Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռեմի Փանոսյան. «Ջազն իմ կրոնն է»

27/05/2022
- 27 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Երաժշտություն, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ջազ դաշնակահար Ռեմի Փանոսյանը ծնվել է 1983 թվականին, Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում, հայ հոր եւ ֆրանսիացի մոր ընտանիքում: Դաշնամուր նվագում է յոթ տարեկանից: Սովորել է Մոնպելյեի Ժան Մոնե լիցեյում, Մոնպելյեի ջազի դպրոցում եւ Թուլուզի երաժշտական քոլեջում, ստացել է Ջազի եւ իմպրովիզացիոն երաժշտության ազգային դպրոցի վկայական: Փանոսյանը ջազային դաշնամուր է դասավանդել «Ջազի զավակներ» արվեստանոցում եւ Քեյփ Բրետոնի ջազ տրիոների միջազգային դպրոցում: 2009 թվականին հիմնադրել է «Ռեմի Փանոսյան տրիոն», որի կազմում են նաեւ Մաքսիմ Դելպորտը (կոնտրաբաս) եւ Ֆրեդերիկ Պըտիպրեն (հարվածային գործիքներ): 2011 թվականին տրիոն թողարկել է իր առաջին ալբոմը՝ «Add fiction»-ը, որին հետեւել է եւս յոթ ալբոմ: Տրիոն ավելի քան 500 համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, Կանադա, Նորվեգիա, Պորտուգալիա,  Գերմանիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Չինաստան, Հնդկաստան, Թայվան, Բրազիլիա, Վենեսուելա եւ այլն):

Անցյալ փետրվարի 27-ին «Ռեմի Փանոսյան տրիոն» մեկ համերգով հանդես եկավ Երեւանում՝ առաջին անգամ լինելով Հայաստանում: Աննկարագրելի էր հանդիսատեսի ոգեւորությունը ոչ միայն բարձրակարգ ջազային համերգ վայելելու, այլեւ եւս մեկ տաղանդավոր հայրենակցի բացահայտելու համար…

Լուսանկարը՝ Ջեսի Օվերմանի

-Ռե՛մի, քո եռյակի կատարումն ուղղակի կախարդական էր: Ինչի՞ց ես ոգեշնչվում քո անսահման «դրայվի» եւ կրքի համար:

-Կարծում եմ՝ հիմնականում ճամփորդելիս եւ տարբեր մարդկանց, մշակույթներ, ազգային ուտեստներ բացահայտելիս: Իսկապես ոգեշնչող է, երբ նոր բաներ ես բացահայտում:

-Տեսնում եմ, որ Մաքսիմի եւ Ֆրեդերիկի հետ դուք ոչ միայն գործընկերներ եք, այլ նաեւ մտերիմ ընկերներ, ճի՞շտ է:

-Այո՛, մենք միմյանց ճանաչում ենք 20 տարի եւ ընկերներ ենք եղել այս տրիոն ստեղծելուց դեռեւս 13 տարի առաջ: Մենք իրար շատ մոտ ենք ապրում: Կարծես մեկ ընտանիք լինենք:

-Մի քիչ խոսենք ջազի մասին: Ոմանց համար ջազը երաժշտական անվերջ արտահայտություն է, ոմանց համար՝ պարզապես երաժշտական շատախոսություն…

-Ջազն իմ կրոնն է: Մարդիկ միշտ ջանք են թափում՝ նկարագրելու, թե ինչ է ջազը: Որոշ մարդկանց համար ջազը դադարեց 1959 թվականին, ուրիշների համար այն անսահման է: Ես իսկապես չգիտեմ: Ինձ համար ջազն ազատություն է: Փորձում եմ լավ երաժշտություն նվագել մեծ ներգործությամբ եւ մեծ ազատությամբ:

-Ոմանք ջազին վերագրում են տարբեր «մեղքեր»: Ամերիկահայ երգչուհի Քեթի Բերբերյանը մի անգամ ասել է, թե ջազը 20-րդ դարի բոլոր չարիքների հիմքն է: Բերբերյանի հանդեպ իմ ողջ հարգանքով եւ հիացմունքով հանդերձ՝ նրա կարծիքը բավական ապակողմնորոշիչ եմ համարում:

-Ես կասեի՝ ընդհակառակը. ջազը 20-րդ դարի բոլոր հրաշալիքների արմատն է՝ լինի սոուլ ֆանք, ռոք, հիփ հոփ եւ այլն: Երբ երաժշտությունը լավն է, կարեւոր չէ՝ ինչ անուն են տալիս նրան:

Ռեմին Արծվի Բախչինյանի հետ Երեւանում իր համերգից հետո:

-Շատ քչերը գիտեն, որ հայ երաժիշտ Գրեգորը՝ Գրիգոր Քելեկյանը (1898-1971) եղել է ֆրանսիական ջազի հիմնադիրներից մեկը (նրա մասին տե՛ս մեր «Աշխարհի առաջին հայազգի ջազմենը» հոդվածը՝ «Ազգ», 22.09.2017 – Ա. Բ.): Իսկ ձեր ուսուցիչներից մեկը ջազ դաշնակահար Ստեփան Քոշոյանն էր:

-Ես հանդիպեցի Ստեֆանին, երբ 14 տարեկան էի: Նա ինձ շատ բան սովորեցրեց եւ մի քանի տարի անց, երբ ինձ ուսուցչի աշխատանք տվեց իր ստուդիայում, միշտ հետեւում էր իմ աշխատանքներին: Նա հիանալի երաժիշտ է եւ հրաշալի անձնավորություն:

-Դու երաժշտակա՞ն ընտանիքից ես:

-Իրականում՝ ոչ: Մայրս սոցիալական աշխատող էր, իսկ հայրս՝ հոգեբան: Նրանք այժմ թոշակառու են, բայց միշտ սիրել են երաժշտությունն ու առհասարակ արվեստը եւ ինձ շատ են աջակցել:

-Համերգին ասացիր, որ քո պապից ընդամենը մի քանի հայերեն բառ ես սովորել: Ի՞նչ բառեր են: Եվ խնդրեմ պատմի՛ր ձեր ընտանիքում եղած ամեն հայկականի մասին:

-Դժվար է իմանալ, թե իրականում որտեղ են ծնվել իմ հայ նախնիները: Պապս՝ Քամեր Փանոսյանը, Ցեղասպանության վերապրող էր: Նա բազմաթիվ դժվարությունների միջով է անցել, մինչեւ հասել է Ֆրանսիա: Ես բախտ ունեցա շատ ժամանակ անցկացնել նրա հետ: Նա ոգեշնչման անսպառ աղբյուր էր: Նա հաճախ ասում էր ինձ՝ «կամա՛ց», «նստե՛» եւ «աչքաբաց»: Այս երեք հայերեն բառերն եմ հիշում նրանից: Հայրս հիանալի խոհարար է: Ֆրանսիայում շատ հայկական ուտելիքներ էի ուտում` քյոֆթե, բյորեկ, սուջուխ, բաստուրմա եւ այլն: Տատիկս` Մարի Բարոնյանը, շատ էր երգում հայկական ժողովրդական երգեր: Հատկապես հիշում եմ «Երազ» անունով երգը: Ես այն նվագել եմ դուդուկահար Լեւոն Մինասյանի հետ:

-Կարծիք կա, որ հայ ավանդական երաժշտությունն ունի ջազի տարրեր, այդ իսկ պատճառով ֆոլք ջազը շատ տարածված է Հայաստանում, դեռ 1930-ականներից: Ի՞նչ է քո՛ տպավորությունը:

-Լիովին համաձայն եմ: Ժամանակին մի քանի հայ ժողովրդական երգեր էի նվագում եւ, անշուշտ, զգում էի այդ երկու երաժշտության միջեւ եղած կապը: Իսկապես հրաշալի է հանկարծաբանել հայ ժողովրդական երգերով:

-Երբեւէ համագործակցե՞լ ես այլ հայ երաժիշտների հետ:

-Դաշնակահար Տիգրան Համասյանին վաղուց եմ ճանաչում. մենք միասին հյուրախաղերով հանդես ենք եկել Ճապոնիայում: Իսկ հիմա ճանաչում եմ թավջութակահար Արտյոմ Մանուկյանին. մենք միասին մի քանի գործ ենք նվագել, նա ուղղակի հիասքանչ է:

-Ինչպե՞ս կբնութագրես քո այցելությունը Հայաստան եւ համերգը Երեւանում:

-Դա իսկապես յուրահատուկ էր, կարծես տանն էի. առաջին անգամ էի Հայաստանում, բայց ինձ թվում էր, թե արդեն եղել եմ այնտեղ: Չեմ համբերում՝ երբ եմ վերադառնալու:

-Մենք եւս անհամբեր ենք՝ կրկին լսելու քեզ: Հայաստանում քեզ հետ ինչ-որ արտասովոր բան պատահե՞լ է, որ կցանկանայիր նշել:

-Իրականում՝ ոչ, թերեւս միայն այն, որ սկսեցի արտասվել Երեւանի ռեստորաններից մեկում, ընթրիքի ժամանակ՝ լսելով հայկական գեղեցիկ դուդուկի երաժշտություն:

-Ռե՛մի, մենք ուզում ենք քեզ հաճախ տեսնել Հայաստանում եւ հայկական բեմերում: Եվ մի օր լսել հայ երաժշտության քո ջազային մեկնաբանությունները:

-Շա՛տ շնորհակալություն: Մեծ հաճույք կլինի ինձ համար:

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Ժան-Պոլ Մարտիի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ազգ»ի գրադարանին

Հաջորդ գրառումը

Մոսկովյան բուհի դեկան. «Ավագները պետք է  խելամիտ մոտեցում ցուցաբերեն ուսանողների նկատմամբ»

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Մոսկովյան բուհի դեկան. «Ավագները պետք է  խելամիտ մոտեցում ցուցաբերեն ուսանողների նկատմամբ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական