Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսական գազը Իրան կմտնի Ադրբեջանի՞ տարածքով

Գրիգոր Առաքելյան
31/01/2025
- 31 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
44
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի նախագահ  Մասուդ Փեզեշքիանի՝  հունվարի 17-ին Մոսկվա այցելության ընթացքում երկու երկրների միջեւ Ռազմավարական համագործակցության դաշնագրի ստորագրումց հետո  հայտարարվեց, որ իրանական ու ռուսական կողմերը տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր ծավալով ռուսական գազը Ադրբեջանի տարածքով Իրան  փոխադրելու մասին համաձայնության են եկել:

Թեեւ երկու երկրների միջեւ բարձր  մակարդակով Մոսկվայում ստորագրված Դաշնագրում մանրամասն անդրադարձ չկա վերը նշված նախագծին, սակայն գազամուղն  անցկացնելու մասին ձեռք բերված համաձայնությունը միանգամայն տեղավորվում է Դաշնագրի 22-րդ հոդվածում տեղ գտած էներգետիկ փոխգործակցությանը վերաբերող պայմանավորվածության տրամաբանության մեջ:

Չնայած Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել Մոսկվայում հնչեցված այս հայտարարությանը, սակայն դժվար չէ կռահել, որ հարցը նախապես  համաձայնեցվել է   ադրբեջանական կողմի հետ:

Ըստ ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլեւի, գազատարի երթուղին հստակեցված է, սակայն  գնի շուրջ դեռեւս բանակցությունները շարունակվում են:

Ուկրաինանկան  պատերազմի մեկնարկից  հետո, Արեւմուտքի խիստ պատժամիջոցների եւ Ուկրաինայի  պատասխան  գործողությունների հետեւանքով, ինչպիսին էր Գերմանիային ռուսական գազ մատակարարող  («Հյուսիսային հոսք») գազատարի  պայթեցումը,  Ռուսաստանը կորցրեց իր գազի արտահանման հնարավորությունը դեպի Եվրոպա: Դրա հետեւանքով, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ գազի արտահանման երկկողմ պայմանագրի չեղարկումից հետո, Մոսկվան  էներգետիկ շուկայի, մասնավորապես գազի վաճառքի ոլորտում դժվարին կացության մեջ հայտնվեց: 

Նման իրավիճակում ռուսները փորձում են իրենց  եկամուտի աղբյուրները  վերականգնելու  համար  սեփական գազի արտահանման նոր ուղիներ որոնել:

Պատերազմից առաջ Ռուսաստանը մտավախություն ուներ, որ եթե գազի արտահանման հարցում հույսը դնի Իրանի վրա, կկորցնի եվրոպական ուղղությամբ գազի արտահանման շահութաբեր շուկան, որը կազմում էր օրական 400 միլիոն խորանարդ մետր: Ռուսաստանը նաեւ մտահոգ էր, որ   Իրանը, օգտվելով առիթից, կգրավի Հնդկաստանի, Օմանի, Թուրքիայի եւ այլ երկրների գազի շուկաները: Այդ իսկ պատճառով,  Իրանի հետ բանակցություններում Ռուսաստանը ճկունություն չէր ցուցաբերում, ինչը հանգեցրել էր երկու երկրների միջեւ բանակցությունների դանդաղեցմանը: 

Հայտնի է, որ գազի արտահանման պայմանագրերի երկարաժամկետ լինելու պատճառով,  վառելիքն արտահանող կողմը, հնարավոր ֆինանսական կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով,  ստիպված է  երկար մտածել:

Պատերազմի երկարաձգման եւ պատժամիջոցների ծանր բեռի  պատճառով ռուսները դժվարին կացության մեջ  հայտնվեցին եւ ստիպված էին առաջ քաշել Կասպից ծովի հատակով գազատար անցկացնելու գաղափարը: Սակայն Մոսկվան չուներ ո՛չ տեխնիկական կարողություններ այս ծրագիրն իրագործելու, ոչ էլ անհրաժեշտ ֆինանսական   միջոցներ՝ պատերազմի պայմաններում նախագիծը կյանքի կոչելու համար: Արդյունքում այս ծրագիրը դեռեւս շարունակում է մնալ թղթի վրա:

Որոշ ժամանակ անց  Պուտինի՝  Բաքու այցելության ընթացքում    Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից   քննարկման դրվեց  Ադրբեջանի տարածքով ռուսական գազը դեպի Իրան արտահանելու հարցը:   Նման համաձայնություն ձեռք էր բերվել այնպիսի պայմաններում, երբ  Ռուսաստանից գազ չգնելու մասին որոշում կայացրած  երկրներն անգամ   աչք էին փակում այն իրողության վրա, որ  Ադրբեջանը  ռուսական գազի մի մասը մատակարարում է սվոփային  (SWAP) եղանակով:

Ռուսաստանից դեպի Իրան ձգվող  գազատարի՝ ադրբեջանական տարածքով անցնող երթուղու ընտրության վերաբերյալ  լուրջ մտահոգություններ կան Իրանի փորձագետների մոտ:

Անգամ  եթե հաշվի չառնվեն գազատարի տեխնիկական խնդիրները, որոնց մասին մասնագիտական եզրակացությունների պակաս չի զգացվում, քաղաքական մեկնաբանները խորհուրդ են տալիս հաշվի առնել Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերություններն ու էներգետիկ անվտանգության օրեցօր ընդարձակվող կապերը: Փորձագետները նաեւ ԻԻՀ քաղաքական ղեկավարությանը խորհուրդ են տալիս հաշվի առնել գազի արտահանման հարցում Իրանի ու Ադրբեջանի մրցակցային հարաբերությունների հարցը եւ տարածաշրջնային գազի ՀԱԲ դառնալու Բաքվի ձգտումները, ինչպես նաեւ հաշվի առնել թուրք-ադրբեջանական տանդեմի՝ Իրանի նկատմամբ ունեցած ծավալապաշտական նկրտումներն ու երկկողմ հարաբերություններում, հիմնականում Ալիեւի անհավասարակշիռ արտահայտությունների  պատճառով ձեւավորված ոչ բարեկամական մթնոլորտը:  

Հետեւաբար, անտրամաբանական է թվում, որ Իրանն իր էներգետիկ անվտանգությունը պայմանավորի Իսրայելի հետ դաշնակցային կապեր ունեցող եւ գազային անվտանգության հարցում մրցակցային հարաբերություններ պահպանող   երկրի հետ:

Ո՞րն է ամենաօպտիմալ տարբերակը  

Հաշվի առնելով վերը նշվածը, իրանցի որոշ վերլուծաբաններ համոզված են, որ  դեպի Իրան ձգվող ռուսական գազատարը պետք  է անցկացվի Վրաստանի եւ Հայաստանի տարածքներով,   թերեւս այն պատճառով, որ տվյալ  ճանապարհը 40  կիլոմետրով ավելի կարճ է: Բացի այդ, Ադրբեջանի միջոցով գազի  ՀԱԲ դառնալու  Իրանի ձգտումները կչեզոքացվեն ադրբեջանական կողմի նախաձեռնությունների պատճառով:

Չի կարելի բացառել նաեւ, որ Բաքուն Թեհրանի հետ անցկացվող բանակցություններն անվերջ ձգձգելու միջոցով, աստիճանաբար  զրկի Իրանին՝ տարածաշրջանային շուկաներում  իր դոմինանտ դերակատարությունից:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օսվենցիմն ազատագրող կարմիրբանակայինների մեջ հայեր չկայի՞ն

Հաջորդ գրառումը

Ցեղասպանության գործում ցեղասպանվո՞ղն է մեղավոր…

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի օրերին ունեի գործողությունների հստակ պլան, բայց Արայիկ Հարությունյանը վախեցավ ինձ հետ հանդիպել․ «Նիկոլ Փաշինյանն իրեն կուտեր». Քոչարյան

10/11/2025
Հրապարակախոսություն

Արցախի կորուստը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում. դրանից հետո նա զբաղված է մի խնդրով՝ իրենից հեռացնել այդ պատասխանատվությունը

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չպատերազմ և Չխաղաղություն. Վահե Հովհաննիսյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «խաղաղությունը»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը

08/11/2025
Հաջորդ գրառումը

Ցեղասպանության գործում ցեղասպանվո՞ղն է մեղավոր...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական