Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարականոն տարի է սպասվում

Մարիետա Խաչատրյան
17/01/2025
- 17 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
40
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարին սկսվեց հարեւան երկրի նախագահի հոխորտանքներով առ Հայաստան` թե բա ուժով կբացեմ միջանցքը, Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից եւ այլն, ապա Կալիֆորնիայի հրդեհներով, որոնք մեծ վնասներ են հասցրել նաեւ մեր հայրենակիցներին եւ շարունակում են հասցնել:

Երկու ողբերգական լուր եւս ցավեցրեց մեզ` ԱԺ «Հայաստան» խմբակցության երիտասարդ պատգամավոր Մհեր Սահակյանի եւ մեր գործընկեր Արամ Զաքարյանի ցավալի մահերը`«Ազգը» ցավակից է երկու դեպքում էլ: Մհեր Սահակյանի ազնիվ, արժանապատիվ տեսակը հատկապես, մարդկանց մշտապես աջակցելու նրա կեցվածքը մեծ ափսոսանք են թողել նրան ճանաչողների սրտում:

Այս Նոր տարվա ամեն օրն է էքստրեմալ լուրերի շարան`կարծես մեզ պարականոն տարի է սպասվում բոլոր առումներով: Վերջինը հայ-ամերիկյան համագործակցության հանձնաժողովի կանոնակարգի ստորագրումն էր ԱՄՆ հեռացող վարչակարգի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Հայաստանի արտգործնխարար Արարատ Միրզոյանի կողմից, Վաշինգտոնում, մեծ հանդիսավորությամբ, որը իշխանականները պատմական իրողություն են անվանում, իսկ իշխանության ընդիմախոսները այդ փաստաթղթին համարյա թե կարմիր լաթի կարգավիճակ են շնորհում` տարածաշրջանային մյուս խաղացողներ Ռուսաստանի եւ Իրանի զայրույթը գրգռելու առումով, եւ ավելի շատ իշխանության վերարտադրմանն ուղղված, բովանդակային առարկայական անվտանգային երաշխիքներ չպարունակող, ընդհանրական թեզերով, մտադրությունների եւ բարի ցանկությունների թուղթ համարում ստորագրված հայ-ամերիկյան համագործակցության կանոնադրությունը:

Չնայած ակնհայտ է, որ նման փաստաթղթերը շատ երկար տարիներ են նախապատրաստվում եւ ինստիտուցիոնալ առումով հայ-ամերիկյան համագործակցութան հերթական հանգրվան է համագործակցելու վերաբերյալ կանոնների ընդունումը, կանոնադրության մեջ նշված կետերն էլ հետագա շատ տարիների տեսլական են ընդամենը, սակայն այն գնահատելիս մեր քաղաքական դասը, ինչպես խոսակցական լեզվով ժողովուրդն է ասում`հերթական անգամ ընկնում է սեփական խմբային շահերի «պեչենու բաղերը», ըստ դրանց եւ ըստ արտաքին կողմնորոշման տեսակետներ հնչեցնելով, նկատելով, որ փաստաթուղթը վկայություն է Հայաստանի վեկտորը փոխելու, որը Ռուսաստանն ու այլ խաղացողներ չեն հանդուրժելու: Փոխանակ իրապես վերլուծեն առկա տարածաշրջանային խառնակ իրավիճակում այդ փաստաթղթի հարուցելիք առավելություններն ու վտանգները միաժամանակ: Իսկ որ երկուսն էլ կան` ակնհայտ է:

Իրականում պետք չէ ո՛չ գերագնահատել, ո՛չ թերագնահատել կատարվածը, նկատի առնելով, թե այս փաստաթուղթը ե ՞րբ է ստորագրվում, ինչպիսի՞ հակադրություններ կան մեր տարածաշրջանում շահեր ունեցող հիմնական դերակատարների` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, Իրանի եւ իր հարեւանների միջեւ, այսինքն այս պահին ստորագրված փաստաթղթի վերաբերյալ երկուստեք զգայուն վերաբերմունք կարող է լինել (եւ կա՛), չնայած տվյալ խաղացողների բարձրաձայնած դիվանագիտական ձեւակերպումներին, ու, իրոք, այն կարող է ե՛ւ զսպող, ե՛ւ միաժամանակ վտանգ հարուցող դերակատարում ունենալ (իսկ այդ փաստաթղթում Հայաստանին որեւէ լուրջ անվտանգային երաշխիք տալու մասին խոսք չկա):

Ինչո՞ւ այս պահին, եւ ոչ թե, ասենք, Թրամփի` իշխանությունը ստանձնելուց հետո, որի դեպքում ոչ մի տարակույս չէր մնա հայ- ամերիկյան խորքային համագործակցության շարունակականության առումով, եւ ի՞նչ երաշխիք, որ այսօր, հունվարի 17-ին կայանալիք ռուս-իրանական բանակցություններից հետո մեր սահմաններին չեն հրահրվի սադրանքներ: Մանավանդ` Թրամփ-Պուտին նախատեսվող հանդիպումից եւ աշխարհի թեժ հարցերի շուրջ այս երկուսի առեւտրից հետո: Ի վերջո Իրանը բազմիցս է ասել, որ իր սահմանների մոտ այլ պետությունների ներկայություն, որպես իր երկրի անվտանգային սպառնալիք, չի հանդուրժի, իսկ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր բանավոր խոսքում նշեց, որ շուտով սահմանային անվտանգության հատուկ թիմ է Հայաստան մեկնելու՝ համատեղ սահմանային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու, անվտանգության ուղղությամբ համապատասխան աշխատանքը ամրապնդելու հեռանկարով: Մինչդեռ հայկական Արցախ ոչ մի հատուկ թիմ Բլինքենը չուղարկեց` լուռ դիտելով իր դարավոր հայրենիքից արցախահայերի արտաքսումը:

Բնականաբար, փաստաթղթի ստորագրման ուղղությամբ ջանքեր գործադրած Արման Բաբաջանյանն այն անվանում է Հայաստանի իշխող թիմի համար դիվանագիտական բարձրակետ եւ որ` այս ռազմավարական փաստաթղթով Հայաստանը բինգո է խփել:
Իսկ ըստ ընդդիմախոսների, բարի ցանկությունների այս թուղթը դիտարկվում է սոսկ իշխանությանը պլյուս դնելու եւ իշխանության վերարտադրումն ապահովելու տեսանկյունից, անգամ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կշտամբում է իշխանությանը, թե չի կարելի սեփական PR-ի համար այս համաձայնագրի ստորագրումը դարձնել գործընկերոջը (ԱՄՆ-ին) վատ վիճակի մեջ դնելու գործիք եւ նրան վերագրել բաներ, որոնք նա չի նախատեսում իրականացնել:

Այսպես թե այնպես` փաստաթուղթն իրողություն է: Ինձ համար անընդունելի էր նրա բովանդակությունը մինչեւ ստորագրումը թաքցնելը հանրությունից եւ դրա մասին Վաշինգտոնից ուղիղ եթերով իմանալը` համարյա այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակ մի գիշերում ԵԱՏՄ մտնելու մասին առավոտյան իմացանք:

Իսկ սովորական հայերս ավելի առօրեական հոգսեր ունենք` փետրվարի մեկից փոխադրականից կարող ենք օգտվել թանկ սակագնով, փաթեթներ ամրագրելով` մի ողջ բարդ, խուճուճ ու թանկ մեթոդ է կոտրել գլխներիս քաղաքապետարանը, բան ու գործ թողած` փաթեթ ենք ամրագրելու: Քիչ էր, որ անկանխիկ եղանակով վճարումը օգնելու էր մի քանի անգամ ավելացնել տրանսպորտի համար գանձվող վճարը, ախորժակը բացվում է ուտելիս` վճարն ավելացնելով այդ հավաքագրումը երկու-երեք անգամ էլ են ուզում բազմապատկել էս մեր մտքի գիգանտները: Ու չէ՛ր կարելի միասնական ու անժամկետ տրանսպորտային քարտ վաճառել ամենուր` անպայման պիտի խնդրի առաջ կանգնեցնել մարդկանց: Գումարած դրան, որ աղբի համար վճարը դարձրել են բնակմակերեսով` նույն բնամակերեսի երեքսենյականոցում ապրող մեկ մարդն, այդպիսով, էլի երեքսենյականոցում ապրող տասը մարդուն հավասար է վճարելու, ողբամ ձեր տրամաբանությունը:

Այս տարի նաեւ մի շարք հարկեր են ավելացել, առիթ լինի` կգրենք այդ մասին, սակայն 2025 թվականի հունվարի 1-ից օրենքով նախատեսված է համընդհանուր հայտարարագրում, որով արտերկրում աշխատող եւ տվյալ երկրներում հարկերը վճարող մեր հարազատների ուղարկած խղճուկ աջակցությունը մի անգամ էլ Հայաստանում են հարկելու: Մնաց մեր օդ շնչելը հարկեն:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերմանիայից ազդանշան են տալիս` Ալիեւն էլ կանգնելու է դատարանի առջեւ

Հաջորդ գրառումը

Բազում քաշքշուք` վասն… ուղեւորատոմսի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025
Հաջորդ գրառումը

Բազում քաշքշուք` վասն… ուղեւորատոմսի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պետրոսը կրկին ստում է. գոնե լռեք, եթե այլընտրանքը ստելն է. Արմեն Աշոտյան

22/10/2025

Երեկ նախկին Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանն ինքնահավան հայտարարել է, թե իբր Հանրապետականները չեն գալիս եթերի իր մոտ։ Պետրոսը կրկին ստում...

ԿարդալDetails

Փորձ է կատարվում Հայաստանը ներկառուցել «թյուրքական աշխարհին» կամ քաղաքական իմաստով «Թուրան» կոչեցյալին. Վարդան Ոսկանյան

22/10/2025

Մահացել է Աիդա Ազնավուր-Կառվարենցը

22/10/2025

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին

22/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 22.10.2025

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական