Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետք չէր Պրահայում հանդիպմանը տեղի տալ Էրդողանի պահանջներին

07/10/2022
- 07 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այլ հիշեցնել նրան իր հայտարարությունը, թե Թուրքիան այս պատերազմին մասնակցում է 1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը վերջնական ավարտին հասցնելու համար

Հոկտեմբերի 5-6-ը Պրահայում տեղի է ունենում ԵՄ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որին բացի Եվրոպական միության անդամ երկներից եւ Անգլիայից, կմասնակցեն ԵՄ-ի «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված Ուկրաինան, Մոլդովան Վրաստանը, որոնք ԵՄ-ին անդամակցելու պաշոնական դիմում են ներկայացրել, ինչպես նաեւ Ադրբեջանը։ Գագաթաժողովին մասնակցելու հրավեր է ստացել Հայաստանն ու դեռեւս 2005 թվից անդամակցության ապարդյուն  բանակցություններ վարող Թուրքիան։

Հավանաբար Պրահայի գագաթաժողովի վրա իր կնիքը կդնի ռուսական զորքերի ներխուժումով առաջացած Ուկրաինական ճգնաժամը։ Բայցեւայնպես Հայաատանի տեսանկյունից այս գագաթաժողովը կարեւորվում է Թուրքիայի մասնակցությանբ, քանի որ դրա շրջանակներում նախատեսվում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը։ Ի տարբերություն թուրքական լրատվամիջոցներին, որոնք ընդամենը հպանցիկ արձանագրել են հանդիպման փաստը, հայկականները մեծ տեղ են հատկացրել այս հանդիպմանը, արծարծելով օրեր շարունակ, էլ չենք խոսում ՀՀ վարչապետի եւ արտգործնախարարության մասին։ Ուստեւ միանգամայն ավելորդ է հարցի մանրամասնությունները կրկին ներկալացնելը։

Պարզապես նշենք, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը, նախքան Էրդողանին հանդիպելը, Պրահայում քառակողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Փաշինյանի խոսքով`նախատեսված է առանձին հանդիպում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Նախատեսված այս հանդիպմանը սեպտեմբերի 22-ին անրադարձել էր նաեւ Էրդողանը` ասելով. «Եթե Չեխիա մեկնելու որոշում կայացնենք, ենթադրաբար՝ այնտեղ կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը, գուցե կհանդիպենք։ Հայկական կողմն ավելի վաղ հայտնել էր առաջիկա հանդիպման մասին։ Հավանական է՝ հնարավորություն ունենանք այնտեղ քննարկելու բոլոր հարցերը։ Անշուշտ, մենք էլ հանդես կբերենք Կովկասի մասով որոշակի նախաձեռնություններ։ Այս պահին դրանք դեռ ծրագրավորման փուլում են։ Ես այդ հարցերը կքննարկեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիեւի հետ եւ դրանից կախված քայլեր կձեռնարկենք»։

Ակամա հարց է ծագում. ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Էրդողանը։ Թեեւ հոդվածը գրի ենք առել հանդիպումից ժամեր առաջ, հետեւաբար չենք կարող իմանալ հարցի պատասխանը, սակայն Թուրքիայի նախագահի անընդմեջ կրկնվող հայտարարություններից կարող ենք ենթադրել նրա նկրտումները։ Էրդողանի նշված հայտարարությունը մեզ հստակ պատկերացում է տալիս նաեւ Փաշինյանի հետ առաջիկա հանդիպման օրակարգի մասին։

Վստահաբար կարելի է ասել, որ Էրդողանը հանդիպմանն առաջնահերթ նշանակությամբ բարձրացնելու է «Զանգեզուրի միջանցքի» բացման եւ Ադրբեջանի հետ շուտափույթ հաշտության պայմանագրի ստորագրման հարցը։ Ավելին, նա Փաշինյանին ասելու է, որ միջանցքի բացումը Հայաստանի օգտին է լինելու, իսկ հաշտության պայմանագրի ստորագրումով նպաստելու է Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը։ Այսինքն Էրդողանի տրամաբանությամբ, էլի հայկական կողմն է շահում։ Չիմացողն էլ կկարծի, թե Թուրքիայի նախագահը բան ու գործ մի կողմ թողած, սկսել է  շա՜տ հայաստանանպաստ գործունեություն ծավալել։ Հետո ի՞նչ, որ Նախիջեւանից Մեղրիով Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ կապ հաստատելը, Թուրքիայի վաղեմի երազանքն է, ինչպես նաեւ Միջին Ասիա ներթափանցելու ամենաարդյունավետ միջոցը։

Եթե խնդիրը հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն է, ապա Թուրքիան, առանց նախապայմանի, թող դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ։ Այդ դեպքում ապաշրջափակումը ինքնըստինքյան տեղի կունենար։ Բայց, ընդամենը թուրքական սահմանը բացելու համար Հայաստանից 5 կմ. լայնությամբ միջանցք պահանջելը, երբ հայտնի չէ, թե ո՞վ պիտի հսկի դա, առնվազն ոտնձգություն է հայկական պետության ՌԴ նախագահ Պուտինի թեթեւ ձեռքով արդեն բավականին խառնված ինքնիշխանությանն ու անկախությանը։

Ինչ վերաբերում է Էրդողանի Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր ստորագրելու միջոցով Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը նպաստելու Հայաստանին ուղղված անգնահատելի խորհուրդին, երեւի Էրդողանը կարծում է, որ Թուրքիան մասնակցելով 44-օրյա պատերազմին, առավել եւս այդ պատերազմում ներգրավելով վարձկան ահաբեկիչներին, աներեւակայելի նպաստ է բերել տարածաշրջանի՝ ինչպես խաղաղությանը, այնպես էլ կայունությանը։

Ղարաբաղյան պատերազմից ավելի քան 2 տարի է անցել, իսկ մենք դեռ չենք կարողանում ազատել հայ ռազմագերիներին, չգիտենք նաեւ անհետ կորած մեր զինվորների թիվը, ի տարբերություն Էրդողանի։ Նա անկասկած կիմանա նաեւ, թե վերջին օրերին որքան հայ զինվորներ է գնդակահարել հազար տարում հազիվ մարդասպան դարձած ադրբեջանցի հրոսակը։ Խնդիրը, սակայն, Էրդողանի իմանալը չէ, այլ նրա՝ հորդորների տեսքով Հայաստանին ներկայացրած նախապայմանները։ Ստորագրել Ադրբեջանի հետ հաշտության պալմանագիր, կնշանակի արդարացնել վերջինի բոլոր չարագործությունները Հայաստանի եւ հայերի հանդեպ, այդ թվում վերջինի կողմից հայկական տարածքների գրավումը, օրինականացնելով հանդերձ Թուրքիայի մասնակցությունը 44-օրյա պատերազմին, դրանում վարձկան ահաբեկիչների ներգրավումն ու վերջապես պատերազմի օրերին Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիան այս պատերազմին մասնակցում է 1915-ին երիտթուրքերի կիսատ թողած գործը վերջնական ավարտին հասցնելու համար։

Թերեւս կարելի է վերապահությամբ ընդունել Էրդողանի «վերջնական ավարտին հասցնելու» մասին սպառնալիքը, բայց նրա պահանջներին տեղի տալու պարագային Հայաստանը լրջորեն կանգնելու է կամազուրկ պետության վերածվելու սպառնալիքի առջեւ, Ուստի Էրդողանին տեղի տալու փոխարեն, կարելի է թարմացնել նրա հիշողությունը, հավանաբար մոռացած կլինի ինչպես պատերազմին Թուրքիայի մասնակցությունը, այնպես էլ վերոհիշյալ հայտարարությունը, որն ինքնին, ըստ ՄԱԿ-ի Ցեղասպանությունների պատժման եւ կանխարգելման կոնվենցիայի, հանցագործություն է ընդդեմ մարդկության։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի ներքաղաքական իրավիճակն ու Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու

Հաջորդ գրառումը

Փաշինյանի Պրահայի հանդիպումներն անհայտներով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանի Պրահայի հանդիպումներն անհայտներով

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը․ Հովհաննես Խուդոյան

11/08/2025

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի: ՄԱՍ Ա Քանի որ նախաքննությունը...

ԿարդալDetails

ՀՀԿ ԳՄ հայտարարություն

11/08/2025

Թրամփը հայտարարել է ուրբթա օրը ՌԴ մեկնելու մասին

11/08/2025

Սևանի թերակղզու խաչմերուկում հարյուրավոր տաքսու վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել

11/08/2025

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ է. Գլխավոր դատախազություն

11/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական