարեւորը՝ պատրաստում են ոչ լեգալ (ոչ օրինական) հետախույզների, ինչպիսին Մարիա Ադելա Կոլոբովան է: Սա նույնպես շատ անհրաժեշտ է որեւէ հետախուզության համար:

Ինչպես նշել եմ վերեւում, ոչ լեգալ հետախույզի համար անհրաժեշտ են լուրջ փաստաթղթեր: Եվ, իհարկե, գլխավոր վարչությունում (ՌԴ ռազմական հետախուզությունում) կա համապատասխան ստորաբաժանում, որը պատրաստում է դրանք:

Կյանքը ցույց տվեց, որ այդ հետախույզները պետք է զգոն լինեն եւ վախենան ոչ միայն թիրախ-պետության հակահետախուզությունից, այլեւ տարբեր երկրներում գործող լրագրողական հետաքննական խմբերից: Այդպիսի խմբերից են «Bellingcat», «The Insider», «Conflict Intelligence Team» լրագրողական կազմակերպությունները:

Ավելի կոնկրետ՝ 2018 թ. սեպտեմբերի 15-ին «The Insider» լրատվական կազմակերպությունը վարել է «Մեր կեչիները» ( հՉՏՌ ոպՐպջՍՌ ) հետաքննությունը որոշակի սերիաներով ու համարներով անձնագրերի շուրջը եւ հայտնաբերվել է Մարիա Ադելայի եւ այլ հետախույզների կեղծ անձնագիրը: Ինչպես նաեւ վերոնշյալ գլխավոր վարչության անձնագրեր պատրաստելու մեթոդիկան:

Բացահայտումից անմիջապես հետո, ըստ լրագրող Ռոման Դոբրոխոտովի («The Insider», գլխավոր խմբագիր) հետախուզության վարչության պետ Իգոր Կոստյուկովը հրամայել է N 2155 զինվորական ստորաբաժանման (հետախուզության վարչության ստորաբաժանում) ղեկավարությանը անմիջապես կազմակերպել Օլգա Կոլոբովայի վերադարձը Ռուսաստան: Ըստ այդ լրագրողի, վերը նշված զինվորական զորամասի հրամանատար Ավերյանովը շտապ կազմակերպում է մի քանի հետախուզական ռեզիդենտների վերադարձը Եվրոպայից Ռուսաստան:

Ինչ խոսք, գլխավոր վարչության ձախողումները հաճախակի են դարձել, բայց դա չի նշանակում, թե այդ հետախուզությունը հաջողություններ չունի եւ չի կարող պարծենալ II համաշխարհային պատերազմին մասնակցող այնպիսի հետախույզներով, ինչպիսիք են Ռիխարդ Զորգեն կամ Նիկոլայ Կուզնեցովը, անկասկած այսօր էլ կան այդպիսի հերոսներ, որոնք վտանգում են իրենց կյանքը հանուն հայրենիքի:

Նման հետախույզներ ունի նաեւ հավաքական Արեւմուտքը, որն աշխատում են նույն Ռուսաստանի, Չինաստանի կամ Իրանի դեմ: Լրտեսական աշխարհը երբեք չի դադարի գոյատեւել:

Ցավոք սրտի, այսօր, երբ աշխարհը փոթորկված է, երբ աշխարհում գործում են տասնյակ «թեժ կետեր», երբ խախտվում է ստրատեգիական հավասարակշռությունը, երբ կառուցվում է նոր աշխարհակարգը, ստեղծվում են նոր «ուժային կենտրոններ», հետախուզական եւ հակահետախուզական մարմինների դերն ու կարեւորությունը ոչ թե պակասում, այլ մեծանում է…

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Անվտանգության հարցերով փորձագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Երկընտրանք» ֆիլմը ցուցադրվեց առաջին անգամ

Հաջորդ գրառումը

Գրական-մշակութային նոր կամուրջներ «հազարամյա պատմություն ունեցող սահմանին»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հաջորդ գրառումը

Գրական-մշակութային նոր կամուրջներ «հազարամյա պատմություն ունեցող սահմանին»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական