Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատմության համար

Հակոբ Ավետիքյան
29/08/2025
- 29 օգոստոսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
35
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տերունական աղոթք եւ Պահպանիչ երեւանյան… դատարանում

Բագրատ արք. Գալստանյանի դատավարությունը պատմության մատյաններում գրանցվելու եւ հիշվելու է շնորհիվ նաեւ աննախադեպ այն փաստի, որ դատական թե՛ առաջին՝ օգոստոսի 19-ի, թե՛ 2-րդ՝ օգոստոսի 21-ի դատական նիստերն սկսվեցին Սրբազանի ու դահլիճում ներկա նրա աջակիցների ինքնաբուխ Տերունական աղոթքով եւ Սրբազանի Պահպանիչով, որը լսվեց ամբողջ դահլիճի, ներառյալ դատավորի, դատախազի ու մյուսների հոտնկայս լռությամբ եւ… խաչակնքումով:

Մեղադրյալը, ինչպես գիտենք, ամբաստանվում է իշխանության դեմ «զինված հեղաշրջում» ծրագրելու անհեթեթ մեղադրանքով, կալանավորման ժամկետի երկարացման առաջադրանքով, ավելի ճիշտ՝ հրահանգով:

Անհեթեթության գագաթնակետ, աննախադեպ իրավիճակ. «ծանր՝ ահաբեկչության նախապատրաստման փորձի» համար մեղադրվողը, փաստորեն, ինքն է բացում դատական նիստը աղոթքով, «երեւելի եւ աներեւույթ թշնամիներից» պաշտպանվելու համար առ Աստված առաքված խնդրանքով, մասնակցությամբ՝ կեղծ մեղադրանքը կարողների:
Երբեւիցե եղե՞լ է նման բան:

Զանգահարեցի ինձ ծանոթ հոգեւորականների. հայ եւ օտար իրականության մեջ երբեւիցե հանդիպե՞լ են նման երեւույթի: Ոչ ոք չէր հիշում նման բան: Բնականաբար հարցրեցի նաեւ եղբորս՝ Փառեն արք. Ավետիքյանին, որն իր կյանքի 45-50 տարիներն անցկացրել է Մ. Նահանգների տարբեր նահանգներում ու քաղաքներում՝ նախ որպես ուսանող, ապա՝ հովվական պաշտոնում՝ Հյուսիսային Կարոլինայում, Չիկագոյում, Միչիգանում եւ ի մասնավորի Դետրոյթ քաղաքում: Այսինքն թունդ կաթոլիկ կամ թունդ բողոքական շրջանակներում: Ամերիկյան մամուլի հավատարիմ հետեւորդ՝ նա չհիշեց դատական որեւէ դեպք կամ պարագա ընդդեմ հոգեւորականի կամ եկեղեցու, առավել եւս՝ Հայ եկեղեցու որեւէ սպասավորի: Հիշեց միայն մեկ-երկու դեպք, դատական գործ, ընդդեմ ոչ կանոնական, այլ՝ աղանդավորական քայքայիչ կազմակերպությունների, ի մասնավորի՝ 80-ական թթ.ին հավաքական ինքնահրկիզման շարժման հրահրողների նկատմամբ հարուցված գործերը, որոնք ավարտվել են մահապատիժով կամ ցմահ բանտարկությամբ:

Հետեւաբար կարող ենք Ն. Փաշինյանի «արդարադատությունը», վերջինիս գործիքակազմին մաս կազմող դատավորների ու դատախազների գործողությունները, Գերշ. Տեր Բագրատ արք. Գալստանյանի, Միքայել արք. Աջապահյանի, նրանց աջակիցների դեմ հարուցված գործերը, նրանց բանտարկությունն ու կալանքը բնութագրել որպես Ն. Փաշինյանի ու նրա համախոհների քաղաքական չարամտության եւ սատանայամտության դրսեւորում: Աննախադեպ երեւույթ՝ երբ դատարանի դահլիճը, ամբողջ դատակազմը Աստծուց խնդրում են իրենց փրկել «երեւելի եւ աներեւույթ թշնամիներից»:

Այս պարագայում մի՞թե աներեւույթ է թշնամին:

***

Իսկապես յուրօրինակ ու բացառիկ ազգ ենք, հակասական եւ անկանխատեսելի:

Դատական նիստ՝ աղոթասացությամբ: Դատական նիստ, նիստեր՝ ընդդեմ հոգեւորականի, հոգեւորականների, ովքեր պայքարում են ճշմարտության, արդարության, հարենիքի՛ համար: Նիստ եւ նիստեր՝ որտեղ մեղադրվողներն ու մեղադրողները աղոթում են համատեղ:

Արձանագրենք փաստը պատմության համար, հազարամյակների մեր պատմության համար:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հայերը մեղադրում են Երուսաղեմի պատրիարքարանինդավաճանության մեջ»

Հաջորդ գրառումը

TRIPP-ը խաղաղությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական խառնիխուռն վիճակ է ստեղծում

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

TRIPP-ը խաղաղությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական խառնիխուռն վիճակ է ստեղծում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական