Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետությունն ապագա սպաներին ոգեւորում է Երեւանում բնակարան տալով

08/07/2022
- 08 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն անցնում է բարեփոխումների փուլ: Արմենակ Ղամփերյանցի անվան ավիացիոն համալսարանի եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միատեղումով ստեղծում ենք ռազմական ակադեմիա, որը ենթադրելու է, որ այնտեղ ունենալու ենք ամբիոններ եւ համապատասխան ֆակուլտետներ սահմանապահ զորքերի ուսուցման համար»,- օրերս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր այս մասին հայտարարել Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Հայաստանյան ռազմական նշանակության երկու բուհերը, փաստորեն, միավորվում են:

Երեկ՝ հուլիսի 7-ին, խորհրդարանում ընդունված «Պաշտպանության օրենքի» փոփոխություններով՝ այս տարվանից սկսած՝ ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվող կուրսանտները բուհն ավարտելուց ու սպայական կոչում ստանալուց հետո Երեւանում բնակարան կստանան: Ըստ կարգավորման՝ մայրաքաղաքում ստացած երեք սենյականոց բնակարանը նրանք վերջնական ու լիարժեք տնօրինելու իրավունք կունենան բանակում ծառայությունն ավարտելուց հետո միայն: Այս կարգավորմամբ, փաստացի, օերնսդիրն ու գործադիրը երիտասարդներին շահագրգռում են դիմել ու ընդունվել ռազմական հաստատություններ: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո թե՛ Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի, թե՛  Արմենակ Ղամփերյանցի անվան ավիացիոն համալսարանի դիմորդների թիվը կտրուկ նվազել է, ու պետությունն իր առջեւ խնդիր է դրել հրատապորեն լուծել ապագայում սպաներ ու ավիացիոն ոլորտի մասնագետներ ունենալու խնդիրը: «Ազգ»ի տեղեկություններով՝ ռազմական ուսումնական հաստատություններ դիմողների թիվն այդքան էլ չի գոհանցում պատկան կառույցներին: Տեղեկացանք նաեւ, որ ընդունելությունը նշյալ հաստատություններում դեռ շարունակվում է, ու ապագա զինվորներ կերտող ուսհաստատությունների ղեկավարները լիահույս են, որ երիտասրադները, թեկուզ ոգեւորված Երեւանում բնակարան ունենալու մտքով, այնուամենայնիվ կցանկանան սպայի պատվաբեր ուսադիրը կրել:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր «Մշակութային հավելվածի» աշխատակիցներին

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այցը Թեհրան

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այցը Թեհրան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական