«Մենք երբեք հանդես չենք գալիս նախաձեռնություններով, որոնք անհնար է իրագործել»,- 2023 թվականի հունվարի 11-ին հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Հայտարարությունն ադրբեջանցիների՝ «Արեւմտյան Ադրբեջան, Զանգեզուր վերադառնալու եւ ապրելու» մասին էր: Արեւմտյան Ադրբեջան նրանք անվանում են Հայաստանի Հանրապետությանը:
Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները Հայաստանի Հանրապետություն անունը հազվադեպ են օգտագործում: Անգամ պաշտոնական հաղորդագրություններում են բավարարվում մեկ անգամ Հայաստան նշելով, հաջորդիվ՝ երկիր… ուղղակի երկիր:
«Երկրի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց… երկրի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը…» եւ այլն:
Բնական է, որ սրանք պատահականություններ չեն. արհամարհանք, անշուշտ, դրսեւորվում է, բայց դա միայն զգացական կողմն է, իսկ քաղաքական նպատակը Հայաստանը եւս ադրբեջանացնելն է, նախ՝ հայտարություններով ու խոսքով, քարոզչությամբ ու վախի մթնոլորտ ստեղծելով, ապա՝ գործնական քայլերով:
Եթե Ալիեւն ասում է, որ իրենք երբեք հանդես չեն գալիս նախաձեռնություններով, որոնք անհնար է իրականացնել ու հայտարարում է, թե իբր երկվոր հայերը դարեր առաջ օկուպացրել են իրենց հայրենիքի մի հատվածը՝ «Արեւմտյան Ադրբեջանը», ու պաշտոնական հայտարարություններում Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունն անվանում է ուղղակի «երկիր», այն է՝ տարածք, ուրեմն հստակ մշակված է, այդ «երկիրը» մի օր իր «անունով՝ Արեւմտայն Ադրբեջան կոչելու եւ Արեւմտյան ադրբեջան դարձնելու» ծրագիրը, որի իրագործման քայլերը բոլորս ենք տեսնում ամեն օր:
Ադրբեջանցիների՝ Հայաստանում բնիկ, իսկ հայերի՝ եկվոր-օկուպանտ լինելու միֆը Ալիեւը ներարկել է նաեւ իր հասարակության մեջ: Այսինքն՝ այն, որ խորհրդային տարիներին Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիներ են ապրել, ոչ թե խորհրդային քաղաքականության՝ բազմազգ երկրներ ստեղծելու ծրագիրն է, ըստ որի՝ Ադրբեջանում էլ կես միլիոն հայ է ապրել, այլ ադրբեջանցիների՝ Հայաստանում բնիկ լինելու «փաստը»: Ներկայումս ադրբեջանցիները կազմում են վրացական Քվեմո-Քարթլի շրջանի բնակչության 45 %-ը: Ադրբեջանական բնակչությունը գերիշխում է նաեւ Մառնեուլում, Դմանիսկում, Բոլնիսկում, Գարդաբանի շրջաններում: Ադրբեջանցիներով խիտ բնակեցված են նաեւ Թբիլիսին, Սագարեջոն, Կասպին ու Ռուսթավին: Ասել է, թե չի բացառվում, որ Հայաստանի հետ հարցերը լուծելուց հետո ադրբեջանցիներն անցնելու են Վրաստանին ու հայտարարեն, որ Քվեմո-քարթլին էլ Հյուսիս-արեւմտյան Ադրբեջա՞ն է:
Եթե Ադրբեջանի ախորժակը քացախով չփակվի, Վրաստան էլ կհասնի, բայց քանի դեռ Հայաստանի կողմից նրան սանձող չկա, առայժմ միակ թիրախը մենք ենք:
Մարտի 1-ին, այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի համայնքը» դիմել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ պահանջելով նրա միջնորդությունը ադրբեջանցիների՝ խաղաղ, առանց բախումների իրենց «հայրենիք»՝ Հայաստան վերադառնալու եւ ապրելու պահանջով:
Նրանք պահանջել են Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդներից զբաղվել նաեւ տեղահանված ադրբեջանցիների իրավուքնները վերականգնելու խնդրով: Եվ ինչպես հայտնի է, ԵՄ դիտորդները պահանջը կատարել են: Արարատի եւ Սյունքիի մարզերում նրանք անցել են գյուղերով ու տեղացիներից հետաքրքրվել, թե խորհրդային տարիներին ո՞րտեղ ու քանի՞ ադրբեջանցի է ապրել, որո՞նք են նրանց տները:
Փաստորեն, ԵՄ դիտորդները, ինչպես եւ հայտարարել էին անձամբ, ոչ միայն սահմանային իրավիճակի դիտարկումներն ուղարկում են Ադրբեջան՝ մանրամասն տեղեկեցնալու, թե այդ երկրի զինուժի գործողությունների մասին ի՛նչ են արձանագրել, այլեւ փաստացի հօգուտ այդ երկրի՝ աշխատում են մեկ այլ ճակատում՝ հայաստանաբնակ ադրբեջանցիների մասին տեղեկություններ հավաքելով:
«Արեւմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունն ընդամենը մի քանի ամիս առաջ է ստեղծվել: Ալիեւը արագ է կողմնորոշվել՝ երկաթը տաք-տաք են ծեծում, քանի դեռ Հայաստանի իշխանություններից ինչ ուզես, կտան, դեռ մի բան էլ բոնուսով, կարելի է արհեստածին մի կառույց ստեղծել՝ մեծ-մեծ պահանջներով: Ու առաջին իսկ դիմումին ԵՄ-ն արձագանքել է ու պահանջը կատարել:
«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին պահանջել է, որ Հայաստանի կառավարությունը բանակցություններ սկսի իր ղեկավարած կառույցի հետ, նույնիսկ նամակ է ուղարկել Հայաստանի իշխանություններին:
Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայում էլ շատ արագ հատուկ ֆակուլտետ է ստեղծվել, որը զբաղվում է «Արեւմտյան Ադրբեջանի բնակավայրերի տեղանունների վերականգնմամբ»:
Ալիեւը հայտարարել է. «Ներկայիս Հայաստանի 300 քաղաքաներում եւ գյուղերում ադրբեջանցիներ են ապրել, իսկ 170 գյուղերում բացառապես ադրբեջանցիներ են ապրել»:
Հայաստանի ինքնիշխան տարածքի 8 գյուղերը «ադրբեջանական անկլավ» փաթեթավորմամբ Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի որոշումը Ալիեւի ահռելի պահանջների մի փոքրիկ մասն է միայն: Ըստ էության, մայիսի 22-ի ասուլիսում Փաշինյանն Արցախի մասին ոչ մի նոր բան չասաց: Վաղուց էր բացահայտ ասել, որ Արցախն ամբողջությամբ է տեսնում Ադրբեջանի կազմում: Ասուլիսի բուն նպատակը զիջողական դիրքորոշման հաջորդ քայլի՝ 8 գյուղերն Ադրբեջանին հանձնելու պատրաստակամության ու հոժարության մասին էր:
Հաջորդ ասուլիսը, թերեւս, կլինի ադրբեջանցիների՝ խաղաղ ու անարգել Հայաստան վերադարձի իրազեկման մասին: Ադրբեջանը սոցցանցերում ակտիվորեն շրջանառում է հանրային տրամադրությունները՝ մենք վերադառնում ենք Հայաստան, որտեղ ապրել ենք խորհրդային ժամանակներում, գալիս ենք մեր տներին տեր կանգնելու:
Հայաստանից հակադարձում չկա, միայն հունվարին է ԱԺ նախագահի մակարդակով բարձրաձայնվել՝ եթե ադրբեջանցիներն ուզում են վարադառնալ Հայաստան, ուրեմն հայերն էլ նույն տրամաբանությամբ պետք է վերադառնան Ադրբեջան՝ իրենց տներում ապրելու:
Կասկածից վեր է, որ որեւէ հայ կվերադառնա Բաքու, Սումգայիթ՝ իր տանն ապրելու: Կես միլիոն հայ է ապրել Ադրբեջանում, մի մասին ադրբեջանական հրոսակախմբերը սպանդի են ենթարկել, թալանել, մյուս մասը մազապուրծ փախել է: Հայը չի՞ ճանաչում արնախում ադրբեջանցուն, չգիտե՞, որ ադրբեջանցին հայ անունը լսելիս աչքերն արնակալում են, գիշատիչ վաչկատունի գենն արթանանում է իր մեջ:
Դրա համար էլ Հայաստանի հանրային շրջանակներում Ադրբեջան վերադառնալու, Ադրբեջանից որեւէ իրավունք պահանջելու նվազագույն գաղափար, նպատակ չի էլ շրջանառվում, իսկ Ադրբեջանում գիտեն՝ եթե պահանջեն, Հայաստանի իշխանություններն իրենց ժողովրդին սեփական տնից էլ կհանեն ու ադրբեջանցիներին «էստի համեցե՜ք» կասեն:
ՆԱԻՐ ՅԱՆ