Ուրբաթ, Հոկտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջոն Այբներ. «Չկա արդարություն, չկա խաղաղություն»

Անահիտ Հովսեփյան
10/10/2025
- 10 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
8
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»-ում» բազմիցս գրել ենք ԼՂ խաղաղության շվեյցարական նախաձեռնության կարեւորության եւ աճող դերի մասին, շեշտել, որ այն ունի միջազգային լայն աջակցության կարիք: Մեր թերթի հուլիսի 25-ի համարում վերնագրել էինք «Ե՞րբ է Գերմանիան միանալու այդ նախաձեռնությանը»

https://azg.am/am/%d5%a5%d5%9e%d6%80%d5%a2-%d5%a7-%d5%a3%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b7%d5%be%d5%a5%d5%b5%d6%81%d5%a1%d6%80%d5%ab%d5%a1%d5%b5/ :

Այն, որ հոկտեմբերի 8-9-ին Շվեյցարական նախաձեռնությունը հաջողությամբ հանդիպումներ գումարեց Բեռլինում, իրականացավ այդ նախաձեռնության կայուն սատարողի՝ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության(CSI) եւ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի (ZAD)-ի միասնական ջանքերով: «Մարտահրավերներ եւ ուղիներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղության համար» վերնագրյալ երկօրյա միջոցառումներից առաջինը գումարվել է հոկտեմբերի 8-ին Բեռլինի ավետարանական ակադեմիայում, երկրորդը՝ հաջորդ օրը Բեռլինի Hertie School հանրային կապերի եւ կառավարման բարձրագույն դպրոցում: Երկօրյա միջոցառումներին ելույթ են ունեցել Շվեյցարական խաղաղության նախաձեռնության կոմիտեի անդամ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Էրիհ Ֆոնթոբելը, Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Այբները, նույն կազմակերպության ներկայացուցիչներ Ջոյել Ֆելդքամփը, Փեթեր Ֆուքսը, իրավապաշտպան Թեսսա Հոֆմանը, ԳԿԽ նախագահ Յոնաթան Շպանգենբերգը, իսկ տեսակապով՝ ՄՔԴ-ի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Արցախի համայնքի ներկայացուցիչ Արտակ Բեգլարյանը: Նախապես ծանուցվել էր ՄԻՊ նախկին պաշտպան Արման Թաթոյանի Բեռլինում ելույթի մասին, բայց վերջին պահին Թաթոյանը այցը չեղարկել էր:

Երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ԳԿԽ նախագահ Յոնաթան Շպանգենբերգը հաղորդեց, թե «հանդիպումներն հաջող են անցել: Շվեյցարական նախաձեռնությունը ծանոթացրել են Ավետարանական ակադեմիայում ներկա գերմանական հասարակական տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների, պրոֆեսորադասախոսական շրջանակների: Ներկաները հետաքրքրությամբ լսեցին: Կառավարման եւ հանրային կապերի Hertie School-ում էլ կարեւոր է, որ տեղյակ լինեն ԼՂ հիմնահարցին, Շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը»: Շվեյցարական նախաձեռնությունը, Արցախի հայերի իրավունքների, պատանդների եւ ռազմագերիների հարցերը ներկայացվել են նաեւ Բունդեսթագի տարբեր կուսակցությունների՝ մասնավորապես ՔԴ-ՔՍ միության, ՍԴԿ, Կանաչների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ասաց ԳԿԽ նախագահը՝ փոխանցելով, թե քաղաքական ուժերի հետ հանդիպումները դեռ չեն ավարտվել, օրակարգը ծանրաբեռնված է, իսկ գերմանացիներն առավել հետաքրքրված են, թե Ֆրանսիան ի՞նչ դիրքորոշում կորդեգրի: 

Ձախից աջ՝ Յոնաթան Շպանգերնբերգ, Էրիհ Ֆոնթոբել, Ջոն Այբներ, Փեթեր Ֆուքս

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունն իր կայքում անդրադարձել է Բեռլինի Ավետարանական ակադեմիայում կազմակերպված հանդիպմանը: Տեղի սղության պատճառով հպանցիկ անդրադառնանք: CSI-ի Գերմանիայի գործադիր տնօրեն հայր Պետեր Ֆուքսն իր ելույթն ագուցել է «Խաղաղությունը՝ որպես արդարության արգասիք» քրիստոնեական սոցիալական ուսմունքի վրա: «Խաղաղությունը հակամարտության վերացական բացակայություն չէ, գործողության մեջ արդարություն պիտի լինի», շեշտել է Ֆուքսն՝ ընդգծելով, որ բոլոր արդար գործողությունների հիմքը մարդկային արժանապատվությունն է: Ֆուքսը Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությունը ներկայացրել է՝ որպես բարոյական հրամայական, ձեւակերպելով՝ «իրական խաղաղությունը պահանջում է արդարություն»:

Գերմանիայի հանձնառության մասին է խոսել ԳԿԽ նախագահ Յոնաթան Շպանգենբերգը՝ ներկաներին հիշեցնելով ԳԴՀ ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի՝ 2023 -ի սեպտեմբերի 23-ի ՄԱԿ-ի ԱԽ-ում ունեցած ելույթը, որում Ադրբեջանի՝ ռազմական ուժի միջոցով փաստեր ստեղծելու, էթնիկ հայերի վտարումը որակում էր «անընդունելի»: ԳԿԽ նախագահը հիշեցրել է նաեւ ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Խուան Մենդեսի դասակարգումը՝ ըստ որի բռնի տեղահանությունը Ցեղասպանության կոնվենցիայի 2(բ) հոդվածին է համապատասխանում: Գրեթե 2 տարի անց ոչ ոք չի վերադարձել, չնայած Միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի Ադրբեջանին պարտավորեցնող որոշման: Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, Արցախի համայնքի ներկայացուցիչ Արտակ Բեգլարյանը Բեռլինի լսարանին փոխանցել է, թե «արցախցիներին հուզող առաջին հարցը վերադարձին է վերաբերում: Վերջերս անցկացված հարցմամբ՝ 87 տոկոսը ցանկանում է վերադառնալ տուն: Սակայն Ադրբեջանը մերժել է մուտքի բոլոր հարցումները, նույնիսկ գերեզմանատներ եւ եկեղեցիներ կարճատեւ այցելությունները եւ համակարգված ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը, ապօրինի բնակեցնում հայկական տները»:

ՄՔԴ-ի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն շեշտել է, որ «ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովուրդը ներկայացուցչության կարիք ունի»: «Ադրբեջանը վերահսկում է տարածքը, ունի էթնիկ հայ համայնքը վերացնելու քաղաքականություն, որը ցեղասպանության ռիսկ է»: «ՀՀ-ն հստակորեն չի կարող բանակցել ԼՂ վերաբերյալ, նշել է Օկամպոն, հետեւաբար, ԼՂ-ի ժողովուրդը ներկայացուցչության կարիք ունի»: Օկամպոն շեշտել է Շվեյցարական նախաձեռնության, դրան միջազգային լայն սատարման կարեւորությունը: 

«Չկա արդարություն, չկա խաղաղություն» եզրափակիչ ելույթում ընդգծել է Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության նախագահ դոկտոր Ջոն Այբները: «Խաղաղության գործընթացը, որը չի վերացնում արտաքսման անարդարությունը, թերի է եւ «նվազ արդարություն» է պարունակում: Քանի դեռ արդարության այս տարրը բացակայում է, «այն կհետապնդի Հայաստանին, տարածաշրջանին եւ մեծ տերություններին»: Այբները շեշտել է, որ սա « պայքար է քաղաքակրթության համար»՝ հայկական ճգնաժամը ներկայացրել իսլամական աշխարհից քրիստոնեական համայնքների տեղահանման ավելի լայն համատեքստում՝ նկատի ունենալով Սիրիան եւ Իրաքը:

Շվեյցարական նախաձեռնությունն առաջիկայում հանդիպումներ կունենա Լոնդոնում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վլադիմիր Պետրոսյան․ կյանք՝ նվիրված մարդուն և հասարակությանը

Հաջորդ գրառումը

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Զոհվել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի որդին

09/10/2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Արմենուհի Կյուրեղյանի որդին, որ երկար տարիներ բնակություն էր հաստատել Ռուսաստանի Դաշնությունում, դեռ օգոստոսի սկզբներին զոհվել...

ԿարդալDetails

Է՞ս ա լուծումդ, Նիկոլ. է, ջհանդամը կորեիր, սենց չլուծեի՛ր

09/10/2025

Գործող իշխանությանը հեռացնելուց հետո մենք վերաբացելու ենք «Շողակաթ» հեռուստաընկերությունը. Էդմոն Մարուքյան

09/10/2025

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական