Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռոշ Հա Շանան կօգնի՞ հրեա 50 ռաբբիներին վերադառնալ Աստծո մոտ

15/09/2023
- 15 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր՝ ուրբաթ երեկոյան Ռոշ Հա Շանայով( նաեւ Ռոշ Խա Շանա, որ նշանակում է տարվա գլուխ) սկսվում են հրեական գլխավոր տոները, որ տեւում են մինչեւ կիրակի ՝ սեպտեմբերի 17-ի արեւամուտ: Ռոշ Հա Շանան նշում է Ադամի եւ Եվայի արարման տարեթիվը, հաշվում 5784-ը, սրա շուրջ իհարկե վեճն Իսրայելում եւ հրեական աշխարհում շարունակվում է, քանի որ հրեաների մի մասի պնդմամբ՝ Ռոշ Հա Շանան նշում է աշխարհի արարման տարեթիվը:
 
Հրեական ավանդույթի համաձայն, այդ օրերին շատ են աղոթում, հավատում, որ դրանով ազդում են Արարչի որոշման վրա: Տոնի երկրպագությունում գերակշռում են ինքնաքննադատական եւ զղջման աղոթքները: Սրա վերաբերյալ հրեական մամուլում աչքի է զարնում երգիծանկարների առատությունը:

Այդ օրերին հրեա հավատացյալն ինքնիրեն եւ Արարչին հոգեւոր հաշվետվություն է տալիս՝ անցնող տարվա բոլոր արարքների, խոսքերի եւ մտքերի համար: Նա որոշում է կայացնում, թե ինչպես ուղղել թերությունները եւ զանցանքները, ինչպես վերադառնալ Աստծու մոտ:

Միգուցե հենց այսօր Եվրոպայի ռաբբիների կենտրոնի կայքում հրապարակված բաց նամակը ստորագրած եվրոպական 20 երկրների 50 ռաբբիները զղջան, որ սեպտեմբերի 6-ին նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ դատապարտելով եւ «իրազեկելով» Հայաստանի պաշտոնյաներին, թե վերջիններս իրավունք չունեն գործածելու «ցեղասպանություն» բառեզրը, երբ խոսքն Ադրբեջանի՝ 2022 թվականի դեկտեմբերից Բերձորի միջանցքի շրջափակումը նկարագրելու մասին է, ինչը 120 հազար արցախցիների սովահարության պատճառ է դարձել: Ադրբեջանն ամեն օր աշխատում է կեղծիք եւ սուտ տարածելով, իսկ ռաբբինները թերեւս լավ տեղեկացված չեն, որ իրենց ծայրահեղ քայլով վնասում են հենց իրենց պատմությանը եւ ինքնությանը: Չէ՞ որ վերջին ամիսներին իսրայելական մամուլն անընդհատ գրում է, թե գոյաբանական վտանգի դեմ հանդիման են, իսկ առաջիկա տոնական օրերին զգուշացնում հրեաներին աչալուրջ լինել ահաբեկչական սպառնացող արհավիրքից: Մասնավորապես նշելով, թե հրեաների դեմ նման գործողություններ կարող են կատարվել Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի երկրներում: Մեր երկրի անունը բարեբախտաբար չկա: Սակայն հարկ է անդրադառնալ, որ երբ նման անարդար նամակ ես գրում, ավելացնում ես քեզ չհամակրողների թիվը, Աստծուց հեռանում ես: Ռաբբիները այդ նամակով փորձել են հավաստիացնել, թե  «ցեղասպանություն» եզրույթը պետք է կիրառվի միայն հրեական Հոլոքոստը նկարագրելու համար: Այս նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել նաեւ Գերմանիայի տարբեր քաղաքներում պաշտոնավարող 6 ռաբբիներ՝ առիթ տալով Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վրդովմունքին:

Կաթոլիկական «Դոմռադիոն»  սեպտեմբերի 13-ին անդրադարձել է թեմային, մեջբերելով ԳԿԽ ատենապետ Յոնաթան Շպանգենբերգի հետեւյալ մեկնաբանությունը. «ԼՂ-ին ցեղասպանություն է սպառնում, մեզ իրենց համերշխությունը հայտնելու փոխարեն Ադրբեջանի դիկտատուրան են պաշտպանում»: Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը դատական հայց է ներկայացրել 6 ռաբբիների դեմ: Գերմանահայ համայնքում բոլորը չէ, որ ողջունում են Գերմանահայոց կենտրոնական խորհրդի պայքարի սույն տարբերակը:

Ըստ Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհրդի տվյալների, ռաբբիների թիվը երկրում 71 է: 6-ին շեղել են երեւույթները տեսնելու եւ գնահատելու ճիշտ ճանապարհից, նրանց պիտի նախ բացատրել, որ սխալվել են եւ հրամցնել 2015-16-ին շրջանառվող նմանատիպ մի պատմություն: ԳԴՀ կառավարության որոշ անդամներ, մասնավորապես արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը ժամանակին հենց այդպիսի «պատճառաբանությամբ», թե Շոան հարաբերականացվում է, նվազեցվում դրա բացառիկությունն ու եզակիությունը, հորդորում էր քաղաքական գործիչներին «ցեղասպանություն» աստիճանակարգումից զերծ մնալ, երբ Բունդեսթագում շրջանառվում էր  Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Այժմ էլ Գերմանիայի նախագահ դարձած Շթայնմայերը նույն կարծիքին է, թեեւ 2016-ին Հրեաների կենտրոնական խորհուրդը հրապարակեց, որ դեմ չէ Մեծ եղեռնի «ցեղասպանություն» որակմանը, եւ դա որեւէ կերպ չի նվազեցնում Շոան:

Ռաբբիները երեւի ծանոթ չեն այդ հրապարակմանը, ուստի խելամիտ կլինի նրանց հետ զրուցել, աշխատել: Հրեաների համար տոնական այս օրերին տեղին է հիշեցնել եղելության իրենց տարբերակը՝ Ռոշ Հա Շանային Նոյը ջրհեղեղից հետո դուրս եկավ տապանից:

Բոլորը գիտեն, որ աշխարհի շատ վայրերում հայերն ու հրեաներն ապրել են կողք-կողքի, նման ենք ու տարբեր: Երբ մենք չենք խոսում, ուրիշն իր սուտն է ոռնում: Հին բարեկամ ժողովուրդները պիտի պահպանած լինեն միմյանց հասկանալու բանալին՝ մենք պատմենք մեր պատմությունը, քանի դեռ լեզու կա մեր բերանում:

Իսկ թե միջնորդ ենք որոնում, հեռու չգնանք՝ Հայաստանում հրեական համայնքը լավագույն դեսպանն է:

Ուրեմն սրտանց շնորհավորենք հենց նրանց Նոր տարին՝ Շանա թովա:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ  

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հանուն Արցախի. Համաեվրոպական հանրահավաք Բրյուսելում

Հաջորդ գրառումը

Անօգտակար շատախոսություն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026
Նորություններ

Տիգրանաշենը հանձնեց ու խաբում է, թե ադրբեջանցի չի գալու. Արթուր Խաչիկյան

26/05/2026
Քաղաքականություն

«Գունավոր հեղափոխության» սցենարներ. Արևմտյան հետախուզությունը փորձում է ազդել ԱՊՀ երկրների քաղաքացիների մտքի վրա

26/05/2026
Հրապարակախոսություն

Գնալ Հայաստանի՞ց, թե՞ գնալ քվեարկելու. Հակոբ Բադալյան

26/05/2026
Հաջորդ գրառումը

Անօգտակար շատախոսություն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական